Օգոստոսի մեկին Երեւանի Dalma Garden Mall առեւտրի կենտրոնում կայացավ նոր, բացառիկ Dalma Gold Gallery ոսկու սրահի պաշտոնական բացումը:
Սրահի բացման կապակցությամբ կազմակերպվել էր ինքնատիպ ու գեղեցիկ ձեւավորությամբ ֆուրշետ, օրինակ, սրահի անվամբ բացառապես մրգերով զարդարված ցուցանակը, կամ էլ Dalma Gold Gallery անվամբ հսկայական դեկորատիվ կնիքը:
Ոչ պակաս տպավորում էր նաեւ սրահի սպիտակի եւ ոսկու երանգներով կատարած նուրբ ու չափազանց ճաշակով դիզայնը՝ միանգամայն տեղին եւ առանց որևէ ավելորդ, ոչ սազական դետալների:
«Այսօրվանից գործելու է ոսկու մի ինքնատիպ սրահ: Թե՛ ստեղծված պայմաններով, ու թե՛ ապրանքատեսակի բազմազանությամբ այն շուկայական պայմաններից մեկ քայլ առաջ է: Այստեղ մենք ստեղծել ենք քաղաքակիրթ միջավայր՝ ոսկու առք ու վաճառք կազմակերպելու համար», - բացման արարողությունից առաջ News.am STYLE-ին հայտնեց սրահի գործադիր տնօրեն Անդրանիկ Գալստյանը:
Սրահի գործադիր տնօրենը նաեւ հայտնեց, որ ստեղծված պայմանները կգոհացնեն թե՛ վաճառողին, եւ թե՛ գնորդին: Նրա խոսքով, սրահը մեծապես տարբերվում է իր յուրահատուկ դիզայնով եւ անվտանգության պայմանների բարձր որակով:
Նա պատմեց, որ սրահում վաճառվելու են թե հայկական ոսկերիչների աշխատանքները, եւ թե՛միջազգային հանրահայտ բրենդների նմուշներ: Ընդ որում, նրա խոսքով, սրահում կարելի է գնել ոչ միայն նրբաճաշակ զարդեղեն, այլ նաեւ զարդեր, որոնք կարելի է համարել իսկական արվեստի գործեր:
Ա. Գալստյանի խոսքով սրահի ընդհանուր տարածքը կազմում է 3700 քմ, որից 1100 հատկացված է սրահին, իսկ մնացած տարածքը՝ սրահին կից արվեստանոցներին:
Այսպիսով, սրահում կգրծեն 285 տաղավար եւ 11 խանութ-սրահ:
NEWS.am STYLE-ի լրագրողը նաեւ դիմեց Lilie Silver զարդերի խանութների ցանցերի տնօրեն Լիլի Նավասարդյանին, որը նկարագրեց սրահում ներկայացված զարդերի ոճերը:
Նրա խոսքով, սրահում կարելի է գնել ամենատարբեր ոճերով եւ տեխնիկայով կատարված ոսկե եւ արծաթե զարդեր՝ ցանցահյուսազարդ, էմալապատ, ձուլվածքով…
Լիլի Նավասարդյանը հավելեց, որ սրահը բավական ազատ է նաեւ գնային քաղաքականության հարցում՝ գնորդը կարող է ձեռք բերել 5 000 դրամից մինչեւ շատ ավելի բարձր գների հետաքրքիր ու յուրահատուկ զարդեր՝ 7-8, 10 000 դրամի արժողությամբ եւ ավելին:
NEWS.am STYLE-ի լրագրողը զբոսնեց սրահով եւ իր աչքով տեսավ սրահի բազմազան ընտրանին. նուրբ ու օրիգինալ արծաթե եւ ոսկե իրերը՝ ձեւավորված ամենատարբեր թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերով. ադամանդով, զմրուխտով, նռնաքարով, մարգարիտով, օնիքսով… Ցուցակը կարելի է շարունակել: Ինչպես արդարացի նշեցին սրահի գործադիր տնօրենը եւ առաջին հաճախորդները, շատ շուտով այս սրահը, որն Հայաստանի ոսկու շուկայում նոր էջ կարելի է համարել, կդառնա Երեւանի ամենասիրված ոսկու կենտրոններից մեկը:
Տեքստը՝ Լիլիթ Պետրոսյանի
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:22, 12 մայիսի
Նախաճաշ Երեւանում՝ մինչեւ 10 դոլար հասնող մենյուով13:38, 12 մայիսի
Սերժ Թանկյանի «Down With the System» հուշագրությունը լույս կտեսնի մայիսի 14-ին12:50, 12 մայիսի
«Լադանիվան» երգում է Եվրատեսիլ 2024-ի հաղթող Նեմոյի և ֆրանսիացի Սլիմանի հետ12:10, 12 մայիսի
X օգտատերերն ամբողջ աշխարհում հիացած են «Եվրատեսիլ 2024»-ում «Լադանիվայի» դինամիկ և աշխույժ ելույթով11:05, 12 մայիսի
«Եվրատեսիլը» պետք է «վերանորոգվի». հաղթող Նեմոն՝ մրցույթի «երկակի ստանդարտների», լարված մթնոլորտի ու իր հաղթանակի մասին10:05, 12 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողին ստիպված են եղել նոր մրցանակ տալ, քանի որ արտիստը նախորդը գցել ու կոտրել էր09:00, 12 մայիսի
ՄԱՅԻՍԻ 12-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ02:45, 12 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը Շվեյցարիան է․ Հայաստանը 8-րդ տեղում է01:23, 12 մայիսի
«Լադանիվա»-ի փայլուն ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում (VIDEO)23:00, 11 մայիսի
Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչ փուլը. Հայաստանը ելույթ կունենա 19-րդը (ՈւՂԻՂ)22:20, 11 մայիսի
Ինչու՞ է Նիդերլանդների ներկայացուցիչը որակազրկվել «Եվրատեսիլ 2024»-ից21:20, 11 մայիսի
Եզրափակչին ժամեր են մնացել, իսկ «Եվրատեսիլ »-ում քաոս է