Փիքափեր
Կանանց վերաբերյալ ցանկացած ֆորումում կարելի է հանդիպել մի շարք խորհուրդների՝ ինչպես առաձնացնել փիքափերին, ինչպես նրանց դիմագրավել եւ ինչպես երբեք նրան չհանդիպել։ Սակայն զզվանք են առաջացնում ոչ թե երիտասարդները, այլ 80-ականների «մաչոները», որոնք կարողանում են օգտագործել կանացի թուլությունները։
Եթե աշխարհին նայել նրանց աչքերով, կպարզվի, որ մարդիկ երկու տեսակի են՝ տղամարդիկ եւ սեքսով զբաղվելու հարմարանքներ՝ եւ իհարկե փոխարինելի։ Իսկ կնոջ համար ոչինչ առավել վիրավորական չէ, քան նրան ոչ յուրօրինակ եւ փոխարինելի համարելը։ Այս ցեղատեսակի որոշ ներկայացուցիչներ չեն բավարարվում միայն սեքսով զբաղվելով, այլեւ տարբեր կայքերում քննարկում են դա՝ իրենց նման գարշանքների հետ միասին։
Ալֆոնս
Այս ցուցակում երկրորդ տեղում են ձրիակեր տղամարդիկ։ Ալֆոնսներ են այն տղամաիրդիկ, ովքեր խոստանում են տվյալ կնոջ համար երկնքից աստղ իջեցնել, սակայն անհետանում են՝ իրենց հետ վերցնելով տնային կինոթատրոնը, կրեդիտ քարտն ու մի քանի ոսկե մատանի։ Այս զզվելի արհեստին տիրապետում են հիմնականում ազատազրկման վայրերից դուրս եկած տղաներն ու զբոսաշրջության հաշվին ապրող մաչոները՝ հարավային երկրներից։ Սիրո պատմությունը սկսվում է թեժ խոսոտովանություններով եւ ավարտվում անպատասխան զանգերով՝ գումար ստանալուց հետո։
Ժլատ
Այս տեսակի տղամարդը կարող է ամեն օր հարվածել կանացի ինքնագնահատականին։ Նրանից ցանկացած անակնկալ կարելի է սպասել։ Նա, օրինակ, կարող է կնոջ համար ծաղիկներ գնել, սակայն ինքնամոռաց սակարկել։ Այդ «գործընթացի» ավարտին կինն իրեն ստորացված է զգում՝ ծածկված բազմաթիվ վկաների հայացքներով։
Ավելի սարսափելին այն է, որ նման տղամարդիկ կարող են կնոջ համար գնել նեխած նարինջներ եւ թոշնած մեխակներ, որովհետեւ դրանք էժան են։ իսկ կինն աստիճանաբար սկսում է իրեն ասոցացնել այդ իրերի հետ։
Ամուսնացած մուրացկան
Այս տեսակի տղամարդիկ իսկական զզվանք են առաջացնում։ Նրանք կպչուն են, չհասկացող՝ ինչպես ճանճերը։ Երբ հանգստյան օրերին կինն այցելում է մորը,նրանք սկսում են հարձակումներ գործել ծանոթության կայքերում։ Նրանք վայրկենաբար առաջարկում են կնոջը սեքսով զբաղվել «հարմարավետ պայմաններով»՝ նյութական եւ բարոյական ներդրումների բացակայություն, ցանկացած հարաբերության շարունակության բացառում։
Բազմոցի հրեշ
Հարաբերությունների նախնական փուլում տղամարդը թաքցնում է իր մեջ նստած «բազմոցի հրեշին»։ Սակայն աստիճանաբար ամեն ինչ բացահայտվում է։ Տղամարդու փոխարեն քո բազմոցին պառկած է լինում ինչ-որ մի երեւույթ, էակ՝ կամազուրկ, քիչ գումար վաստակող։ Տնտեսական ճգնաժամի պայմաններում դու ցանկանում ես թաքնվել ամուր մեջքի հետեւում, սակայն այդպիսի մեջք գոյություն չունի։ Սարսափելին այն է, որ բազմոցին պառկած այդ էակն ուղղակի պառկած չէ։ Նա երբեմն ձայներ է արձակում՝ տանտիրուհուն մեղադրելով բոլոր մահացու մեղքերի մեջ։ Տարեցտարի այդ իրավիճակն ավելի «առաջընթաց է ապրում»։
Աղբյուրը՝ Cosmo.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»