«Հայաստանի ձայնը 2013» հեռուստանախագծի հաղթող Մաշա Մնջոյանն ավստրալական «Ձայն»-ի կույր լսումների ընթացքում փայլուն ելույթից հետո հանդիսատեսին գերել է նախագծի երկրորդ փուլում։
Երգչուհին «մենամարտել» է մեկ այլ մասնակցի՝ Էլլա Մոներիի հետ՝ նրա հետ կատարելով Արետա Ֆրանկլնի «Respect» հիթը։ Ժյուրիի անդամները երգչուհիներին հոտնկայս են ծափահարել։ Ելույթի ձայնագրությունը հրապարակվել է հայուհու էջում։
Նա գոհ է մնացել իր ելույթից, սակայն նրանց մարզչի՝ Քելի Ռոուլենդի որոշմամբ՝ հաջորդ փուլ անցել է Էլլա Մոներին։ Սակայն աստղային մեկ այլ մարզիչ՝ Բոյ Ջորջը, փրկել է երգչուհուն, ինչի արդյունքում նա հաջորդ փուլ է անցել։
Առաջին փուլից հետո NEWS.am STYLE-ը զրուցել էր Մաշայի հետ: Երգրուհին նշել էր, որ նախագծին մասնակցելն իր համար երազանք էր: «Այն փաստը, որ Հայաստանում հաղթել եմ, շատ պատասխանատու ու ռիսկային է ինձ համար: Շատ ավստրալիացիներ, միգուցե, չհամաձայնեն նրա հետ, որ ես մասնակցում եմ մրցույթին՝ լինելով հաղթող, միգուցե, հարց առաջանա՝ ինչո՞ւ եմ հիմա այնտեղ մասնակցում, միգուցե, կարծեն՝ ես խլում եմ հնարավորությունը նորեկներից, բայց սա իմ որոշումն էր. ես չցանկացա ձեռքիցս բաց թողնել այս հնարավորությունը, իսկ թե ինչ կլինի, հետագայում կերեւա: Ես այս պահին չեմ կարող կանխատեսել ոչինչ»,- ասել էր նա:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին