Օրեցօր Լեդի Գագան ավելի ու ավելի է ապշեցնում հանրությանը: Բրիտանական The Sun-ը վերջերս երգչուհու անդրկուլիսյան կյանքի մանրամասներ է բացահայտել: Գագայի ստեղծագործական թիմի հեռացված անդամները պատմել են երգչուհու վարքագծի մասին: Նրանց խոսքով, ամերիկյան աստղը «կորցրել է գլուխը» եւ անձնական կյանքում չի կարողանում կտրվել բեմական կերպարից:
Ըստ պարբերականի, Գագայի նախկին պարողներից մեկն այսպես է մեկնաբանել ստեղծված իրավիճակը. «Նա այլեւս իրական կյանքը չի տարբերում բեմականից: Այնպիսի տպավորություն է, որ նա ապրում է իր իսկ հորինած աշխարհում»:
Լեդի Գագայի վերջին հետաքրքրություններից մեկը, ըստ նրա թիմի նախկին անդամների, դարձել է մշտական սեքսը:
«Նա հանուն սեքսի ամեն ինչի պատրաստ է: Նա պարզապես ապրում է դրանով: Գագան կարող է սեքսով զբաղվել որտեղ ասես, նույնիսկ մարդաշատ վայրերում, որտեղ նկատվելու վտանգը չափազանց մեծ է: Նա նմանվել է էքսգիբիցիանիստի»,- հայտարարել է երգչուհու նախկին գործընկերներից մեկը:
«Նա խելագարվում է տղամարդկանց համար: Նա բոլորին ցանկանում է: Նա դյուրությամբ խլում է իր ընկերուհիների սիրեցյալներին»,- հավելել է աղբյուրը: The Sun-ի հետ զրույցում վերջինը նաեւ նշել է, որ Գագան դեռեւս մարսողական խանգարումներ ունի եւ տարված է դիետաներով՝ չնայած իր երկրպագուներին բազմիցս առողջ կենսակերպ վարելու կոչ է արել:
Ավելի վաղ, Գագան մասնակցել էր ամերիկյան V magazine ամսագրի լուսանկարահանումներին: Առայժմ համացանցում աստղի միայն մեկ նկար է հայտնվել: Դրանում երգչուհին ամբողջությամբ մերկ է: Իսկ մինչ այդ, Ավելի վաղ Լեդի Գագան սոցիալական ցանցերին մեկում առանց դիմահարդարման լուսանկար էր հրապարակել: Դրանում դժվար է ճանաչել հանրահայտ աստղին:
Հիշեցնենք նաեւ, որ 27-ամյա երգչուհին աշխատում է իր նոր՝ ARTPOP ալբոմի ուղղությամբ, որը թողարկվելու է նոյեմբերին: Այն կդառնա Գագայի երրորդ ալբոմը: «The Fame» անվանումով առաջին սկավառակը թողարկվել էր 2008 թվականի օգոստոսին: Այն բազմաթիվ երկրներում գլխավորել է հիթերի ցուցակը: Իսկ երկրորդ՝ «Born This Way» ալբոմը վաճառքի է հանվել 2011 թվականի մայիսին:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:23, 29 ապրիլի
Lamborghini-ն ներկայացրել է առաջին հիբրիդային սուպեր SUV Urus SE-ն22:48, 29 ապրիլի
Հանուն սեքսի ճանապարհորդությունը 2024 թվականի թրենդն է21:24, 29 ապրիլի
Ջոան Աղաջանյան-Քուինը՝ Լոս Անջելեսի արտ-բեմի մուսա եւ հովանավոր20:35, 29 ապրիլի
Նիկոլ Քիդմանը Balenciaga-ի շքեղ ոսկեփայլ զգեստով19:31, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի առաջին փորձի առաջին կադրերը (ֆոտո)19:21, 29 ապրիլի
Ով կղեկավարի LVMH շքեղ կայսրությունը. Բեռնար Առնոն գնահատում է իր ժառանգներին16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ