Օլիվիե Պոլժը դառնալու է Chanel-ի պարֆյումերների թիմի անդամ: Այս մասին տեղեկացնում է Journal des Femmes.com-ը:
Chanel-ի գլխավոր պարֆյումեր Ժակ Պոլժի որդին՝ Օլիվիեն, աշխատելու է հոր եւ Քրիստոֆեր Շելդրեյքի հետ, ով ղեկավարում է պարֆյումերիայի բնագավառում ապրանքանիշի հետազոտությունների եւ մշակումների բաժինը:
Ավելի վաղ, International Flavors & Fragrances-ում աշխատելու ժամանակ, Օլիվիե Պոլժն այնպիսի հիասքանչ բույրեր է ստեղծել, որ բավարար կլիներ մի քանի պարֆյումերի աշխատանքային կենսագրության համար: Նրա ստեղծագործություններից կարելի է առանձնացնել հետեւյալները. Breil for Women-ը՝ Breil-ից, Eau Parfumée au Thé Rouge-ը՝ Bvlgari-ից, La Perla Blue Christian Dior Hommе-ը, թողարկումից անմիջապես հետո մեծ տարածում ստացած The One for Men-ը՝ Dolce & Gabbana-ից, Apparition for men-ը եւ Apparition Homme Intense-ը՝ Emanuel Ungaro-ից, եւ ոչ պակաս հայտնի Cuir Beluga-ն՝ Guerlain-ից, Bora Bora-ն՝ Liz Claibоrne Kenzо Pоwer-ից, Salvatоre Ferragamо F Pour Homme-ը, Friends Men-ը՝ Moschino-ից, Salvatоre Ferragamо F fоr Fascinating-ը եւ The Beat-ը՝ Burberry-ից:
Օլիվիեն ամենից շատ հպարտանում է Քեյթ Մոսսի հետ համագործակցությամբ՝ նրա Vintage օծանելիքի ստեղծման ժամանակ: Քեյթն ինքը համատեղ աշխատանքից հետո հիացմունքով էր խոսել վարպետի ունակությունների մասին՝ նշելով, թե նա կարողացավ փոխանցել այն, ինչ ինքը ցանկանում էր ասել բույրի միջոցով:
2009 թվականին Օլիվիե Պոլժը պարգեւատրվել է պարֆյումերային աշխարհում ամենից ցանկալի՝ Prix International du Parfum մրցանակով:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ10:52, 3 մայիսի
«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (վիդեո)10:20, 3 մայիսի
Քիմ Քարդաշյանը կիսվել է իր վերջին ֆոտոշարքի «բեքսթեյջային» կադրերով09:00, 3 մայիսի
ՄԱՅԻՍԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix ֆանտաստիկ որակի Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների և գովազդի