Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Իմ պատմությունը. Վարդագույն երազ

23:06, 14 օգոստոսի

NEWS.am STYLE-ի խմբագրությունն ընթերցողներից բազմիցս նամակներ էր ստանում, ովքեր առաջարկում էին բացել նոր խորագիր, որտեղ յուրաքանչյուր ցանկացող անորոշ հասցեատերերի շրջանակին ուղղված կարճ էսսեի, նամակի միջոցով կարող է ինքնարտահայտվել, ներկայացնել կյանքի մասին փիլիսոփայական մտորումները եւ այլն:

Կայքի խմբագրությունը հիշեցնում է, որ այսուհետ ձեզանից յուրաքանչյուրը կարող է մեզ ուղարկել սեփական պատմությունը [email protected] հասցեով (կարելի է նաեւ լուսանկարներով), իսկ մենք անպայման այն կտեղադրենք մեր կայքում՝ ցանկության դեպքում պահպանելով անանունությունը: Ամենից պատկերավոր, հուզիչ կամ արձագանք ստացած շարադրանքը խմբագրության կողմից մրցանակ կստանա:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում եւս մեկ նամակ:

Վարդագույն երազ

«Կյանքը նման է մի երազի: Երազ, որից չես կարող արթնանալ եւ չես կարող ընդհատել այն պահին, երբ դու ես ուզում: Մի երազ, որի ոչ միայն դիտորդն ես, այլեւ գլխավոր հերոսը: Երբեմն կյանքը դառնում է նույն այն վարդագույն երազը, որի անունը լսելիս միայն լցվում ես խանդավառությամբ և մեծ հույսերով, սակայն դու դա չես գիտակցում ու ընկնում ես ինչ-որ անորոշության հետևից: Ինքդ էլ չես հասկանում, թե որն է քեզ համար լավ եւ որը՝ վատ:

Աչքերդ թարթեցիր.մեկ էլ տեսար անցան կյանքիդ տարիները «թռչունի պես երամ-երամ»: Այդպես էլ չհասկացար, թե ինչպես ապրեցիր կյանքդ եւ, որ ամենակարեւորն է, ինչու՞: Մոտեցել ես արդեն կյանքիդ մայրամուտին, բայց կարծում ես, թե երազ է, դրան էլ չես հավատում: Այդպես էլ ողջ կյանքդ ապրեցիր երազներով՝ չկարողանալով  կամ չուզենալով տարանջատել երազդ իրականությունից: Նմանեցնելով կյանքդ երազի՝ կարծում էիր ինքդ ես ամեն ինչի տերը, մտածում էիր, որ ինչպես երազում, այնպես էլ կյանքում կկարողանաս տիկնիկների նման կառավարել քեզ շրջապատողներին այնպես, ինչպես ինքդ ես ուզում: Չկարողացար ընկալել  մի  պարզ ճշմարտություն՝ կյանքն է թելադրում քեզ, այլ ոչ թե դու կյանքին. քեզանից կախված է միայն այն, թե ինչպես «կգրես» այդ թելադրությունը:

Մի պահ հետ նայի՛ր, անցյալդ պարուրված է երազանքներով. և ոչ մի իրական բան, ինչը քեզ կօգներ ծանր պահերին: Կգա նաեւ այն պահը, երբ կհասկանաս, որ զուր ես ապրել կյանքդ, կուզես որ ամեն ինչ սկսվի նոր, մաքուր էջից, բայց հարց ես տալիս ինքդ քեզ. արդյո՞ք նույն կերպ չես ապրի կյանքդ, որեւէ բան կփոխե՞ս թե՞ կմնաս նույն այն մարդն, ով ապրում էր լոկ երազներով ու հավատում, որ կյանքը վարդագույն երազ է, որի սցենարը յուրաքանչյուրն ինքն է գրում….

RP»:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում







@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել