Դիզայներ, «Spice Girls» խմբի նախկին անդամ Վիկտորիա Բեքհեմը երկրպագուների հետ կիսվել է մաշկը խնամելու նոր միջոցով։ Նա օգտագործում է կոսմետիկա, որը պատրաստված է իր արյունից։ Այս մասին Բեքհեմը հայտնվել է Instagram-ի Stories բաժնում։
44-ամյա Բեքհեմը պատմել է, որ ձեռք է բերել Dr. Barbara Sturm ապրանքանիշի խոնավեցնող շիճուկը, որը մշակվել է գերմանացի էսթետիկ բժշկության մասնագետ Բարբարա Շտուրմի կողմից։
«Բժիշկ Բարբարա Շտուրմը ստեղծել է բուժիչ նյութեր բջիջներից, որոնք վերցվել են իմ արյունից։ Դրանք հակաբորբոքային եւ վերականգնողական ազդեցություն են ունենում»,- բացատրել է երգչուհին։
Դեւիդ Բեքհեմի կինը դիմակը թողել է ամբողջ գիշերվա ընթացքում եւ գոհ է արդյունքից. մաշկը նկատելիորեն մաքրվել է ու հարթ դարձել։ Daily Mail-ի տվյալներով՝ այս միջոցի արժեքը կազմում է ավելի քան 1,5 հազար դոլար։
Իր արյունից պատրաստված միջոցներ օգտագործում է նաեւ Քիմ Քարդաշյանը։ Vampire Facial պրոցեդուրան, որը հայտնի է դարձել 38-ամյա աստղի շնորհիվ, պլաստիկ վիրաբույժների կարծիքով՝ վտանգավոր է առողջության համար։ Պրոցեդուրան հնարավորություն է տալիս երիտասարդացնել դեմքի մաշկը պլազմայի միջոցով, ոը վերցվում է հաճախորդի ձեռքից։
Լուսանկարները՝ Instagram, Daily Mail
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը