Երկուշաբթի օրը Երեւանում մեկնարկած Մոսկվայի մշակության օրերի շրջանակներում անցկացվել է հրաշալի դերասան, ամբողջ հետախորհրդային տարածքի գարդեմարին, ՌԴ ժողովրդական արտիստ Դմիտրի Խառատյանի ստեղծագործական երեկոն։ Մոսկվայի տանը ասեղ գցելու տեղ չկար։ Մարդիկ, ում համար աթոռները չէին բավականացրել, նստել էին հատակին։
Խառատյանին լսելու, նրան հարց տալու եկել էին ոչ միայն նրա ստեղծագործության երկրպագուները, այլեւ արվեստի ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ… Խառատյանն, իհարկե, չէր կարող հերթական անգամ սիրո խոստովանություն չանել իր պատմական հայրենիքին։ Նա խոսում էր այն մասին, թե որքան կարեւոր է քեզ հայ զգալը, այն մասին՝ ինչպես 1988թ.-ին առաջին անգամ հայտնվեց Հայաստանում։ Այն մասին, որ այդ չարաբաստիկ ժամին նկարահանման էր եւ զգաց տատանումը։ «Երեկոյան իմացանք, որ երկրաշարժ է տեղի ունեցել»,- տխուր ասաց արտիստը։
Խառատյանը կիթառի ուղեկցությամբ կատարում էր սիրելի եւ իր մասնակցությամբ ֆիլմերի երգերը, արտասանում էր, հուզառատ, սրտառուչ պատմություններ պատմում մանկության եւ երիտասարության տարիներից, հիշում աշխատանքային ժամանակագրությունը, պատասխանում հարցերին, նրբանկատությամբ կատակում՝ հերթական անգամ գրավելով մտավորական, նրբազգաց հանրությանը։ Հավանաբար սխալված չենք լինի՝ նշելով, որ արտիստին Հայաստանում սիրում են ոչ միայն հայկական արմատներ ունենալու, այլեւ ջերմ ու սրտագին լինելու համար։
Ամեն դեպքում չենք կարող չնշել, որ Խառատյանը հայկական ընտանիքց է. Խառատյանների տոհմը մինչ հեղափոխությունը Մեղրիում գտնվող «Տարոն» առեւտրի տան սեփանակատաներն էր։ Դմիտրիի մայրական պապն ազնվական դասից էր. նրա մայրը ռուս ծովագնաց Ստեփան Գոմզյակովի թոռնուհին է, ում անունը կարելի է գտնել «Ռուսական Ամերիկա» հանրագիտարանում։ Նրա պապի եղբայրը գարդեմարին է, ծառայել է «Պետրոպավլովսկ» գծանավում։ Հավանաբար խորհրդաշնական է, որ հենց գարդեմարինի դերից է սկսվել դերասանի կարիերայի աճը՝ հզոր դերասան, ով երեւանցիներին նվիրեց այս հրաշալի երեկոն։
Աննա Սաթյան
Լուսանկարները՝ Սյուզի Աղաջանյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ