Այսօր «Որդան կարմիր» հայկական գորգերի թանգարանում կայացավ Fashion Forum Yerevan 2019 միջոցառման բացման պաշտոնական արարողությունը, որի ընթացքում ցուցադրվեցին հայ դիզայներների աշխատանքները՝ ներկայացնելով հայկական տարրեր եւ աքսեսուարներ:
Արդեն երկրորդ տարին է, ինչ Երեւանում անցկացվում է նորաձեւության այս յուրօրինակ ֆորումը, որի շրջանակում Հայաստան են այցելում ոլորտի հայտնի ու սիրված դեմքեր: Միջոցառումն իրականացնում է «Նորաձևության և դիզայնի պալատ» ՀԿ-ն՝ Եվրոպական միության «ԵՄ-ն Բիզնեսի համար», «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրերի եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի աջակցությամբ։
Ֆորումի առաջնային նպատակն է խթանել հայաստանյան նորաձևության ոլորտի զարգացումը:
Ֆորումի բացումն իր ներկայությամբ պատվել էր նաեւ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
«Աննա Հակոբյանն առաջին օրվանից կանգնել է հայ դիզայներների կողքին, նա արտերկիր այցելությունների ժամանակ միշտ ներկայանում է հայ դիզայներների հագուստով. Ձեր արած աշխատանքը մեզ համար շատ կարեւոր է»,-նկատեց «Նորաձեւության եւ դիզայնի պալատ» ԿՀ-ի նախագահ, դիզայներ Վահան Խաչատրյանը, որը նաեւ իր շնորհակալությունը հայտնեց ֆորումի մյուս աջակիցներին, որոնցից է, օրինակ, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը, որն իր խոսքում նշեց.
«Սա, իսկապես, մեզ համար էլ հետաքրքիր ձեւաչափ է: Երբեւէ չեմ դիտարկել զբոսաշրջությունը նորաձեւության ենթատեքստում. սա առաջին քայլն է, որը շատ հաջողված է: Հուսով եմ` հյուրերի համար էլ այսուհետ Հայաստանը բացահայտելու շատ հնարավորություններ կլինեն: Մենք ցանկացել ենք աշխարհի ուշադրությունը հրավիրել Հայաստանի վրա՝ ոչ միայն որպես զբոսաշրջային, այլեւ նորաձեւության զարգացում ապրող երկիր: Պետությունը մշտապես պատրաստակամ է աջակցել լավագույն գաղափարների իրականացմանը, հետեւաբար հետագայում եւս ակնկալում ենք համագործակցություն»:
Ֆորումի կարեւորության մասին խոսեց նաեւ ԵՄ «Աջակցության ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի ղեկավար Էվա Նեհերը.
«ինձ Հայաստանի ստեղծարար ոլորտի ընկերն եմ համարում: Շատ տպավորված եմ Հայաստանի նորաձեւության եւ դիզայնի պալատի հետ մեր կատարած աշխատանքով: Շատ տպավորիչ է, թե որքան կարճ ժամանակում այս դինամիկ թիմը կարողացավ այս նախագիծը գլուխ բերել եւ այդ ամենի մի մասը կազմելը հրաշալի է: Մենք ստեղծարար ոլորտին եւ հատկապես նորաձեւությանը փայլուն ապագա ենք մաղթում»,-իր ելույթում նշեց նա:
Ի դեպ, ցուցահնդեսը «Որդան կարմիր» թանգարանում ներկայացված կլինի մինչեւ հունիսի 29-ը: Իսկ եթե բաց եք թողել բացման պաշտոնական արարողությունը, առաջարկում ենք դրան հետեւել մեր պատրաստած ֆոտոռեպորտաժի եւ տեսանյութի միջոցով:
Ամենամյա «Fashion Forum Yerevan 2019»-ը կազմակերպում է «Նորաձեւության եւ դիզայնի պալատ» ՀԿ-ն Եվրոպական միության «ԵՄ-ն Բիզնեսի համար» նախաձեռնության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի եւ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի աջակցությամբ։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:12, 16 մայիսի
Բրիթնի Սփիրսի հուզիչ խոստովանությունն իր ընտանիքի մասին՝ տարիներ շարունակվող թշնամանքի ֆոնին15:24, 16 մայիսի
Երգչուհի Վալերիան բացատրել է Բուզովայի կյանքում տղամարդու բացակայության պատճառը14:05, 16 մայիսի
Սամվելը, Անին, Արսենն ու Հայկուհին՝ այսուհետ «Ազգային band»-ում13:16, 16 մայիսի
«Պետք է կարողանանք լսել, որ չմնանք «փահլեւան»–ի կարգավիճակում»․ Ռաֆայել Երանոսյանի նոր մոնոներկայացման պրեմիերան (Ֆոտո)12:32, 16 մայիսի
Գեւորգ Մկրտչյանն իր ծննդյան 26-ամյակին իրեն շքեղ նվեր է արել (VIDEO)11:36, 16 մայիսի
Մայրանալ պատրաստվող Հեյլի Բիբերը ցուցադրել է իր կլորիկ փորիկը10:20, 16 մայիսի
Հայկական հարսանիքի ավանդույթների հետքերով․ «7 օր, 7 գիշեր» ֆիլմի պրեմիերան՝ Երեւանում09:00, 16 մայիսի
ՄԱՅԻՍԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 15 մայիսի
Արեւայրուք՝ առանց արեւի ու տնից դուրս գալու22:31, 15 մայիսի
Գաղտնի գեղատեսիլ լճեր Իտալիայում, որոնց մասին չգիտեն շատ զբոսաշրջիկներ21:18, 15 մայիսի
Բիանկա Սենսորին զայրացած է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերի պատճառով20:24, 15 մայիսի
Ավստրալացի մոդելը նշել է 118 պատճառ, թե ինչու չի ցանկանում երեխա ունենալ