Էստոնական հրաշքների կղզի Սաարեմաան ավելի վաղ կրում էր գերմանական Էզել անվանումը: Այն մեծությամբ երրորդն է Բալթիկ ծովի կղզիներից (Զելանդիայից եւ Գոտլանդից հետո):
Սաարեմաան հիասքանչ է, բայց նրա մայրաքաղաք Կուրեսսաարեն տուրիստական երազանքների գագաթնակետն է: Այստեղ ե՛ւ Հին քաղաք կա (XVII-XIX դ.դ.), ե՛ւ եպիսկոպոսական ամրոց, ե՛ւ բազմաթիվ հյուրանոցներ եւ սրճարաններ, ե՛ւ SPA-կենտրոններ: Հնությունների սիրահարների համար, անխոս, ամենահամեղ պատառը կղզու ամրոցն է, որ կառուցվել է XIII դարում: Այստեղ բազմաթիվ կարեւոր պատմական իրադարձություններ են տեղի ունեցել, բայց անձամբ ինձ ամենից շատ հիացրեց ճարտարապետությունը: Ամրոցը քառակուսի է՝ ամեն կողմից 43 մետր երկարությամբ՝ չորս կողմից շրջապատված ջրերով: Եվս մեկ հետաքրքիր մանրուք. նավերը կարող էին միանգամից մտնել ամրոց, ինչի վկայությունն են բակում կանգնած խարիսխները: Իսկ ահա եպիսկոպոսի միջնաբերդը. այն թանգարան է, որն աշխատում է շաբաթը 5 օր (բացի երկուշաբթիից եւ երեքշաբթիից), ժամը 11-ից 19-ը:
Կուրեսսաարեից №10 ավտոճանարհով ամեն օր ավտոբուսներ են ուղեւորվում դեպի Տալին, Պյարնու եւ Տարտու: Նաեւ նավային եւ օդային հաղորդակցություն կա այլ կղզիների եւ մայրցամաքի հետ:
Նարվա
Կար ժամանակ, երբ Նարվան անվանում էին «Բալթիկ ծովի բարոկկոյի մարգարիտ», բայց Երկրորդ աշխարհամարտի ընթացքում, ցավոք, այն ավերվել է: Եվ որքան էլ պարադոսք թվա, Նարվա գետի ափերին (Եվրամիության եւ Ռուսաստանի միջեւ բնական եւ քաղաքական սահմանը) կանգնած է Էստոնիայի ամենից լավ պահպանված ամրոցը՝ Նարվայի կամ Գերմանի ամրոցը:
Տարտու
Դիտելու բան կա նաեւ Տարտուում՝ Բալթյան երկրների հնագույն քաղաքում (հիմնադրվել է շուրջ 1030 թվականին): Տարտուն մտավոր մայրաքաղաքն է, քանի որ այստեղ է գտնվում Հյուսիսային Եվրոպայի հնագույն համալսարանը, հենց այստեղ են ծնվել էստոնական թատրոնը, էստոնական երգի տոնը եւ Էստոնիական պետությունը:
Իսկ գուցե հոգնել եք աղմկոտ քաղաքներից եւ հանգի՞ստ եք փնտրում: Այդ դեպքում Էստոնիան պատրաստ է ձեզ ներկայանալ բոլորովին այլ կողմից:
Էստոնիայի բնությունը տարբերվում է հյուսիսային զսպվածությամբ, բայց այդ էլ իր հմայքն ունի: Էստոնիայի բնության վրա մեծ ազդեցություն է թողել սառցադաշտը, որն իրենից հետո բազմաթիվ խոշոր քարեր (այս պետության յուրօրինակ խորհրդանիշը) եւ լճեր է թողել: Այստեղ ջերմաստիճանի կտրուկ տատանումներ, լանդշաֆտային բազմազանություն, վառ գույներ չկան, փոխարենը կա մաքուր օդ (Տալինը ճանաչվել է Եվրոպայի էկոլոգիապես ամենամաքուր մայրաքաղաքը) եւ ուրբանիզացիայի չենթարկված լայն տարածություններ:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 15 մայիսի
Արեւայրուք՝ առանց արեւի ու տնից դուրս գալու22:31, 15 մայիսի
Գաղտնի գեղատեսիլ լճեր Իտալիայում, որոնց մասին չգիտեն շատ զբոսաշրջիկներ21:18, 15 մայիսի
Բիանկա Սենսորին զայրացած է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերի պատճառով20:24, 15 մայիսի
Ավստրալացի մոդելը նշել է 118 պատճառ, թե ինչու չի ցանկանում երեխա ունենալ19:43, 15 մայիսի
Հրեաներն ու հայերը պատմականորեն զուգահեռ են շարժվում. Երբ սկսվում է մեր կործանումը, սկսվում է ձեր կործանումը. Միխայիլ Կազինիկ16:05, 15 մայիսի
Կինոյից այն կողմ․ Փարաջանովը եւ նորաձեւությունը ցուցահանդեսը՝ անվանի կինովարպետի 100-ամյակին15:32, 15 մայիսի
Մարկ Ցուկերբերգը որոշել է իր 40-ամյակը նշել 300 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավում14:22, 15 մայիսի
A$AP Ferg-ը ուշադրություն է գրավել իր անսովոր գրիլզով, որի վրա պատկերված են նրա սիրելիները, որոնց ռեփերը կորցրել է13:50, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնի բացման օրվա լավագույն կերպարները13:11, 15 մայիսի
Երկաթե գահի համար պայքարը շուտով կվերսկսվի. «Վիշապի տունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի պաշտոնական թրեյլերը12:17, 15 մայիսի
Քիմ Քարդաշյանը՝ Պամելա Անդերսոնի՝ 90-ականների կերպարով11:48, 15 մայիսի
Երգչուհի Սլավան դժգոհել է սեքսի բացակայությունից. «Ես շատ եմ դա ուզում