2019-ը կարեւոր տարի է լինելու երգչուհի Լենա Ղազարյանի համար: Բազմաթիվ երաժշտական մրցույթների մասնակիցն ու հաղթողն այս տարի պատրաստվում է օրինականացնել հարաբերությունները սիրելիի հետ: Իր ընտրյալի անունը Լենան առայժմ չի հանրայնացմում: Չի հանրայնացնում նաեւ նրան, առհասարակ: Երգչուհու երկրպագուները հաճախ են տեսնում սիրելիի հետ նրա լուսանկարները, որոնցում, սակայն, երգչուհու ընտրյալի դեմքը փակ է:
NEWS.am STYLE-ի հետ զրույցում Լենան նշեց, որ հարսանեկան արարողություն չեն ծրագրում: Փոխարենն իրենց սիրո պատմությունը կներկայացվի Լենայի նոր երգում, որը կոչվում է «Հարսի երգ»:
«Երգի հեղինակը ես եմ: Սպասում ենք գարնանը, որպեսզի օրերը տաքանան, նոր ներկայացնեմ ստեղծագործությունը: Իմ հարսանյաց արարողությունն էլ կներկայացվի տեսահոլովակի տեսքով: Ես կներկայանամ հարսի կերպարով: Հարսանիք չենք պլանավորում, բայց ավելի հետաքրքիր ձեւով կնշենք այդ օրը»:
Երգչուհին արդեն 3 տարի է, ինչ գտել է իր սիրուն: Լենան խոստովանում է՝ կյանքն ամբողջությամբ փոխվել է:
«Կյանքս հետաքրքիր գույներով է լցվել: Մի տեսակ ուրիշ է ամեն ինչ: Թվում է՝ արդեն մեծացել եմ»:
Անդրադառնալով սիրելիին «գաղտնի» պահելու խոսակցություններին՝ Լենան նշեց.
«Չեմ սիրում անձնականս շատ բաց ներկայացնել: Ժամանակը կգա, եւ կներկայացնեմ նաեւ նրա լուսանկարը: Ինչ վերաբերում է անվանը՝ նա շատ հետաքրքիր անուն ունի (ծիծաղում է): Այն կապված է իմ առաջին քայլերի եւ ճանաչվածության հետ: Առհասարակ, ճակատագրական թվեր ու նմանություններ ունեինք, որոնք շատ էին ձգում»:
Լենան վստահ է՝ ամուսնությունից հետո կյանքն ավելի հետաքրքիր ու հագեցած է լինելու:
«Երկուսս էլ էմոցիոնալ ենք, աշխույժ եւ շփվող: Մեզ համար ամեն օրը փորձում ենք հետաքրքիր դարձնել ու այդպես էլ անում ենք: Ընդհանւր նախասիրություններ էլ շատ ունենք: Սիրում ենք շատ համեղ ու չկրկնվող ուտեստներ (ծիծաղում է)»:
Լենան խոստովանում է՝ ինչպես բոլոր զույգերը, իրենք էլ երբեմն տարաձայնություններ ունենում են, որենք հեշտությամբ են հարթվում.
«Զիջում ենք մեկս մյուսին եւ հարթում ամեն ինչ: Հիմա այդքան շատ տարաձայնություններ չենք ունենում: Սկզբնական շջանում էր դա, բայց երբեք շատ չեն եղել»:
Իսկ հարցին՝ արդյոք ամուսնությունը կսահմանափակի՞ իր երաժշտական գործունությունը, Լենան պատասխանեց.
«Ոչ: Հակառակը ավելի կամրապնդվեմ իմ ասպարեզում՝ շնորհիվ ապագա ամուսնուս»:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Լենա Ղազարյանի Facebook-ի էջից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին