1. Արագացրու նյութափոխանակությունը
Քեզ անհրաժեշտ է մեղր, դարչին եւ ջուր: 250 մլ ջուր եռացրու, դրա մեջ լցրու մեկ ճաշի գդալ դարչինի փոշի: Խառնիր եւ թող սառի, մինչեւ սենյակային ջերմաստիճան, հետո ավելացրու 2 ճաշի գդալ մեղր: Կեսը խմիր առավոտյան` սոված փորին, մյուս մասը` քնելուց առաջ: Շաբաթը մեկ կիլոգրամով կնիհարես. գայթակղի՞չ է:
2. Մազերդ ավելի խիտ դարձրու
Եթե քեզ անհանգստացնում է մազաթափությունը կամ ուղղակի ցանկանում ես առողջացնել չոր, ներկված մազերը, վերցրու շաղգամի յուղ եւ մոտ 1 թեյի գդալ յուղով մերսիր գլխամաշկը: Որքան ավելի ինտենսիվ լինի մերսումը, այնքան արտահայտված կլինի արդյունքը: Յուղը գլխամաշկին թող մոտ 15 րոպե, իսկ հետո սովորականի պես լվա:
3. Վերացրու ճյուղավորվող ծայրերը
Կոկոսի յուղը ոչ միայն հրաշալիորեն խոնավեցնում է մաշկը, այլեւ գերմիջոց է ճյուղավորվող ծայրերի դեմ: Դրանում պրոտեիններ են պարունակվում, որոնք լցնում են խավոտած թեփուկների միջեւ տարածությունը եւ սոսնձում են ճյուղավորված հատվածները: Ուղղակի յուղը 5−10 րոպեով քսիր խնդրահարույց ծայրերին գլուխը լվանալուց առաջ:
4. Թարմացրու մազերդ
Ծուլանու՞մ ես լվալ գլուխդ: Քնած ես մնացել եւ չես հասցնում մազերդ կարգի բերել: Եթե շիկահեր ես, ուղղակի օսլա վերցրու եւ քսիր մազերիդ արմատներին: Այն հրաշալիորեն ներծծում է ճարպը եւ գլուխը մաքուր կլինի: Իսկ եթե մազերդ մուգ են եւ դու (արդարացիորեն) վախենում ես, թե օսլան նկատելի կլինի, դրան մի երկու գդալ կակոյի փոշի կամ աղացած սուրճ ավելացրու: Արդյունքը նույնն է, եւ ոչ մի հետք չի մնում:
5. Ազատվիր ստատիկ էլեկտրականությունից
Քո մազերը բարակ են եւ փետուրների պես տարածվելու հակում ունեն, որովհետեւ անընդհատ էլեկտրականանո՞ւմ են: Չորացնող մեքենայից վերցրու սպիտակեղենի չորացման անձեռոցիկը եւ քսիր մազերիդ: Այսպես` թեթեւակի հպվելով: Եվ վերջ:
6. Ձեթով լվացվիր
Կասկածելի է հնչում, բայց փորձիր եւ կհամոզվես. եթե ջրի փոխարեն լվացվես ձիթապտղի յուղով, մաշկդ իդեալականորեն մաքուր կլինի, խոնավացած, ոչ քսուքի կարիք կլինի, ոչ լոսյոնի, ու միաժամանակ փայլուն եւ առաձգական կլինի:
7. Շուրթերդ ուռուցիկ դարձրու
Վերցրու ամենասովորական հիգիենիկ շրթներկ, դատարկիր փոքր տարայի մեջ (եթե դու բալզամ ես օգտագործում, որն ի սկզբանե տարայի մեջ է վաճառվում, ավելի լավ) եւ մակերեւույթին 2−3 կաթիլ անանուխի եթերայուղ կաթեցրու: Խառնիր եւ խտացրու բամբակե ձողիկի օգնությամբ: Քսիր շրթունքներիդ եւ գնահատիր արդյունքը:
8. Իդեալական աղեղներ նկարիր
Հեղուկ սեւաներկից բացի, քեզ ընդամենը թույլ սքոչ է անհրաժեշտ: Սոսնձիր կոպդ, ազատ թողնելով մաշկի սոսկ այն հատվածը, որն ուզում ես ներկել:
Աղբյուրը` Cosmo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները