Հայտնի «Մանկական ձայնը» նախագծի վերջերին եթերաշրջանն ավատվել է մոտ 4 շաբաթ առաջ, սակայն քվեարկության արդյունքների շուրջ խոսակցությունները չեն հանդարտվում մինչ այժմ։ «Մանկական ձայնը» նախագծի վեցերորդ եթերաշրջանում հաղթանակ է տարել երգչուհի Ալսուի 10-ամյա դուստրը՝ Միկելան։ Վերջերս «Առաջին ալիքը» նույնիսկ դիմել է կիբեռանվտանգության ոլորտում մասնագիտացած Group-IB ընկերությանը՝ պարզելու համար՝ արդյոք քվեարկության ընթացքում ձայների արհեստական ավելացում տեղի է ունեցել, թե ոչ։
Նախօրեին Telegram-ի Baza ալիքում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ Ալուսի ամուսինը եւ Միկելայի հայրը՝ Յան Աբրամովը, կապ է հաստատել նիդերլանդական Talpa Media Holdings ընկերության ներկայացուցիչների հետ, որին պատկանում են «Մանկական ձայնը» նախագծի իրավունքները եւ նրանց խնդրել գաղտնի դարձնել երզափակիչ քվեարկության ստուգման արդյունքները։ Baza-ի տեղեկություններով՝ գործարարը վախենում է, որ արդյունքների հրապարակումը կարող է ազդել փոքրիկ դստեր հոգեբանական վիճակի վրա։
Ի դեպ, մի քանի ժամ անց արդեն Ալսուի ներկայացուցիչը հերքել է տեղեկատվությունն այն մասին, որ Յանը նման պահանջներով դիմել է Talpa Media Holdings-ին։ Երգչուհու տնօրենի՝ Սերգեյ Ֆադեեւի պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ այս սուտ տեղեկատվությունը տարածվել է «փոքրիկ երեխայի հոգեբանական վիճակի վրա ճնշում գործադրելու եւ հանրային կարծիքի մանիպուլիացիայի նպատակով»։
«Այդ փաստը չի համապատասխանում իրականությանը։ Ընտանիքի անդամներից ոչ ոք չի դիմել ոչ հոլանդական Talpa ընկերությանը, ոչ այլ ընկերությունների եւ անձերի, որոնք կապ ունեն հեռուստանախագծի կազմակերպման հետ ոչ հայտարարությամբ, ոչ դիմումով, ոչ որեւէ այլ խնդրանքով»,- Ալսուի ներկայացուցչի խոսքերը մեջբերում է «Сплетник»-ը։
Ավելի վաղ հեռուստադիտողի քվեարկությամբ ընտրվել էր եթերաշրջանի հաղթողը՝ Միկելա Աբրամովան։ Նրա օգտին քվեարկել է վոկալային նախագծի երկրպագուների 56.5 տոկոսը։
Սակայն սոցիալական ցանցերի օգտատերերը բացասաբար են արձագանքել Ալսուի եւ Ռուսաստանի ամենահարուստ անձնանցից մեկի՝ Յան Աբրամովի դստեր հաղթանակին։ Բազմաթիվ մեկնաբանություններ էին հայտնվել Facebook-ում։ Մարդիկ գրում էին, որ Միկելան չի կարողացել ճիշտ կատարել ոչ մի նոտա, եւ որ նախագծից հետո տհաճ զգացում է առաջացել։ Մյուսներն առավել կտրուկ էին արտահայտվել՝ մրցույթի արդյունքները խայտառակություն անվանելով։ Աղջկան պաշտպանել են Ժաննա Լեւինան եւ Լյուբով Ուսպենսկայան։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես