Եթե հավատանք ռուսերենով թայլանդական ամսագրին, որ ես պատահաբար հայտնաբերեցի ինչ-որ խանութում, ապա Փհուկետում եղանակը գրեթե միշտ հրաշալի է: Կարծում եմ՝ ձեզ հետաքրքիր կլինի այս տեղեկությունը.
- Հունվար-փետրվար. ծովը հանգիստ է եւ խաղաղ, շատ շոգ չէ: Ամեն օր լավ եղանակ է:
- Մարտ. օրերի մեծ մասն արեւոտ են, օդը տաք է եւ խոնավ: Լավ ժամանակ է առագաստանավային սպորտի համար:
- Ապրիլ-մայիս. եղանակը հրաշալի է: Մայիսի վերջին հնարավոր են կարճատեւ անձրեւներ:
- Հունիս-սեպտեմբեր. անձրեւների շրջան է, աստիճանաբար շոգ եւ խոնավ է դառնում: Ծովն անհանգիստ է, քամի է բարձրանում:
- Հոկտեմբեր. ամսվա սկզբին հնարավոր են անձրեւներ, բայց կեսերից եղանակը կայունանում է:
- Նոյեմբեր. եղանակը հրաշալի է, անձրեւներ չկան, շատ շոգ չէ:
- Դեկտեմբեր. սեզոնի գագաթնակետն է: Ծովը խաղաղ է, երկինքը՝ մաքուր, արեւը՝ վառ:
Պատրաստ եղեք այն բանին, որ այստեղ, ամեն դեպքում, տրոպիկական խոնավ կլիմա է: Շոգին ավելի դժվար ես դիմանում: Ձեր օրգանիզմին կօգնի հարմարվել ջուրը: Չմոռանաք նաեւ արեւից պաշտպանող միջոցների եւ գլխարկի մասին:
Դուք օտար երկրում եք, դուք հյուր եք, հարգալից եւ քաղաքավարի եղեք: Անհարմար դրության մեջ չընկնելու համար առաջարկում եմ ծանոթանալ մի քանի շատ կարեւոր օրենքների:
Թայլանդացիները շատ են սիրում իրենց թագավորին, բառացիորեն աստվածացնում են, այդ պատճառով խորհուրդ եմ տալիս նրա մասին հարգալից խոսել: Թագավորին վիրավորելու համար օրենքով 7 տարի ազատազրկում է նախատեսվում:
Թայլանդում պետական կրոնը, ինչպես գիտեք, բուդդայականությունն է: Բուդդայի արձաններին եւ պատկերներին ընդունված է պատկառանքով վերաբերվել: Ի դեպ, իրենց տան առջեւ թայլանդացիները Բուդդայի արձան են կանգնեցնում, ուր ամեն առավոտ, որպես հարգանքի նշան, միրգ եւ գինի են բերում (նույնիսկ առեւտրային տաղավարներում փոքրիկ արձանիկներ կան, որոնք, ինչպես մեզ բացատրեցին, հաջողություն են բերում):
Վանականները հասարակության ամենից պատվավոր անդամներն են: Կանանց խստիվ արգելվում է դիպչել վանականին կամ նրա հագուստին: Տաճար մտնելիս կոշիկները հանում են, իսկ հագուստը պետք է ծածկի ուսերն ու ծնկները:
Երբեք ձեռք մի տվեք ոչ մեկի գլխին կամ մազերին, իսկ եթե պատահաբար դիպչել եք, անմիջապես ներողություն խնդրեք:
Թմրանյութերի տարածման, օգտագործման եւ պահպանման համար պատիժը խիստ է, ընդհուպ մինչեւ մահապատիժ: Կատակ չէ:
Հարազատների եւ մտերիմների համար հուշանվերներ խորհուրդ եմ տալիս գնել տեղական շուկայում. այնտեղ ավելի էժան է, քան տարատեսակ էքսկուրսիաների վայրերում, լողափերին կամ օդանավակայանում: Թայլանդացիների հետ կարելի է եւ պետք է սակարկել: Իհարկե, նրանք ավելի քչախոս են, քան, օրինակ, արաբները, բայց եւ այնպես… Նաեւ նրանք այսպիսի առանձնահատկություն ունեն. շատ են վիրավորվում եւ նույնիսկ ագրեսիվ են դառնում, եթե իրենց ապրանքի գինը հարցնում ես, սակարկում, իսկ հետո առանց որեւէ բան գնելու հեռանում ես: Նրանց համար անհասկանալի է, որ մենք ինչ-որ իրի գին կարող ենք հարցնել հետաքրքրությունից դրդված կամ հասկանալու համար, թե որքան կարող են զեղչել նախապես ասվածից:
Շարունակությունը՝ հաջորդիվ…
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 15 մայիսի
Արեւայրուք՝ առանց արեւի ու տնից դուրս գալու22:31, 15 մայիսի
Գաղտնի գեղատեսիլ լճեր Իտալիայում, որոնց մասին չգիտեն շատ զբոսաշրջիկներ21:18, 15 մայիսի
Բիանկա Սենսորին զայրացած է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերի պատճառով20:24, 15 մայիսի
Ավստրալացի մոդելը նշել է 118 պատճառ, թե ինչու չի ցանկանում երեխա ունենալ19:43, 15 մայիսի
Հրեաներն ու հայերը պատմականորեն զուգահեռ են շարժվում. Երբ սկսվում է մեր կործանումը, սկսվում է ձեր կործանումը. Միխայիլ Կազինիկ16:05, 15 մայիսի
Կինոյից այն կողմ․ Փարաջանովը եւ նորաձեւությունը ցուցահանդեսը՝ անվանի կինովարպետի 100-ամյակին15:32, 15 մայիսի
Մարկ Ցուկերբերգը որոշել է իր 40-ամյակը նշել 300 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավում14:22, 15 մայիսի
A$AP Ferg-ը ուշադրություն է գրավել իր անսովոր գրիլզով, որի վրա պատկերված են նրա սիրելիները, որոնց ռեփերը կորցրել է13:50, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնի բացման օրվա լավագույն կերպարները13:11, 15 մայիսի
Երկաթե գահի համար պայքարը շուտով կվերսկսվի. «Վիշապի տունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի պաշտոնական թրեյլերը12:17, 15 մայիսի
Քիմ Քարդաշյանը՝ Պամելա Անդերսոնի՝ 90-ականների կերպարով11:48, 15 մայիսի
Երգչուհի Սլավան դժգոհել է սեքսի բացակայությունից. «Ես շատ եմ դա ուզում