Մենք շատ ենք տխրել. վերջերս հայտնի դարձավ Երեւանում Topshop-ի փակման մասին: Անգամ համացանցի եւ բազմոցից գնումների դարաշրջանում, բրիտանական հագուստի հրաշալի եւ մատչելի օֆլայն տարածքը կստիպի, որ կարոտենք իրեն:
Մինչ այդ Երեւանում մաս-մարքեթի հիմնադիր Mango-ն ներկայացրեց իր գարնանային հավաքածուն, որն արդեն կարելի է ե՛ւ դիտել, ե՛ւ գնել: Եվ դա լավ նորություն է: Հիշեք, երբ մենք չէինք էլ երազում առեւտրային կենտրոնների եւ խոշոր ռիթեյլերի մասին, Աբովյան փողոցում համեստորեն, բայց հպարտորեն աշխատում եւ մեզ զգեստավորում էր իսպանական հսկան: Եվ այսօր բրենդը ցուցադրել է այն ամենը, ինչը couture եւ pret-a-porte ցուցադրություններից հետո թրենդի կարգավիճակ է ստացել:
Մանրածալքերի, ծաղկանախշերի, բուֆերի, կրեմագույն մոնոքրոմի, հեծանվորդի տաբատի, թայ-դայ նախշի, մետալիկի եւ ֆակտուրաների համադրությամբ Mango-ի այս հավաքածուն մեզ դրդում է ստեղծագործել, ինքնաարտահայտվել, արարել: Այդ թվում՝ հագուստի միջոցով: Գովազդային արշավին մասնակցել են ակտիվիստ Ադվոա Աբոան, նկարչուհիներ Jolie Alien-ը եւ Ժենյա Մակարովան, մարզիկ Լունա Բիյլը եւ ձեռնարկատեր Պատրիկ Շվարցնեգերը: Պատմում ենք այն մասին, թե ինչին է պետք սեւեռուն ուշադրություն դարձնել, ինչը կարող է արտաժամանակային կարգավիճակ ստանալ եւ երկար ժամանակ հաստատվել ձեր պահարանում:
Երկարափեշ զգեստ
Ամառային տաք եւ գարնանային ցուրտ երեկոներին զբոսնելու ունիվերսալ եւ արտակարգ լուծում է՝ կարդիգանի կամ հայրիկի բաճկոնի փոխարեն: Միշտ զիլ է նայվում կոնտրաստների զուգակցությամբ՝ թեթեւ գործվածք՝ գումարած զանգվածեղ կոշիկ կամ կեդեր՝ որպես գարնանային տարբերակ: Իսկ ամռանը հագեք հյուսածո սանդալներով՝ չմոռանալով ապարանջանը կապել կոճին. ոչ ոք չի արգելի երազել ծովի մասին եւ ուրբանիստական լանդշաֆտներում հանգստի: Mango-ում կա ինչպես ուլտրանորաձեւ թայ-դայ պրինտի տարբերակ, այնպես էլ ռոմատիզմի արտաժամանակային ծաղկային դասական:
Վինտաժային լաթե կեդեր
Այնքան էլ հարմար չեն (մենք չէ՞ որ տիեզերք չենք թռչում, այլ գնում ենք մաս-մարքեթ), բայց անչափ արտակարգ զույգ է՝ ասես կա՛մ մեր, կա՛մ մեր ծնողների խորհրդային անցյալից լինի:
Միատեսակ արտակարգ են նայվում հեծանվորդի տաբատով (որոնք հենց այստեղ վաճառադարակներին կան), զգեստով, կոստյումով, վելվետե կլյոշ տաբատով կամ ամենահասարակ ուղիղ ջինսերով:
Փայտե կլաթչ
Եթե թեթեւակի հոգնել եք գոտի-պայուսակների բազմաթիվ տարբերակներից, մաքրամեի տեխնիկայով պատրաստված պայուսակներից, իսկ թոութներն, ամեն դեպքում, չափից ավելի փծուն են, ապա շղթայով հարթ փայտի այս փոքրիկ կտորը նատուրալիստի համար ուրախություն կդառնա: Եվ մի դժգոհեք, որ դրա մեջ ձեր հեռախոսը հազիվ կտեղավորվի, հիշեք Jacquemus պայուսակի եւ այն մասին, որ այս բոլոր տոները եւ փոքիկ մանիֆեստները օտար են գաջեթներին ու պարտականություններին:
Իսկ մենք, մեր հերթին, կհիշեցնենք, որ այսպիսի պայուսակները ստեղծված են ոչ միայն երեկույթների համար. դրանք հրաշալիորեն կընկերակցեն սպիտակ մարզաշապիկին, ջինսին կամ մոնոքրոմ, բնական ներկապնակի մեջ պտտվող կերպարին:
Բաց երանգների ուղիղ տաբատներ
Բաց գույների ազատ ուղիղ տաբատները կատարյալ են շերտավոր եւ բարդ համադրության կերպարների ստեղծման համար: Վերեւից հագեք աստիճանական երանգի զգեստ կամ գուցե մարզաշապիկի վրա սվինշոթ եւ թրենչ: Պրակտիկ, հարմար, հավերժորեն նորաձեւ իր է:
Հեծանվորդի տաբատներ
Անչափ դժվար է դիմադրել. հեծանվորդի տաբատները երկար ժամանակով են վերադարձել: Դժվար է ասել՝ այս մասին Քիմ Քարդաշյանն արդյոք գիտե՞ր, որի ներկայանալով՝ այս տարրն անսպասելիորեն զուգավորվեց օվերսայզ պիջակի հետ: Այսպես թե այնպես, պիստակագույն-կանաչ տարբերակը նվաճել է մեր սիրտը եւ հայտնվել այս ցուցակում:
«Համեղ» ականջօղեր
Այս տարի մաս-մարքեթով զբաղվողները որսացին խխունջների հանդեպ բլոգերների սիրո ալիքը եւ այն տեղադրեցին ամենուրեք՝ կոշիկի, բիժուտերիայի եւ նույնիսկ հագուստի վրա: Երեւանում ծովային փայլը դեռեւս սակավ է, բայց մենք, այնուամենայնիվ, կքվեարկենք փոքրիկ, համեղ բազմերանգ բյուրեղների օգտին, որոնք անսպասելի կստիպեն ժպտալ նույնիսկ ամենախստաոճ, բեյջով կոստյումի հետ կրելիս: Իսկ եթե դրանք կրեք թափվող զգեստի, կեդերի եւ կարդիգանի հետ, ապա անչափ հեշտ կարելի է հայտնվել 70-ական թվականների ամենաաղմկոտ երեկույթներում:
Անի Մովսիսյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:29, 16 մայիսի
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը21:09, 16 մայիսի
HerMine Dialog-ը՝ բացօթյա ձեւաչափով․ երեւանյան բեմում կներկայացվեն հայկական մթերքներով ուտեստներ20:28, 16 մայիսի
InTouch. Աֆլեքն ու Լոպեսը երկու տարվա ամուսնությունից հետո պատրաստվում են ամուսնալուծվել19:04, 16 մայիսի
Ալեքսանդր Դուլին. «Ես անսահման ուրախ եմ Հայաստան վերադառնալու համար»16:12, 16 մայիսի
Բրիթնի Սփիրսի հուզիչ խոստովանությունն իր ընտանիքի մասին՝ տարիներ շարունակվող թշնամանքի ֆոնին15:24, 16 մայիսի
Երգչուհի Վալերիան բացատրել է Բուզովայի կյանքում տղամարդու բացակայության պատճառը14:05, 16 մայիսի
Սամվելը, Անին, Արսենն ու Հայկուհին՝ այսուհետ «Ազգային band»-ում13:16, 16 մայիսի
«Պետք է կարողանանք լսել, որ չմնանք «փահլեւան»–ի կարգավիճակում»․ Ռաֆայել Երանոսյանի նոր մոնոներկայացման պրեմիերան (Ֆոտո)12:32, 16 մայիսի
Գեւորգ Մկրտչյանն իր ծննդյան 26-ամյակին իրեն շքեղ նվեր է արել (VIDEO)11:36, 16 մայիսի
Մայրանալ պատրաստվող Հեյլի Բիբերը ցուցադրել է իր կլորիկ փորիկը10:20, 16 մայիսի
Հայկական հարսանիքի ավանդույթների հետքերով․ «7 օր, 7 գիշեր» ֆիլմի պրեմիերան՝ Երեւանում09:00, 16 մայիսի
ՄԱՅԻՍԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ