«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Դիզայներ Արամ Նիկոլյան. «Խնամված է այն կինը, ում կոսմետիկան կամ հագուստը աչքի չեն զարնում»

19:30, 5 հուլիսի

Խնամված է այն կինը, ում կոսմետիկան կամ հագուստը աչքի չեն զարնում, այլ ընդգծում են բնական առավելություններն ու թաքցնում են թերությունները: Կարեւոր է նաեւ, թե նա ինչ է մտածում եւ խոսում, ինչպես է իրեն պահում, ինչպես՝ շարժվում: Այս մասին NEWS.am STYLE-ի հետ զրույցում պատմեց դիզայներ, հայկական նորաձեւության արդյունաբերության վետերան Արամ Նիկոլյանը:

Երեւանի գեղարվեստի Ակադեմիայի շրջանավարտը դիզայների կարիերան սկսել է 1990-ականների վերջին: Առաջին իսկ տարիներից նա արժանացել է պարգեւների եւ պատվոգրերի ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Արամն առանձնահատուկ ձեռքբերում է համարում ազգային տարազների «Էթնո Էրատո» միջազգային փառատոնում, Ռուսական ուրվագիծ եւ Ինտերդիզայն մրցույթներում հաղթանակները: Արամ Նիկոլյանը հայտնի է ոչ միայն որպես հաջողակ դիզայներ, այլեւ որպես նորաձեւության արդյունաբերության գիտակ:

Արամ, Դուք ավելի քան 10 հավաքածու, միջազգային բազմաթիվ մրցանակներ եւ պարգեւներ ունեք, եւ, վերջապես, վայելում եք ոլորտի ներկայացուցիչների հարգանքը: Ձեզ կայացած եւ հաջողակ դիզայներ համարո՞ւմ եք:

Դիզայների համար, ով նորաձեւության արդյունաբերությունում է 1999 թվականից, դա փոքր ճանապարհ չէ: Եվ այս 14 տարիների անցած ուղին ինչ-որ չափով կարելի է հաջողություն համարել: Սակայն եթե համեմատվենք արեւմտյան դիզայներների եւ «հաջողակ դիզայներ» հասկացության նրանց չափանիշների հետ, այդ դեպքում նրանց հասնելուց դեռ հեռու ենք: Օրինակ՝ արեւմտյան դիզայներների մեծ մասն իրենց ստուդիաներին կից տեքստիլի արտադրության ֆաբրիկա ունեն: Ցավոք, Հայաստանում հատուկ ֆաբրիկաների բացակայության պատճառով մենք արդյունաբերության մասին միայն երազում ենք: Ինձ համար հաջողակ դիզայներ է նաեւ նա, ում աշխատանքները ստեղծվում են լայն զանգվածների համար եւ տարածում են ստանում, նա, ով իր աշխատանքները ներկայացնում է խանութներում: Եթե հաշվի առնենք այս բոլոր գործոնները, դժվար թե կարողանամ ինձ հաջողակ դիզայներ համարել: Բայց ինձ ճիշտ հասկացեք, բրենդի համար կարեւոր այս բաղադրիչները ոչ մի կերպ ինձանից կախված չեն: Դիզայների գործը հագուստ ստեղծելն է, այլ ոչ թե արդյունաբերության զարգացմամբ կամ երկրի տնտեսական այլ խնդիրների լուծմամբ զբաղվելը:

 

Իսկ որո՞նք են Հայաստանում նորաձեւության արդյունաբերության բացակայության պատճառները:

Հիմնական խնդիրը տեքստիլ եւ թեթեւ արդյունաբերության բացակայության մեջ է. ձեռնարկություններին պետական աջակցության բացակությունը, շրջանառվող միջոցների եւ նորագույն տեխնոլոգիաների բացակայությունն արգելափակում են նորաձեւության արդյունաբերության զարգացումը: Հայ դիզայներները հիմնականում իրենց հավաքածուները ստեղծում են մեկ օրինակով: Դրա պատճառը մասամբ տեքստիլ եւ թեթեւ արդյունաբերության բացակայությունն է: Հիշում եմ 80-ական եւ 90-ական թվականների Նորաձեւությունների տները, որտեղ երկրի տնտեսությունը հիմնվում էր հենց տեքստիլ եւ թեթեւ արդյունաբերության վրա:

Ինչո՞վ է պայմանավորված մեզանում նորաձեւության հանդեպ հետաքրքրության բացակայությունը, եւ մի՞թե Հայաստանում ընդհանրապես իմաստ չկա այդ բիզնեսը զարգացնել:

Իրականում դիզայնի դպրոցի բացակայությունը գլխավոր խնդիրներից է: Չկա դպրոց, որտեղ կարելի է դերձակություն սովորել, լավ մոդելյոր պատրաստել: Միակ հնարավորությունը, թերեւս, որտեղ կարելի է այդ ամենը սովորել, տեղական քոլեջների եւ ինստիտուտների դիզայնի ֆակուլտետներն են: Սակայն դիզայն հասկացությունը շատ լայն է: Հագուստի եւ ինտերիերի դիզայներները պետք է տարբեր մասնագիտություն ստանան: Մեզ մոտ այդ ամենը միասին են դասավանդում:

Վերջին տեղում չէ նաեւ ստեղծագործ միտքը: Ինձ հաճախ հրավիրում են համալսարաններ եւ քոլեջներ, որտեղ ստիպված եմ լինում գնահատել ապագա դիզայներների դիպլոմային աշխատանքները: Ցավոք, ես դեռեւս պոտենցիալ դիզայներ չեմ տեսնում, ովքեր կփոխարինեին մեր սերնդին: Եվ պարտադիր չէ պատճառը փնտրել հենց ուսանողների ստեղծագործական մտքի բացակայության մեջ:

Օրինակ՝ նորաձեւության մեր դպրոցներում մինչեւ հիմա դասավանդում են բավական հնացած տեղեկություններ ներառող հին դասագրքերով: Հաճախ հանդիպում են անփորձ դասախոսներ, ովքեր նույն այդ հաստատությունների նախկին շրջանավարտներ են: Նոր տեխնոլոգիաների եւ դասավանդման մեթոդիկայի բացակայությունը նույնպես կարող են հիասթափեցնել պոտենցիալ ուսանողներին:

Այնպիսի հայ դիզայներներ, ինչպիսիք են Դիդիե Փարաքյանը եւ Ալան Մանուկյանը, հսկայական հաջողության են հասել Եվրոպայում եւ պատիվ են ունեցել աշխատել հոլիվուդյան աստղերի հետ: Երբեք չե՞ք մտածել Արեւմուտքում ուժերը փորձելու մասին:

Ես շատ եմ հպարտանում հայ դիզայներների հաջողությամբ: 2004-2005 թվականներին ես շատ եմ ճամփորդել Եվրոպայում: Նույնիսկ Իտալիայում ուսանելու հնարավորություն եմ ունեցել, ինչից հետո արտերկրում ապրելու եւ աշխատելու հստակ առաջարկներ եմ ստացել: Անկեղծ ասած, ես մեծացել եմ հայրենասեր ընտանիքում, եւ դաստիարակությունս թույլ չտվեց լքել հայրենիքս եւ արտերկրում աշխատել:

Հիմա ես փորձում եմ ամեն ինչ անել՝ հայկական նորաձեւության արդյունաբերությունը զարգացնելու, երիտասարդ դիզայներներին առաջխաղացման հարցում օգնելու համար:

 

Կան մարդիկ, ովքեր իրենք են խոստովանում իրենց ոճի բացակայությունը: Ի՞նչ եք կարծում, կարելի՞ է ոճի զգացողություն զարգացնել:

Անխոս: Հատկապես մեր օրերում, երբ տեղեկատվության հսկայական հոսք կա: Գոյություն ունեն բազմաթիվ պրակտիկ քայլեր, որոնք կարելի է ձեռնարկել ոճի զգացողությունը զարգացնելու համար: Ամենակարեւորը, թերեւս, ինքնակրթությունն է: Նորաձեւության եւ դրա պատմության մասին գրականություն, նորաձեւության ժամանակակից ամսագրեր եւ համացանցում նյութեր ընթերցելը միայն օգուտ կբերի: Չի կարելի մոռանալ նաեւ ցուցահանդեսներ եւ ցուցադրություններ այցելելու մասին:

Եթե ամփոփենք մեր զրույցը, ինչպիսի՞ ապագա եք կանխատեսում հայկական նորաձեւության արդյունաբերության համար:

Ես փորձում եմ ամեն ինչ անել հայկական նորաձեւությունը զարգացնելու համար: Եթե ես մեծ անդունդ տեսնեի դիզայների իմ կարիերայի եւ հայկական նորաձեւության ապագայի միջեւ, թերեւս, չէի փոխի տնտեսագետի մասնագիտությունը:

Կամ կընդունեի արտերկրում աշխատելու հրավերը: Սակայն ես բնույթով լավատես եմ եւ վստահ եմ, որ աստիճանաբար ամեն ինչ կզարգանա եւ հայկական նորաձեւության արդյունաբերությունը կկայանա:

Զրուցեց՝ Գրիգոր Ավետիսյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել