Բազմաթիվ պատմություններ կան այն մասին՝ ինչպես է անհաջող պլաստիկ վիրահատությունը կործանել այս կամ այն դերասանուհու կամ երգչուհու կարիերան։ Բայց, չգիտես՝ ինչու, ընդունված է լռել այն կերպարանափոխությունների մասին, որոնք հայտնիներին օգնել են ավելիին հասնել։ Marieclaire-ը ներկայացրել է աստղերին, որոնց պլաստիկ վիրահատություններն օգնել են։
Բելա Հադիդ
Մոդելը պլաստիկ վիրահատությունները սկսել է, երբ ցանկացել է ազատվել, իր կարծքով, տգեղ քթից։ Սակայն ռինոպլաստիկային հաջորդել են այլ վիրահատություններ եւս՝ բլեֆորապլաստիկա, դեմքի օվալի շտկում եւ այլն։ Շուրթերը մեծացնելու «համաճարակը» նրան եւս անտարբեր չի թողել։ Սակայն նշված բոլոր պլաստիկ վիրահատություններն օգնել են Բելային։ Հիմա նա ամենապահանջված եւ հայտնի մոդելներից մեկն է։ Բայց արդյոք նրան կհաջողվե՞ր կարիերայում բարձրունքի հասնել՝ ունենալով արտաքինը, որը նրան շնորհել էր բնությունը։ Փաստ չէ։
Մեգան Ֆոքս
Նախքան պլաստիկ վիրատահությունները Մեգանը պարզապես համակրելի աղջիկ էր։ Սակայն պլաստիկան նրան իսկական գեղեցկուհի է դարձրել։ Դիմելով ռինոպլաստիկայի եւ մեծացնելոv շուրթերի ծավալը՝ Մեգանը հազվագյուտ գեղեցկուհու է վերածվել։ Որոշ ժամանակ անց նա մեծացրել է նաեւ կուրծքն ու դարձել Հոլիվուդի սեքս սիմվոլներից մեկը։
Բլեյք Լայվլի
«Բամբասկոտը» սերիալի աստղը չափավոր ու նուրբ պլաստիկայի օրինակ է։ Նա ռինոպլաստիկայի է դիմել ու չի սխալվել։ Վիրահատությունից հետո Բլեյքի քիթը նկատելիորեն բարակ ու նուրբ է դարձել։ Շատերն են կասկածում, որ Լայվլին նաեւ բլեֆարոպլաստիկայի է դիմել, քանի որ ժամանակի ընթացքում նրա հայացքն ավելի բաց է դարձել։ Սակայն Լայվլին դա չի խոստովանում: Ամեն դեպքում պարզ է, որ փոքրիկ վիրահատական միջամտություններն օգնել են նրան։
Կիրա Նայթլի
Նուրբ պալաստիկայի եւս մեկ օրինակ: Դերասանուհին կարողացել է ժամանակին կանգ առնել եւ չի վերածվել իր «անճանաչելի» տարբերակին։ Փորձառու վիրաբույժը մի փոքր շտկել է Կիրա Նայթլիի քիթը։ Որոշ ժամանկ անց դերասանուհին որոշել է մի փոքր ծավալ հաղորդել վերին շրթունքին։ Պլաստիկ վիրահատությունների արդյունքներն այնքան նվազագույն էին, որ ոչ մի կաթիլ չեն փոխել նրա արտաքինը։ Աստղը հայտարարում է, որ երբեք պլաստիկ վիրաբույժների օգնությանը չի դիմել։ Սակայն չի բացառում ապագայում վիրահատության դիմելու հնարավորությունը
Ջենիֆեր Էնիսթոն
Դեռ հեռավոր 2008թ.-ին «Ընկերները» հեռուստասերիալի աստղը համարձակվել է ռինոպլաստիկայի դիմել։ Ընդ որում, դերասանուհին հայտարարում է, որ միջնապատը շտկել է բացառապես բժշկական ցուցումներով։ Սակայն փորձառու վիրաբույժները նկատել են, որ դերասանուհու քիթն ավելի կոկիկ է դարձել։ 2000-ականներին վիրաբույժներին բազմաթիվ կանայք են դիմում, որոնք երազում էին «Ռեյչելի նման» քիթ ունենալ։
Սքարլեթ Յոհանսոն
Կարիերայի սկզբում դերասանուհին վստահեցնում էր, որ պլաստիկ վիրաբուժություն իր համար չէ։ Սակայն ժամանակի ընթացքում նա ոչ միայն ռինոպլաստիկայի է դիմել, այլեւ մեծացրել կուրծքը։ Այդ վիրահատությունները Սքարլեթին օգնել են իսկական հոլիվուդյան աստղ դառնալ։
Ջենիֆեր Լոպես
Թվում է՝ Լոպեսը երբեք պլաստիկ վիրաբույժների չի դիմել։ Դրանք Ջենիֆերի դեպքում արված են շատ լավ եւ գրեթե նկատելի չեն։ Սակայն մասնագիտացած վիրաբույժն անմիջապես նկատում է ավելի նուրբ քիթը, կրծքերի ու նստատեղի փոփոխությունը։ Միայն թե վերջինի վերաբերյալ Ջենիֆերը պատրաստ է վիճել։ Նա պնդում է, որ ձիգ, կլոր նստատեղն ընդամենը պարբերական մարզումների արդյունք է։
Լուսանկարները՝ Getty Images
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ10:52, 3 մայիսի
«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (վիդեո)