Մետաքսե գիշերազգեստները կարող են դառնալ ձեր հանդերձանքը յուրաքանչյուր օրվա համար, իդեալական ընտրություն գրասենյակի համար եւ լավագույն զգեստը՝ երեկույթների համար:
Պիժամա ոճն արդիական թրենդ է, որն աստղերն ակտիվորեն ցուցադրել են դեռեւս 20-րդ դարի վերջին եւ շարունակում են դա անել հիմա: Այդ իսկ պատճառով նորաձեւության մեջ այն վաստակել է ունիվերսալ կոչումը։
Տանը գտնվելու եւ դուրս գալու համար մետաքսե իդեալական գիշերազգեստի համար կարեւոր են կտորն ու գույնը։ Մետաքսը Ձեզ թույլ կտա շատ ավելի արդյունավետ տեսք ունենալ, իսկ ազնիվ երանգները, ինչպիսիք են՝ երկնագույնը, զմրուխտ-կանաչը, հանդերձանքն ավելի հարմար կդարձնեն առօրյա կերպարների համար: Խուսափեք ծաղկային պրինտներով կամ չափից դուրս միամիտ նախշերով կտորներից, քանի որ դրանք տպավորություն ու զգացողություն են ստեղծում, որ դուք հենց հիմա գնում եք քնելու:
Չնայած պրինտների եւ կտորների բազմազանությանը, «պիժամա լուքին» դեռ հարկավոր են վերջնական հավելումներ, որոնք կօգնեն Ձեզ ունենալ հավաքված տեսք։ Կերպարին ավելացրեք ոճային կոշիկներ․ դրանք կարող են լինել դեկորատիվ մյուլերը կամ ամառային բարձրակրունկները: Ընտրեք թրենդային flatforms կամ ավելի նուրբ տարբերակներ։ Ընդհանուր առմամբ, համալրեք կերպարն այնպես, ինչպես սովորաբար դա անում եք ամենօրյա կոստյումով:
Եթե ցանկանում եք աուտֆիտը դարձնել ավելի զուսպ եւ կոկիկ, ապա կոստյումի վերեւի եւ ներքեւի հատվածը կրեք առանձին-առանձին։ Մետաքսյա տաբատների համար ընտրեք մի քանի զույգ հարմարավետ օվերսայզ ջեմպերներ, կաշեմիրե սվիտեր կամ բլուզ։ Մետաքսե վերնաշապիկին ավելացրեք ձեր սիրած ջինսը եւ կրունկներով կոշիկները, կաշվե կիսաշրջազգեստն ու կիսաերկարաճիտները, ազատ բաճկոնը։ Մի խոսքով այն ամենը, ինչն օգնում է հանգիստ կերպարն ավելի տպավորիչ դարձնել: Իսկ երեկոյան կերպարի համար գիշերազգեստի հետ կրեք ամառային բարձրակրունկներ՝ զարդարված բյուրեղներով, անսովոր չափսի էլեգանտ կլաչ, ականջօղեր, տպավորիչ վզնոց։ Ահա, դուք պատրաստ եք գնալ երեկոյան տոնակատարության։
Աղբյուրը՝ marieclaire.ru
Լուսանկարները՝ hochu.ua, Getty Images, marieclaire
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:28, 16 մայիսի
Մերիլ Սթրիփը հիշել է, թե ինչպես է նկարահանել վտանգավոր սեքսուալ տեսարանում21:29, 16 մայիսի
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը21:09, 16 մայիսի
HerMine Dialog-ը՝ բացօթյա ձեւաչափով․ երեւանյան բեմում կներկայացվեն հայկական մթերքներով ուտեստներ20:28, 16 մայիսի
InTouch. Աֆլեքն ու Լոպեսը երկու տարվա ամուսնությունից հետո պատրաստվում են ամուսնալուծվել19:04, 16 մայիսի
Ալեքսանդր Դուլին. «Ես անսահման ուրախ եմ Հայաստան վերադառնալու համար»16:12, 16 մայիսի
Բրիթնի Սփիրսի հուզիչ խոստովանությունն իր ընտանիքի մասին՝ տարիներ շարունակվող թշնամանքի ֆոնին15:24, 16 մայիսի
Երգչուհի Վալերիան բացատրել է Բուզովայի կյանքում տղամարդու բացակայության պատճառը14:05, 16 մայիսի
Սամվելը, Անին, Արսենն ու Հայկուհին՝ այսուհետ «Ազգային band»-ում13:16, 16 մայիսի
«Պետք է կարողանանք լսել, որ չմնանք «փահլեւան»–ի կարգավիճակում»․ Ռաֆայել Երանոսյանի նոր մոնոներկայացման պրեմիերան (Ֆոտո)12:32, 16 մայիսի
Գեւորգ Մկրտչյանն իր ծննդյան 26-ամյակին իրեն շքեղ նվեր է արել (VIDEO)11:36, 16 մայիսի
Մայրանալ պատրաստվող Հեյլի Բիբերը ցուցադրել է իր կլորիկ փորիկը10:20, 16 մայիսի
Հայկական հարսանիքի ավանդույթների հետքերով․ «7 օր, 7 գիշեր» ֆիլմի պրեմիերան՝ Երեւանում