50-ամյա Ջոսլին Ուայզը վերջերս ամերիկյան Սթոնհեմ քաղաքում (Մասաչուսեթս նահանգ) բացել է իր առաջին ռեստորանը: Իր այցելուներին նա արեւելյան, մասնավորապես՝ հայկական ուտեստներ է հյուրասիրում: Ռեստորանը բացելու հարցում Ջոսլինին ոգեշնչել են տատիկից մնացած բաղադրատոմսերը, ով 1990-ականներին բազմաթիվ հայերի հետ ներգաղթել է ԱՄՆ: Այս մասին գրում է Boston.com-ը:
Ուայզը հիշում է հայկական խոհանոցի առաջին ուտեստը, որ համտեսել է մանկության տարիներին. «Դանդաղ պատրաստվող այդ ճաշատեսակը կոչվում էր «Լոբու աղետ». այն ոչխարի մսով ռագու է՝ սպիտակ լոբով, սխտորով եւ դափնու տերեւով: Իմ տատիկի ժամանակներում հայկական ուտեստները համարվում էին գյուղացիների ուտելիք»,- նշում է ռեստորանատերը, ով կյանքի առաջին տարիներն անցկացրել է Հեմփշիր կոմսության Էնդովեր քաղաքում:
Ուայզի պապը՝ Պատրիկ Զուլալյանը, ԱՄՆ Թաֆթսի մասնավոր համալսարանի շրջանավարտ էր (Tufts University), ով ճարտարապետ է դարձել: Չնայած Ուայզի մայրը գուրման էր եւ ուտելիք պատրաստելուն վերաբերում էր մեծ հետաքրքրությամբ եւ համարձակությամբ, նրա գլխավոր ներշնչանքը տատիկն էր՝ Էլմոն Զուլալյանը, ով մեծ սիրով էր պատրաստում արեւելյան խոհանոցի ավանդական ճաշատեսակները:
Ուայզը հիշում է, որ տատիկը սիրում էր ճաշեր պատրաստել լցոնված բանջարեղենով, ոչխարի մսով, բլղուրով, շատ էր օգտագործում ձիթապտղի ձեթ, կիտրոն, թարմ անանուխ եւ օրեգանո: Ի դեպ, նոր ռեստորանում ամենից սիրվածը լոլիկով թաբուլեն է, որի բաղադրատոմսը Ուայզը վերցրել է մեկ այլ հայուհուց՝ մոր ընկերուհի Էնն Մելիքյանից:
Ուայզի սիրելի ուտելիքներից մեկը գառն է: Այն պատրաստելուց առաջ նա գառը մարինացնում է կարմիր գինու քացախի մեջ՝ սեւ հատիկավոր պղպեղով, ավելացնում է անանուխ, օրեգանո, սխտոր եւ ձիթապտղի ձեթ: «Ես միշտ օգտագործում եմ անանուխ եւ սխտոր: Նաեւ սիրում եմ սեւ հատիկավոր պղպեղ: Հիշում եմ, թե ինչպես էր տատիկս ոչխարի մսին պղպեղ, սխտոր, աղ քսում: Հետո պապիկս միսն անցկացնում էր շամփուրի վրա եւ կրակի վրա խորովում: Սա միակ հիշողությունն է, որ պահպանել եմ իմ պապիկից եւ տատիկից»:
Le Cordon Bleu-ի՝ աշխարհի ամենախոշոր խոհարարական դպրոցի շրջանավարտը նախընտրել է հավատարիմ մնալ իր արմատներին եւ այցելուներին Արեւելքի ավանդական տնական ուտեստներ հյուրասիրել:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ