Նորաձեւության եւ գեղեցկության աշխարհում 42-ամյա Սառա Բլեյքլիին ճանաչում են որպես մոլորակի ամենաերիտասարդ միլիարդատեր կնոջ: Վերջերս հաջողակ գործարարուհին հայտնել է իր կարողության կեսը կանանց իրավունքների եւ ազատությունների ընդլայնման պայքարի համար զոհաբերելու մտադրության մասին:
Իր ծրագիրն իրականացնելու համար Սառան միացել է Բիլ Գեյթսի եւ Ուորրեն Բաֆեթի The Giving Pledge անվանումով բարեգործական նախագծին (Սառան այդ նախագծին միացած առաջին կինն է): Այն մոլորակի ամենահարուստ մարդկանց կոչ է անում իրենց եկամուտի մի մասը զոհաբերել կարիքավորներին օգնելու համար: Ամերիկյան լրատվամիջոցների տեղեկացմամբ, Բլեյքլին խոստովանել է, որ իր ներդրմամբ մտադիր է նպաստել գեղեցիկ սեռի ներկայացուցիչների կյանքի եւ առողջության բարելավմանը:
Սառային համաշխարհային ճանաչում եւ աներեւակայելի եկամուտ բերեցին նրա ստեղծած Spanx շտկող զուգագուլպաներն ու ներքնազգեստը: Ամեն ինչ սկսվեց այն օրը, երբ Սառան ձգվող ժանյակների եւ թել ու ասեղի միջոցով կարողացավ չենթարկվող զուգագուլպաները մարմնին ֆիքսել: Դրանից հետո աղջիկը հասկացավ, որ իր նորարարությունը կարող է փոխել փարթամ կազմվածքով կանանց կյանքը եւ նրանց օգնել թաքցնել նկատելի ծալքերը:
Վերավաճառողների հետ մի քանի անհաջող բանակցություններից հետո, ովքեր հրաժարվում էին վաճառել Spanx-ը, Սառան մտերիմ ընկերուհիներին խնդրեց այցելել ԱՄՆ-ի հայտնի առեւտրային կենտրոններ եւ բարձրաձայն պահանջել Spanx-ի նոր շտկող ներքնազգեստը:
2000 թվականին Սառան իր արտադրանքի նմուշն ուղարկեց ամերիկյան հայտնի հաղորդավարուհի Օփրա Ուինֆրիի խմբագրություն: Հենց Օփրայի շոուն էր նպաստեց Spanx-ի փայլուն հաջողությանը, երբ նա Բլեյքլիի ստեղծած զուգագուլպաներն անվանեց կանացի ներքնազգեստի ստեղծման պատմության մեջ հեղափոխություն առաջացրած ապրանք: Սիրված հաղորդավարուհու երաշխավորումից հետո հսկայական թվով կանայք ցանկություն հայտնեցին ձեռք բերել նոր արտադրանքը, ինչն էլ երիտասարդ աղջկան համաշխարհային ճանաչում բերեց:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 14 մայիսի
ՄԱՅԻՍԻ 14-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:08, 13 մայիսի
Ինչպես են հարբած բրիտանացի զբոսաշրջիկները փչացնում «Մայորկայի դրախտը»22:15, 13 մայիսի
Սալմա Հայեկը հատուկ կերպարներով է հայտնվել Vogue Arabia-ի 2024 թվականի մայիսի համարի շապիկին21:30, 13 մայիսի
Գիտնականները գտել են ընդամենը 3 րոպեում սառը սուրճ պատրաստելու միջոց20:40, 13 մայիսի
Ինչպես բացահայտել դավաճան ամուսնուն. տեխնոլոգիաները օգնում են19:23, 13 մայիսի
Սաուդյան Արաբիան ցանկանում է «հաղթել» Դուբային՝ կառուցելով աշխարհի ամենաերկար լողավազանը16:23, 13 մայիսի
Լեգենդար Ջուդի Դենչը կդառնա առաջին կինը, ով կմիանա Լոնդոնի տղամարդկանց բացառիկ ակումբին15:22, 13 մայիսի
Քլոե Քարդաշյանը մտածում է նախկին սիրելիից՝ Թրիստան Թոմփսոնից եւս մեկ երեխա ունենալու մասին14:36, 13 մայիսի
Լոնդոնում ջենթլմենների ակումբները քննարկում են այնտեղ կանանց անդամակցությունը14:05, 13 մայիսի
«Հրաշալի երեկո է լինելու»․ Անդրեա Մորիկոնեի ուղերձը՝ Երեւանում Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագրին նվիրված համերգին ընդառաջ13:20, 13 մայիսի
Հոլլի Բերիի սիրելին կիսվել է դերասանուհու համարձակ լուսանկարով12:19, 13 մայիսի
Ջուլիա Ֆոքսը ավելի քան երկու տարի է՝ հրաժարվել է սեռական կյանքից