Այն, ինչ երեկ կրում էին որպես սեզոնի հիթ, հայտնվել է դիզայներների եւ ոճաբանների սեւ ցուցակում։ Ինչի՞ց է հարկավոր հրաժարվել 2019թ.-ին։
Բաճկոններ բնական մորթուց
Ընդամենը մեկ տարի առաջ գրեթե բոլոր փքաբաճկոնները զարդարված էին մորթիով։ Դրանք մի կողմից հնարավոր էր ձեռք բերել դեմոկրատական գնով, մյուս կողմից մորթին վերնազգեստն ավելի հարգի էր դարձնում։ Ներաձեւությունն այժմ հրաժարվում է բնական մորթուց։ Ընտրեք casual ոճի բաճկոններ, դրանք էլեգանտ դարձրեք աքսեսուարների շնորհիվ։
Բարդ կառուցվածք ունեցող գլխարկներ
Գլխարկը, որը ծածկում է նաեւ ականջները եւ զարդարված է բրոշներով, մորթիով, ապլիկացիաներով, այլեւս նորաձեւ չէ։ Այս ձմռանը նորաձեւ են լակոնիկ, մինիմալիստական դեկորները։ Բացառություն են միայն պրինտերը տառերի եւ ապրանքանիշի լոգոյի տեսքով։ Մյուս դեպքերում առաջնորդվեք որքան քիչ, այնքան լավ սկզբունքով։
Միանման գլխարկ եւ շարֆ
Սեզոնի գլխավոր հակաթրենդերից մեկը։ Ցանկացած կոմլպեկտ շատ մտածված տեսք է հաղորդում, իսկ այժմ նորաձեւ է ազատությունը, շրջանակներից դուրս լինելը, տարբեր գույների եւ կառուցվածքի համադրությունը։ Սա չի նշանակում, թե գլխարկն ու շարֆը պետք չէ համադրել։ Դրանք ընտրեք համադրելիության ընդհանուր սկզբունքներով։
Մինչեւ սրունքներ հասնող երկարաճիտ կոշիկներ
«Ոչ այս, ոչ այն կողմ»,- ահա՝ ինչ կարելի է ասել այս կոշիկների մասին։ Նախ՝ այսպիսի երկարությունը չի համապատասխանում ոչ ոքի, քանի որ ոտքը «կտրում է» ամենաանհամապատասխան հատվածից։ Երկրորդ՝ այն պարզապես նորաձեւ չէ։
Կիպ սվիտեր եւ վիտեր-զգեստ
Սվիտների դեպքում պարտադիր չէ մտապահել նորաձեւ իրերի երկար ցանկը։ Բավարար է յուրացնել սեզոնի պարզ կանոնը՝ թրենդային են լայն եւ ազատ սվիտերները։ Սա նշանակում է, որ նորաձեւ իրերի ցանկից ավտոմատ դուրս են մնում կիպ սվիտերները եւ սվիտեր-զգեստները։
Աղբյուրը եւ լուսանկարները՝ Вести Стиль
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:04, 16 մայիսի
Ալեքսանդր Դուլին. «Ես անսահման ուրախ եմ Հայաստան վերադառնալու համար»16:12, 16 մայիսի
Բրիթնի Սփիրսի հուզիչ խոստովանությունն իր ընտանիքի մասին՝ տարիներ շարունակվող թշնամանքի ֆոնին15:24, 16 մայիսի
Երգչուհի Վալերիան բացատրել է Բուզովայի կյանքում տղամարդու բացակայության պատճառը14:05, 16 մայիսի
Սամվելը, Անին, Արսենն ու Հայկուհին՝ այսուհետ «Ազգային band»-ում13:16, 16 մայիսի
«Պետք է կարողանանք լսել, որ չմնանք «փահլեւան»–ի կարգավիճակում»․ Ռաֆայել Երանոսյանի նոր մոնոներկայացման պրեմիերան (Ֆոտո)12:32, 16 մայիսի
Գեւորգ Մկրտչյանն իր ծննդյան 26-ամյակին իրեն շքեղ նվեր է արել (VIDEO)11:36, 16 մայիսի
Մայրանալ պատրաստվող Հեյլի Բիբերը ցուցադրել է իր կլորիկ փորիկը10:20, 16 մայիսի
Հայկական հարսանիքի ավանդույթների հետքերով․ «7 օր, 7 գիշեր» ֆիլմի պրեմիերան՝ Երեւանում09:00, 16 մայիսի
ՄԱՅԻՍԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 15 մայիսի
Արեւայրուք՝ առանց արեւի ու տնից դուրս գալու22:31, 15 մայիսի
Գաղտնի գեղատեսիլ լճեր Իտալիայում, որոնց մասին չգիտեն շատ զբոսաշրջիկներ21:18, 15 մայիսի
Բիանկա Սենսորին զայրացած է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերի պատճառով