Կինոարտադրության մասին IndieWire հրատարակության հեղինակները կազմել են 100 լավագույն ֆիլմերի ցանկը, որոնք նկարահանվել են վերջին 10 տարիների ընթացքում։ Ցանկում են հայտնվել եվրոպական, ամերիկյան եւ ասիական ռեժիսորների աշխատանքները։
Լավագույնն է ճանաչվել Բարի Ջենկինսի «Լուսնի լույսը» ֆիլմը, որը երեք «Օսկար»-ի է արժանացել։ Նշվում է, որ հենց այդ աշխատանքն է մեծ ազդեցություն ունեցել ամերիկյան կինոարտադրության վրա, ինչպես նաեւ ցույց է տվել «հազվադեպ ունակությունը բարձր հայտարարություն անել փոքրիկ ժեստերի միջոցով։
Երկրորդ հորիզոնականում է Ջոնաթան Գլեյզերի «Եղիր իմ մաշկի մեջ» ֆիլմը, որի գլխավոր դերում է Սքարլեթ Յոհանսոնը։ Ըստ սյուժեի՝ երկրային աղջկա կերպարանքով այլմոլորակայինը «որսում է» երկրային տղամարդկանց. հարբեցնում է նրանց ու ուղարկում իր ցեղակիցներին, որոնք նրանցից ուտելիք են պատրաստվում։ Սակայն նա սկսում է ավելի շատ հետաքրքրվել Երկրով ու նրա բնակիչներով եւ համակրել նրանց։
Եռյակը եզրափակում է իրանցի ռեժիսոր Աբաս Քիառոսթամիի «Վավերացված պատճեն» ֆիլմը։ Դրա գլխավոր հերոս Ջեյմսը՝ բրիտանացի գրող, Իտալիա է ժամանում կոնֆերանսի, որը նվիրված է արվեստում բնօրինակների ու պատճենների խնդրին։ Այնտեղ նա ծանոթանում է ֆրանսուհու հետ, որը նկարների պատկերասրահ ունի եւ ձեւացնում է, թե հեղինակն իր՝ մասամբ բացակայող ամուսինն է։ Գրողը խաղակցում է հրաշալի կնոջը, սակայն այդ անմեղ խաղը շուտով վտանգավոր է դառնում։
Առաջին տասնյակում ներառված են նաեւ այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Սուրբ շարժիչներ» կորպորացիան», «Քերոլ», «Վարպետը», «Խելագար Մաքս. զայրույթի ճանապարհը» եւ «Լեդի Բըրդ»։
Լուսանկարները՝ Indiewire
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:33, 6 մայիսի
Snob. Դիլիջանը, թերեւս, Հայաստանի ամենահանգիստ քաղաքն է19:46, 6 մայիսի
«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրի16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ