NEWS.am STYLE-ի խմբագրությունն ընթերցողներից բազմիցս նամակներ էր ստանում, ովքեր առաջարկում էին բացել նոր խորագիր, որտեղ յուրաքանչյուր ցանկացող անորոշ հասցեատերերի շրջանակին ուղղված կարճ էսսեի, նամակի միջոցով կարող է ինքնարտահայտվել, ներկայացնել կյանքի մասին փիլիսոփայական մտորումները եւ այլն:
Ահա վերջերս ստացված եւս մեկ նամակ:
«Երբ ես հղիացա, ինձ աշխարհի ամենաերջանիկ կինն էի զգում: Գիտակցաբար առաջին մի քանի ամիսը բժշկի չէի գնում, քանի որ գիտեի. սրտիս հետ կապված խնդիրների պատճառով կհամոզեն ազատվել երեխայից: Իսկ այդ մասին մտածել անգամ չէի համարձակվում…
Հղիությունս նորմալ էր ընթանում: Երբեմն, իհարկե, լավ չէի զգում, բայց այդ դրության պարագայում նորմալ է: Երբ 6 ամիս անց ամուսինս ուժով տարավ բժշկի, շատ էի վախենում: Սակայն բժշկուհիս՝ տիկին Մարինան, ով արեւի էր նման ոչ միայն արտաքինով, այլեւ հոգով, իմանալով խնդիրներիս մասին, պարզապես հարցրեց. «Հաստա՞տ ես որոշել»: Ես դրական պատասխանեցի: Դրանից հետո նա խնդրեց միայն իրեն այցելել երկու օրը մեկ անգամ եւ որեւէ վտանգ զգալու դեպքում զանգահարել օրվա ցանկացած պահի:
Եվս 2.5 ամիս անցավ: Գիշերվա կեսին ուժեղ ցավից արթնացա: Տղամարդիկ չեն հասկանա այդ: Իսկ ահա կանայք… Այնպիսի զգացողություն էր, կարծես ինչ-որ մեկը ներսումս էլեկտրական սղոց էր միացրել եւ բոլոր օրգաններս հերթով սղոցում էր:
Երբ հասանք հիվանդանոց, բժշկուհիս արդեն այնտեղ էր: Ասացին, որ շտապ պետք է կեսարյան հատում անեն. երեխայի սիրտը չէր բաբախում: Բայց հիվանդ սրտով անզգայացնելը գրեթե անհնար էր:
Հիշում եմ, թե ինչպես էի վիրահատարանի ճանապարհին լաց լինում եւ Աստծուն խնդրում, որ իմ կյանքը վերցնի, բայց փրկի երեխայիս: Անհնար է այդ մոռանալ, եթե նույնիսկ բազմաթիվ տարիներ անցնեն: Մահվան առջեւ վախը միախառնվում էր երեխայիս կորցնելու սարսափին, ում դեռ չէի տեսել, բայց արդեն ամենաթանկ էակն էր ինձ համար:
Աստիճանաբար քնելով՝ դեռեւս աղոթում էի…
Անզգայացումից արթնանալիս այնպիսի զգացողություն էր, կարծես աներեւակայելի բարձունքից շպրտում են ներքեւ: Դժվարությամբ բացեցի աչքերս: Տեսա մորս ճերմակած դեմքն ու ամուսնուս անհանգիստ հայացքը: Դժվարությամբ կարողացա միայն հարցնել. «Ինչպե՞ս է երեխան»: Ամուսինս ժպտաց: Ասաց, որ նա իմ ժպիտը եւ խոժոռվելու սովորությունն ունի:
Երբ փոքրիկիս բերեցին ինձ մոտ, ես երկար ժամանակ արտասվում էի: Բուժքույրն ինձ նայում էր ինչպես խելագարի: Բայց ինձ համար միեւնույնն էր: Չէ՞ որ դա իմ սրտի մի մասնիկն էր, հանուն որի ես կյանքս էի վտանգել:
Այսօր չեմ կարողանում կյանքս պատկերացնել առանց դստերս: Իսկ աշխարհում միլիոնավոր կանայք նման ռիսկի չեն դիմում կամ պարզապես, առանց լուրջ պատճառի, ազատվում են երեխայից: Չգիտեմ, թե ինչպես են կարողանում ապրել սպանության նման բեռը սրտում…»:
Կայքի խմբագրությունը հիշեցնում է, որ այսուհետ ձեզանից յուրաքանչյուրը կարող է մեզ ուղարկել սեփական պատմությունը [email protected] հասցեով (կարելի է նաեւ լուսանկարներով), իսկ մենք անպայման այն կտեղադրենք մեր կայքում՝ ցանկության դեպքում պահպանելով անանունությունը: Ամենից պատկերավոր, հուզիչ կամ արձագանք ստացած շարադրանքը խմբագրության կողմից մրցանակ կստանա:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:23, 13 մայիսի
Լեգենդար Ջուդի Դենչը կդառնա առաջին կինը, ով կմիանա Լոնդոնի տղամարդկանց բացառիկ ակումբին15:22, 13 մայիսի
Քլոե Քարդաշյանը մտածում է նախկին սիրելիից՝ Թրիստան Թոմփսոնից եւս մեկ երեխա ունենալու մասին14:36, 13 մայիսի
Լոնդոնում ջենթլմենների ակումբները քննարկում են այնտեղ կանանց անդամակցությունը14:05, 13 մայիսի
«Հրաշալի երեկո է լինելու»․ Անդրեա Մորիկոնեի ուղերձը՝ Երեւանում Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագրին նվիրված համերգին ընդառաջ13:20, 13 մայիսի
Հոլլի Բերիի սիրելին կիսվել է դերասանուհու համարձակ լուսանկարով12:19, 13 մայիսի
Ջուլիա Ֆոքսը ավելի քան երկու տարի է՝ հրաժարվել է սեռական կյանքից11:57, 13 մայիսի
Անդրեն հերքել է որդի ունենալու լուրերը11:18, 13 մայիսի
Ջենիֆեր Լոպես. «Ես հիմա ավելի նիհար եմ, քան երբեւէ»10:16, 13 մայիսի
Դերասան Սթիվ Բուշեմիի վրա հարձակվել են Նյու Յորքում զբոսնելու ժամանակ09:00, 13 մայիսի
ՄԱՅԻՍԻ 13-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ21:23, 12 մայիսի
Wine Story. Հայկական գինեգործարան «Voskevaz»` կրքերով և ռիսկերով լի կյանք19:35, 12 մայիսի
Հոգեթերապիա Netflix-ի ձևով. Baby Reindeer հայտնի սերիալը