NEWS.am STYLE-ի խմբագրությունն ընթերցողներից բազմիցս նամակներ էր ստանում, ովքեր առաջարկում էին բացել նոր խորագիր, որտեղ յուրաքանչյուր ցանկացող անորոշ հասցեատերերի շրջանակին ուղղված կարճ էսսեի, նամակի միջոցով կարող է ինքնարտահայտվել, ներկայացնել կյանքի մասին փիլիսոփայական մտորումները եւ այլն:
Ահա վերջերս ստացված նամակներից մեկը:
«Բարեւ Ձեզ: Մի խնդրանք ունենք: Խնդրում ենք տպագրել մեր հայրիկի բանաստեղծությունները:
Մենք հասկացանք, որ մեր հայրը միշտ ճիշտ է: Երբեմն չենք լսել նրան, հետո նոր գիտակցել մեր կատարած սխալը: Շնորհակալ ենք, որ մեզ միշտ ճիշտ ուղու վրա ես դրել, սիրել, հաշվի առել մեր կարծիքը…
Այս բանաստեղծությունների մասին, համոզված ենք, մոռացել ես: Փոքր-ինչ թարմ շունչ ենք ցանկանում տալ ու կրկին հիշեցնել, որ մենք քեզ սիրում ենք:
Միշտ քո՝ զավակներ
Ժայռերը կան ու կմնան հավերժ
Տաշվում, մաշվում են քարերը անտաշ
Գույներով պես-պես, գույներով անխախտ
Խորհուրդ են անում վեհ ու ծանրաքաշ,
Մեջք-մեջքի թիկնած, ժայռերը հպարտ:
Ե՞րբ էր, որ Աստված արարեց աշխարհ,
(Աշխարհի չափ հին, ժայռերը կային)
Ե՞րբ էր, որ իրենք կրծքով դիմահար,
Ջուրը եւ հողը, ու նաեւ քամին`
Զատեցին Աստծո արարման պահին:
Արարիչը ե՞րբ էր, որ ստեղծեց մարդկանց`
Նրանց պարգեւեց քարերի լեզուն,
Անմռունչ քարը ծառայեց մարդուն
Ու դարձավ ե՛ւ զենք, ե՛ւ տապանաքար:
Տաշվում են, մաշվում են քարերը անտաշ
Աշխարհի չափ հին, աշխարհով սասուն,
Խորհուրդ են անում մեջք-մեջքի տված
Ապառաժ դարձած ժայռերը կանգուն:
Ու տվեց Աստված ժայռերով լեցուն
Երկիր մի օրհնյալ` երկիրն Արարատյան,
Խաժակ աչքերով ու բոց մազերով
Ժայռերի պես սեգ ու քարի լեզուն հասկացող մարդկանց
Արարատ լեռը հոգու մեջ դրած
Մի ժողովրդի, ազգությունը՝ հայ:
Գարուն
Այդ առավոտ հայրիկիս հետ շրջում էինք, մենք հմայված`
Այդ հրաշքով սովորական, որ թափվում էր փաթիլ-փաթիլ
Մեր այգու մեջ ու մեր այգուն սիրահարված,
Ոտքերիս տակ ձյան տակից աշնան թափված
Տերեւներն էին խշշում ու շշնջում,
Թե` տեր Աստված մեզ վերջապես
Հանգիստ ու քուն պարգեւեցիր մինչեւ գարուն:
Ձմռան հրաշք այդ առավոտ մի նոր
Բան էլ սովորեցի ու հասկացա,
Որ աշխարհում առանց ձմռան մեծ հրաշքի
Երբեք նորից գարուն չի գա:
2005թ:
Գագիկ Աբրահամյան»
Կայքի խմբագրությունը հիշեցնում է, որ այսուհետ ձեզանից յուրաքանչյուրը կարող է մեզ ուղարկել սեփական պատմությունը [email protected] հասցեով (կարելի է նաեւ լուսանկարներով), իսկ մենք անպայման այն կտեղադրենք մեր կայքում՝ ցանկության դեպքում պահպանելով անանունությունը: Ամենից պատկերավոր, հուզիչ կամ արձագանք ստացած շարադրանքը խմբագրության կողմից մրցանակ կստանա:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:57, 13 մայիսի
Անդրեն հերքել է որդի ունենալու լուրերը11:18, 13 մայիսի
Ջենիֆեր Լոպես. «Ես հիմա ավելի նիհար եմ, քան երբեւէ»10:16, 13 մայիսի
Դերասան Սթիվ Բուշեմիի վրա հարձակվել են Նյու Յորքում զբոսնելու ժամանակ09:00, 13 մայիսի
ՄԱՅԻՍԻ 13-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ21:23, 12 մայիսի
Wine Story. Հայկական գինեգործարան «Voskevaz»` կրքերով և ռիսկերով լի կյանք19:35, 12 մայիսի
Հոգեթերապիա Netflix-ի ձևով. Baby Reindeer հայտնի սերիալը16:22, 12 մայիսի
Նախաճաշ Երեւանում՝ մինչեւ 10 դոլար հասնող մենյուով13:38, 12 մայիսի
Սերժ Թանկյանի «Down With the System» հուշագրությունը լույս կտեսնի մայիսի 14-ին12:50, 12 մայիսի
«Լադանիվան» երգում է Եվրատեսիլ 2024-ի հաղթող Նեմոյի և ֆրանսիացի Սլիմանի հետ12:10, 12 մայիսի
X օգտատերերն ամբողջ աշխարհում հիացած են «Եվրատեսիլ 2024»-ում «Լադանիվայի» դինամիկ և աշխույժ ելույթով11:05, 12 մայիսի
«Եվրատեսիլը» պետք է «վերանորոգվի». հաղթող Նեմոն՝ մրցույթի «երկակի ստանդարտների», լարված մթնոլորտի ու իր հաղթանակի մասին10:05, 12 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողին ստիպված են եղել նոր մրցանակ տալ, քանի որ արտիստը նախորդը գցել ու կոտրել էր