Ֆրանիսայից մանկական երաժշտական G5 (Gipsy Five) խումբը ներկայացրել է իր առաջին տեսահոլովակը՝ Շառլ Ազնավուրի «Pour Toi Arménie» («Քեզ համար, Հայաստան») երգի cover տարբերակը։ Առաջին երգը «Գնչուական հնգյակը» նվիրել է Շառլ Ազնավուրին եւ նրա պատմական հայրենիքին։
G5-ը (Gipsy Five) երաժշտական խումբ է, որը բաղցկացած է 10-15 տարեկան հինգ երեխաներից։ Խմբի կազմում են Մանուելա Դիազը՝ TF1-ի եթերում հեռարձակվող «The Voice Kids»-ի երրորդ եթերաշրջանի հաղթողը, Սվանին՝ նույնանուն նախագծի ֆինալիստ, Սվինգը, որը չորրորդ եթերաշրջանի ընթացքում սենսացիա է առաջացրել, Ռայանը՝ La France à un incroyable talent-ի կիսաերզափակչի մասնակից եւ Ջոդին։
Հոլովակի բնութագրում մեջբերված է Շառլ Ազնավուրի խոսքերից մեկը. «Յուրաքանչյուր մարդ իր պատմությունը գրելու իրավունք ունի»։
«Pour Toi Arménie» («Քեզ համար, Հայաստան») երգը գրվել է 1989թ.-ին։ Խոսքերի հեղինակը Շառլ Ազնավուրն է, երաժշտության հեղինակը՝ նրա մտերիմ ընկերը՝ հայկական արմատներով կոմպոզիտոր Ժորժ Գարվարենցը։
1988թ.-ի դեկտեմբերին Հայաստանում ավերիչ երկրաշարժից տուժածներին օգնելու ձգտումը միավորել է Ֆրանսիայի արտիստներին։ Երգի ձայնագրմանը մասնակցել են դերասաններ, երգիչներ ու երաժիշտներ, որոնց շարքում էին Սերժ Ավեդիքյանը, Ռոզի Արմենը, Ջոնի Հոլիդեյը, Ռոբեր Օսեյնը, Պատրիսիա Կաասը, Դիդյե Մարուանին, Միրեյ Մաթյեն, Էդի Միտչելը, Վանեսա Պարադին, Պյեր Ռիշարը, Միշեր Սարդուն, Ռոզի Վարդը, Մարինա Վլադին։ Ընդհանուր առմամբ նրանց թիվը հասնում էր իննսունի։ Երգի հիման վրա տեսահոլովակը նկարահանել է հայտնի ռեժիսոր Անրի Վերնեյը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:18, 20 մայիսի
Jacob & Co.-ն ներկայացնում է «Ring of Fire» հազվագյուտ ժամացույցը14:21, 20 մայիսի
Դեւիդ Բեքհեմը տղամարդկանց հագուստի հավաքածուներ կստեղծի Hugo Boss-ի համար13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն10:17, 20 մայիսի
Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը