Այսօր Ջազի միջազգային օրն է, եւ եթե նախորդ տարիներին աշխարհի համերգային հրապարակները (այդ թվում Երեւանում) մարդկանց կենդանի երաժշտություն էին նվիրում, այս տարի լռություն է։ Ցավոք։ Ընդ որում, կան օնլայն հարթակներ, որոնց հեշտությամբ կարելի է միանալ եւ էկրանի մոտ հիանալ հրաշալի նախագծերով։
Կարելի է նաեւ կարոտել. հիշել նախորդ տարիների հրաշալի համերգները։ Չէ որ Երեւանը բազմաթիվ համերգներ է տեսել։ Անկրկնելի Al Jarreau-ից (այո՛, այո՛, նա մեզ մոտ է եկել 2008թ.-ին) մինչեւ դաշնակահար եւ կոմպոզիտոր Չիկ Կորեա (Chick Corea), նրա գործընկերներ Հերբի Հենքոք (Herbie Hancock), բասիստներ Մարկուս Միլլեր (Marcus Miller), Սթենլի Քլարկ (Stanley Clarke), Ռիչարդ Բոնա (Richard Bona), Ավիշայ Քոեն (Avishai Cohen)...
Մեզ մոտ ելույթ են ունեցել դաշնակահար Գոնսալո Ռուբալկաբան (Gonsalo Rubalcaba), փողահար Արտուրո Սանդովալը (Arturo Sandoval), հանճարեղ երգչուհի Դիդի Բրիջուոթերը (Dee Dee Bridgewater), վոկալիստ Չայնա Մոզեսը (China Moses) եւ բազմաթիվ այլ հիասքանչ երաժիշտներ…
Բազմաթիվ պրոֆեսիոնալներ կան նաեւ մեզ մոտ` Հայաստանում. նրանք քաղաքի մշակութային կյանքի մասն են, ընդ որում ոչ միայն Ջազի օրը, այլեւ մյուս բոլոր օրերին։
Կարելի էր մտնել երեւանյան ակումբերից մեկն ու լսել, օրինակ՝ դաշնակահար Վահագն Հայրապետյանի տաղանդավոր իմպրովիզացիաները կամ Տիգրան Համասյանին…
Իսկ հետո անցնել Սայաթ-Նովա փողոցով եւ «մխրճվել» հանրության մեջ, որը զվարճանում է հենց փողոցում Արսեն Ներսիսյանի խմբի cover-ների եւ հեղինակային կոմպոզիցիաների հնչյունների ներքո, իսկ գիշերվան մոտ իջնել Պուշկինի փողոց եւ մնալ «Մալխաս ակումբում», իսկ հետո մտնել առաջին հայացքից աննշան փաբ եւ անսպասելիորեն հայտնաբերել դեռեւս բոլորին անծանոթ, բայց լավ երաժիշտների։ Ու էլի շատ բաներ…
Ասում են՝ երաժշտությունը բուժում է, լավ երաժշտությունն՝ առավել եւս։ Այն կարգի է բերում հոգեբանական ֆոնը, բարձրացնում տրամադրությունը, նշանակում է՝ նաեւ իմունիտետը, որը բոլորիս այսօր հարկավոր է։ Այդ պատճառով էլ առողջ եղեք եւ միայն լավ երաժշտություն լսեք, թեկուզ եւ հենց այդ հրաշալի երաժիշտների կատարմամբ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:22, 15 մայիսի
A$AP Ferg-ը ուշադրություն է գրավել իր անսովոր գրիլզով, որի վրա պատկերված են նրա սիրելիները, որոնց ռեփերը կորցրել է13:50, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնի բացման օրվա լավագույն կերպարները13:11, 15 մայիսի
Երկաթե գահի համար պայքարը շուտով կվերսկսվի. «Վիշապի տունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի պաշտոնական թրեյլերը12:17, 15 մայիսի
Քիմ Քարդաշյանը՝ Պամելա Անդերսոնի՝ 90-ականների կերպարով11:48, 15 մայիսի
Երգչուհի Սլավան դժգոհել է սեքսի բացակայությունից. «Ես շատ եմ դա ուզում11:21, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնը, ամենայն հավանականությամբ, կլինի նույնքան դրամատիկ, որքան աստղային կինոպրեմիերաների սյուժետային գծերը10:20, 15 մայիսի
Մերիլ Սթրիփը «Ոսկե արմավենու ճյուղ» է ստացել10:11, 15 մայիսի
Ծնվել է Մարիա Չանդիրյանի առաջնեկը09:00, 15 մայիսի
ՄԱՅԻՍԻ 15-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:11, 14 մայիսի
Աշխարհի ամենաթանկ շրթներկների հնգյակը22:34, 14 մայիսի
Ինչո՞ւ են հասուն կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց21:11, 14 մայիսի
Սերը` առաջին համբույրից, գուցե, իրականություն է