NEWS.am STYLE-ը շարունակում է ձեր ուշադրությանը ներկայացնել արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին, որոնք տարբեր ոլորտներում հաջողություններ են գրանցում: Նրանցից է նաեւ Նիդերլանդներում բնակվող 5-ամյա մոդել Էմիլի Մադոյանը, որը չնայած փոքր տարիքին, արդեն հասցրել է հաջողություններ գրանցել մոդելինգի ասպարեզում: Փոքրիկը համագործակցում է բելգիական եւ նիդերլանդական հայտնի բրենդների հետ: Հայուհու լուսանկարները մեծ ճանաչում են վայելում համացանցում, եւ Էմիլին պարբերաբար համագործակցության առաջարկներ է ստանում տարբեր բրենդների կողմից:
Էմիլիի գրանցած հաջողությունների եւ աղջնակի երազանքների մասին զրուցել ենք նրա մայրիկի՝ Գայանե Կիրակոսյանի հետ, որը պատմեց, որ փոքրիկ գեղեցկուհուն նկարահանվելու առաջարկներ արվել են դեռեւս այն շրջանում, երբ նա ընդամենը 11 ամսական էր.
«Պատմությունը բավականին հետաքրքիր է: Մենք ընտանեկան ֆոտոնկարահանման համար լուսանկարիչ էինք հրավիրել: Նա շատ էր հավանել Էմիլիին: Փոքրիկը դեռ 11 ամսական էր, բայց շատ ուշադիր հետեւում էր լուսանկարչի հրահանգներին: Ֆոտոնկարահանման ավարտին լուսանկարիչն առաջարկեց, որ գրանցվենք մոդելային գործակալություններում, որտեղից էլ սկսեցինք համագործակցության առաջարկներ ստանալ: Լուսանկարիչը նկատել էր, որ Էմիլին օժտված է ինքնատիպ տաղանդով: Ցանկությունը մերն էր, բայց նա շատ մեծ հաճույքով է մասնակցում նկարահանումներին»:
Մայրիկի խոսքով՝ Էմիլին այնքան շատ է սիրում լուսանկարվել, որ պատրաստ է մի քանի ժամ համագործակցել լուսանկարիչների հետ.
«Շատ ուշադիր հետևում է իրենց հրահանգներին ու առաջարկներին եւ կարողանում ճիշտ ընտրել, թե որ դիրքով պետք է լուսանկարվի: Էմիլիի հետ շատ հեշտ է աշխատել, քանի որ նա իսկապես սիրում է այն, ինչ անում է: Ինչպես շատ փոքրիկներ, նա սիրում է գեղեցիկ հագուստներ փորձել եւ հանդես գալ տարբեր կերպարներում»:
Տաղանդավոր փոքրիկի նախասիրությունները չեն սահմանափակվում միայն լուսանկարվելով: Նա նաեւ զբաղվում է թենիսով, լողի է գնում, շատ է սիրում երգել ու կիթառ նվագել:
Փոքրիկ հայուհին չորս անգամ եղել է Հայաստանում:
«Նա շատ լավ խոսում է հայերեն, երգում, արտասանում ու հաշվում է իր մայրենի լեզվով: Ինձ ուրախացնում է, որ տանը փոքրիկը նախընտրում է միայն հայերեն խոսել: Ինձ համար սա շատ կարեւոր է: Չնայած Էմիլին ապրում եւ մեծանում է հայրենիքի սահմաններից դուրս, նա հայ մշակույթի և հայ լեզվի կրող է»,-ասում է մայրիկը:
Էմիլին համագործակցել է բելգիական ու նիդերլանդական մի շարք բրենդների եւ ամսագրերի հետ, նաեւ նկարահանվել մի շարք գովազդներում: Աղջիկը շատ երազանքներ ունի: Բայց առաջնային ցանկանում է դառնալ մոդել, երգչուհի և թենիսիստուհի:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները տրամադրել է Գայանե Կիրակոսյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է