Ճանաչված թենիսիստուհի, 26-ամյա Մարիա Շարապովան ցանկանում է ընդլայնել իր Sugarpova ապրանքանիշը: Անսպասելիորեն Մարիան որոշել է ուժերը փորձել նորաձեւության բնագավառում:
Ըստ Fashion.ie-ի, Շարապովան խոստովանել է, որ երկար ժամանակ է՝ մտածում է իր ապրանքանիշը զարգացնելու մասին: Նա որոշել է սկսել կոսմետիկ միջոցներից, իսկ հետո անցնել նորաձեւ հագուստ ստեղծելուն: Մարիայի խոսքով, միշտ թուլություն է ունեցել նորաձեւության հանդեպ, եւ հիմա անհամբերությամբ ցանկանում է ուժերը փորձել դիզայնի ասպարեզում:
Նորաձեւության մեջ Մարիա Շարապովային ամենից շատ դուր է գալիս այն, որ այնտեղ որեւէ կանոն չկա: Միաժամանակ, այն ստիպում է անընդհատ տարբեր լինել:
Հիշեցնենք, որ ներկայում Մարիա Շարապովան տասնյակ խոշորագույն կազմակերպությունների հետ պայմանագրեր ունի (Canon, Nike եւ Speedminton, Honda, TAG Heuer եւ այլն): Վերջերս համաձայնություն է ձեռք բերվել նաեւ Wimbledon-ի կազմակերպիչների հետ: Վերջին մրցաշարի ժամանակ Մարիան դարձել է դրա պաշտոնական դեմքը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:55, 10 մայիսի
Անջելինա Ջոլին երեխաներին հորդորել է «խուսափել» իրենց հորից՝ Բրեդ Փիթից14:17, 10 մայիսի
Ջենիֆեր Լոպեսը վերադարձնում է 90-ականների ոճը13:23, 10 մայիսի
Քենդալ Ջենները խոստովանել է, որ «դժվար երկու ամիս» է անցկացրել12:05, 10 մայիսի
«Ձեր մտքով անցե՞լ է, որ այստեղ լինելով վտանգ եք ներկայացնում այլ մասնակիցների եւ հանրության համար». լրագրողը՝ Իսրայելի ներկայացուցչին11:16, 10 մայիսի
Էնդի Սերկիսը վերադառնում է «Մատանիների տիրակալի» տիեզերք10:20, 10 մայիսի
Հեյլի Բիբերը հղի է10:05, 10 մայիսի
«Կարծում եմ՝ մեր մայրիկները էկրանից այն կողմ լաց էին լինում». «Լադանիվան»՝ «Եվրատեսիլ 2024»-ի ֆինալիստների ասուլիսին09:27, 10 մայիսի
Հայաստանը «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա 19-րդ համարի ներքո09:00, 10 մայիսի
ՄԱՅԻՍԻ 10-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ01:13, 10 մայիսի
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ00:12, 10 մայիսի
Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսազրափակչին (VIDEO)23:00, 9 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչը․ «Լադանիվան» ելույթ կունենա 8-րդը (ՈւՂԻՂ)