Փայլուն ու փարթամ մազերն իդեալական կերպարի գրավականն են։ Իսկ եթե մազերը կեղտոտ, կյանքից զուրկ տեսք ունեն, որքան էլ հիասքանչ լինի ձեր հագուստը, կերպարն անխուսափելիորեն կփչանա։ Եթե ձեր մազերն արագորեն յուղոտվում են, առաջին հերթին հարկավոր է վեր հանել դրա պատճառը, գրում է Harper’s Bazaar-ը։
Ինչ անել, որ մազերը երկար ժամանակ մաքուր մնան
Որոշեք գլխամաշկի տեսակը։ Եթե դեմքի մաշկը յուղոտ է, ամենայն հավանականությամբ գլխաշամակի տեսակը եւս նույնը կլինի։ Այդ դեպքում մազերն ամեն օր լվանալը վնասակար չէ, սակայն կարեւոր է նուրբ խնամք ընտրել։
Դադարեք ամեն օր լվանալ մազերը։ Խորհուրդ է տրվում մազերը լվանալ երկու օրը մեկ։ Սկզբնական շրջանում կարող է անհարմարության զգացում առաջանալ։ Այդ պատճառով պրոցեսն ավելի լավ է սկսել հանգստյան օրերին, երբ ոչ մի տեղ գնալու կարիք չկա։
Չոր շամպուն օգտագործեք. այն ոչ միայն հեռացնում է յուղոտությունը, այլեւ ծավալ է հաղորդում մազերին։
Մազերը լվացեք սենյակային ջերմաստիճանի ջրով, ապա ցողեք սառը ջրով։ Օրվա ընթացքում նվազգույնը 2 լիտր ջուր խմեք. ճիշտ ռեժիմը նվազեցնում է ճարպի արտադրությունը։
Սկրաբ օգտագործեք, դա կօգնի ծակոտիները մաքրել կեղտից։ Սկրաբը կարելի է պատրաստել տնային պայմաններում։ Ծովի աղին ավելացրեք մի փոքր ջուր, քսեք մազարմատներին ու նուրբ շարժումներով մերսեք։ Մերսումը լավացնում է արյան շրջանառությունն ու խթանում մազերի աճը։
Կոնդիցիոներն ու դիմակն պօգտագործեք միայն մազերի ծայրերի հատվածում։ Դրանք արմատներին մի քսեք եւ լավ լվացեք ջրով՝ բոլոր մնացորդները հեռացնելու համար։ Բնական բաղադրիչներով շամպույն ու կոնդիցիոներ ընտրեք՝ առանց սուլֆատների ու պարաբենների։
Լուսանկարը՝ Instagram/rosiehw
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:26, 14 մայիսի
Քենդալ Ջենները պատրաստ է լողազգեստների սեզոնին10:05, 14 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Ֆրանսիայի ներկայացուցչի արխիվային լուսանկարը Երեւանում՝ հայկական տարազով․ երգիչը մասնակցել է Շառլ Ազնավուրին նվիրված համերգին09:00, 14 մայիսի
ՄԱՅԻՍԻ 14-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:08, 13 մայիսի
Ինչպես են հարբած բրիտանացի զբոսաշրջիկները փչացնում «Մայորկայի դրախտը»22:15, 13 մայիսի
Սալմա Հայեկը հատուկ կերպարներով է հայտնվել Vogue Arabia-ի 2024 թվականի մայիսի համարի շապիկին21:30, 13 մայիսի
Գիտնականները գտել են ընդամենը 3 րոպեում սառը սուրճ պատրաստելու միջոց20:40, 13 մայիսի
Ինչպես բացահայտել դավաճան ամուսնուն. տեխնոլոգիաները օգնում են19:23, 13 մայիսի
Սաուդյան Արաբիան ցանկանում է «հաղթել» Դուբային՝ կառուցելով աշխարհի ամենաերկար լողավազանը16:23, 13 մայիսի
Լեգենդար Ջուդի Դենչը կդառնա առաջին կինը, ով կմիանա Լոնդոնի տղամարդկանց բացառիկ ակումբին15:22, 13 մայիսի
Քլոե Քարդաշյանը մտածում է նախկին սիրելիից՝ Թրիստան Թոմփսոնից եւս մեկ երեխա ունենալու մասին14:36, 13 մայիսի
Լոնդոնում ջենթլմենների ակումբները քննարկում են այնտեղ կանանց անդամակցությունը14:05, 13 մայիսի
«Հրաշալի երեկո է լինելու»․ Անդրեա Մորիկոնեի ուղերձը՝ Երեւանում Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագրին նվիրված համերգին ընդառաջ