Այսօր նշվում է Ջազի միջազգային օրը, եւ Երեւանում, ինչպես միշտ, այն մեծ թափով են նշում: Այս գարնանային համերգների «շարքի» աստղն է դարձել ծագումով Կուբայից հրաշալի երաժիշտ, դաշնակահար եւ կոմպոզիտոր Գոնսալո Ռուբալկաբան, որը ստեղծել է կատարման իր յուրահատուկ ոճը՝ առկա է ե՛ւ աֆրոկուբայական ջազ, ե՛ւ ջազ-ռոք-ֆյուժն, ե՛ւ դասական, ե՛ւ ինչ-որ բանով ավանգարդ...
Նա մենակ չի եկել, երկու բարձրակարգ երաժիշտներ Մեթյու Բրյուերի (բաս) եւ Էրիկ Հարլանդի (հարվածային գործիքներ) հետ, եւ դա աներեւակայելի էր: Երաժիշտների եւ անձամբ մաեստրո Ռուբալկաբայի կատարմամբ՝ յուրատեսակ հնչողություն, վառ ոչ սովորական արանժիրովկաներ ու ներդաշնակություն, ցնցող, խորը իմպրովիզացիաներ:
Զարմանալի չէ. 1999 թվականին «Piano & Keyboard» ամսագիրը նրան անվանել է 20-րդ դարի մեծագույն դաշնակահարներից մեկը այնպիսի հսկաների հետ միասին, ինչպիսին են՝ Գլեն Գուլդը, Մարտա Արգերիխը եւ Բիլ Էվանսը: Ռուբալկաբան երկու Գրեմմի մրցանակ ունի եւ երկու Լատինական Գրեմմի. նա ջազի աշխարհում համընդհանուր ճանաչված հեղինակություն է: Մի խոսքով, այս կուբայացի բնածին տաղանդին հայտնաբերել է ինքը՝ Դիզի Գիլեսպին:
Ռուբալկաբան սերում է երաժշտական ընտանիքից. հայրը եւ եղբայրը նույնպես երաժիշտներ են: Նա վեց տարեկանում արդեն հոր նվագախմբում հարվածային գործիքներ էր նվագում, իսկ երաժշտություն սկսել է սովորել 2 տարի ուշ՝ որպես հիմնական գործիք դաշնամուրն ընտրելով միայն «մորն ուրախացնելու համար»: Նա ավարտել է Հավանայի արվեստների ինստիտուտը՝ երաժշտական կոմպոզիցիայի ոլորտի աստիճանով, բայց արդեն դեռահաս տարիքում հյուրանոցներում, համերգային դահլիճներում եւ Հավանայի ջազ ակումբներում հանդես էր գալիս որպես թմբկահար ու դաշնակահար: Ինստիտուտն ավարտելուց հետո ձեռք է բերել հանրաճանաչ երաժիշտի կարգավիճակ՝ լեգենդար Արագոնի նվագախմբի հետ հյուրախաղերի մեկնելով Կուբայում, Եվրոպայում, Աֆրիկայում եւ Ասիայում, ելույթ ունենալով որպես ջազ խմբերի շարքային անդամ, իսկ 1984 թվականից սկսած ղեկավարելով սեփական աֆրոկուբայական ջազ-ռոք-ֆյուժն «Գրուպո Պրոյեկտո» խումբը: Գոնսալո Ռուբալկաբան նվագել է մեր ժամանակների ամենաթոփային երաժիշտների հետ, նրան ամբողջ աշխարհում ճանաչում ու սիրում են:
Պարզվում է՝ նա Հայաստանում էլ մեծաթիվ երկրպագուներ ունի. դրա վառ վկայությունն են Ջազի հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ Ա. Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համարգասրահում հավաքված հանդիսատեսի հրացական արձագանքները:
Լուսանկարը՝ NPR
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես