NEWS.am STYLE-ի խմբագրությունն ընթերցողներից բազմիցս նամակներ էր ստանում, ովքեր առաջարկում էին բացել նոր խորագիր, որտեղ յուրաքանչյուր ցանկացող անորոշ հասցեատերերի շրջանակին ուղղված կարճ էսսեի, նամակի միջոցով կարող է ինքնարտահայտվել, ներկայացնել կյանքի մասին փիլիսոփայական մտորումները եւ այլն:
Կայքի խմբագրությունը հիշեցնում է, որ այսուհետ ձեզանից յուրաքանչյուրը կարող է մեզ ուղարկել սեփական պատմությունը [email protected] հասցեով (կարելի է նաեւ լուսանկարներով), իսկ մենք անպայման այն կտեղադրենք մեր կայքում՝ ցանկության դեպքում պահպանելով անանունությունը: Ամենից պատկերավոր, հուզիչ կամ արձագանք ստացած շարադրանքը խմբագրության կողմից մրցանակ կստանա:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում եւս մեկ նամակ:
«Նորից նամակի տեսքով եմ սկսում պատմությունս… Կարծում եմ`իմ պատմությունն էլ, կյանքիս նման, մարդկանց կողմից չհասկացված ու չկարդացված նամակի է նման:
Երկար տարիներ սիրում եմ նրան: Ամեն անգամ մտածում եմ, որ կվերջանա սերս, կմարի ամեն ինչ, բայց այդպես չէ: Հազարավոր նամակներ եմ գրել նրան, բայց երբեք չեմ ուղարկել, երբեք ոչ մեկը տեղ չի հասել: Այս նամակը գրել եմ մեկ տարի առաջ… Ուզում եմ, որ այն հրապարակվի: Գուցե նա կարդա, գուցե նրան հասնի խոսքս… Գուցե այո, գուցե ոչ, բայց ուզում եմ, որ ինձանից բացի գոնե մեկ մարդ կարդա հազարավոր նամակներիցս մեկը:
Բարե՛ւ…
Արդեն երկար տարիներ է, ինչ սիրում եմ քեզ. գիտե՛մ, դու զգում ես… Ես չկարողացա սերս գաղտնի պահել, բայց միեւնույնն է, դու երբեք իմ սիրուն չպատասխանեցիր: Ավելի ճիշտ, պատասխանեցիր անտարբերությամբ: Հիմա ցանկանում եմ իմանաս այն, ինչ ներքուստ եմ, իմ մեջ:
Ճիշտ են ասում, որ իրական սիրո դեպքում ոչ մի բառով այն չես բացատրի...
Հիմա երբ անգամ մտածում եմ քո մասին, շնչահեղձ եմ լինում, աչքիս առաջ պատկերդ է հառնում` այնքան գեղեցիկ եւ այնքան հեռու… Եվ հոգումս մի ճիչ է. «Ինչպե՞ս ապրեմ առանց քեզ»:
Ես սիրո՛ւմ եմ քեզ. սիրում եմ քո աչքերը, քո ժպիտը, որը միշտ ինչ-որ բան է թաքցնում, սիրում եմ քո շուրթերը, որոնց համն այդպես էլ չեմ իմանա… Սիրում եմ քո բնավորության խստությունը, բայց գիտեմ նաեւ քո հոգու ու սրտի փխրունության մասին…
Ես քո կողքին միշտ ինձ պաշտպանված եմ զգում, այնքան հանգիստ ու ապահով, թեեւ դու այդ մասին անգամ գլխի չես ընկնում:
Ամեն հանդիպում ինձ համար մի նոր հույս է, հեռվում վառվող ճրագ, որ գուցե այս անգամ ինձ կսիրես,գոնե մի քիչ, մի փոքր… Ամեն բաժանում մի նոր սեպ է սրտիս վրա, տեղ չհասած եւս մի աղոթք առ Աստված: Երեւի իմ սերն էլ է դատապարտված խեղդվել բոլորի սերերի հետ, այն մեծ ծովում, որտեղ բազմաթիվ կոտրված սրտեր են լողում:
Հավատա՛, ես հասկանում եմ քեզ: Դու մեղավոր չես, որ իմ սերը քո սրտին չի հասնում…
Եթե կարդաս նամակս`ժպտա, որովհետեւ մի խենթ աղջկա սիրտ քեզ համար է բաբախում: Եվ իմացիր, ինձ համար այն էլ բավարար է, որ ես ու դու մի երկնքի տակ ենք ապրում: Այդ պատճառով էլ ամեն օր երկինք եմ նայում եւ մտովի գրկում եմ քեզ…
Եվ նամակս ուզում եմ ավարտել Պարույր Սեւակի խոսքերով.
«Ուզում ես քավել մեղքդ իմ առաջ
Դո՛ւրս եկ ուրեմն իմ սրտի միջից,
Օրհնիր իմ կյանքը սիրուդ օրհնանքով,
Եվ աղոթիր, որ մենակ չմնամ»...
Ես սիրում եմ քեզ, ԻՄ ԱՎԵՏ…»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:23, 12 մայիսի
Wine Story. Հայկական գինեգործարան «Voskevaz»` կրքերով և ռիսկերով լի կյանք19:35, 12 մայիսի
Հոգեթերապիա Netflix-ի ձևով. Baby Reindeer հայտնի սերիալը16:22, 12 մայիսի
Նախաճաշ Երեւանում՝ մինչեւ 10 դոլար հասնող մենյուով13:38, 12 մայիսի
Սերժ Թանկյանի «Down With the System» հուշագրությունը լույս կտեսնի մայիսի 14-ին12:50, 12 մայիսի
«Լադանիվան» երգում է Եվրատեսիլ 2024-ի հաղթող Նեմոյի և ֆրանսիացի Սլիմանի հետ12:10, 12 մայիսի
X օգտատերերն ամբողջ աշխարհում հիացած են «Եվրատեսիլ 2024»-ում «Լադանիվայի» դինամիկ և աշխույժ ելույթով11:05, 12 մայիսի
«Եվրատեսիլը» պետք է «վերանորոգվի». հաղթող Նեմոն՝ մրցույթի «երկակի ստանդարտների», լարված մթնոլորտի ու իր հաղթանակի մասին10:05, 12 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողին ստիպված են եղել նոր մրցանակ տալ, քանի որ արտիստը նախորդը գցել ու կոտրել էր09:00, 12 մայիսի
ՄԱՅԻՍԻ 12-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ02:45, 12 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը Շվեյցարիան է․ Հայաստանը 8-րդ տեղում է01:23, 12 մայիսի
«Լադանիվա»-ի փայլուն ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում (VIDEO)23:00, 11 մայիսի
Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչ փուլը. Հայաստանը ելույթ կունենա 19-րդը (ՈւՂԻՂ)