«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

«Սա երազանքի իրականացում էր». Մաշա Մնջոյանը՝ ավստրալիական «Ձայնը» նախագծում իր ելույթի, ժյուրիի ոգեւորիչ արձագանքի ու Սոնայի էմոցիաների մասին

16:21, 1 հունիսի

«Հայաստան Ձայնը» նախագի առաջին եթերաշրջանի հաղթող Մաշա Մնջոյանը նույն հաջողությամբ իր ձայնով տպավորել ու շոկի է ենթարկել Ավտրալիայի «Ձայնը» նախագծի ժյուրիի անդամներին ու հանդիսատեսին: Երեկվանից համացանցում տարածվում է հայուհու մասնակցությամբ հոլովակը, որտեղ պարզ երեւում են համաշարհային ճանաչում վայելող ժյուրիի անդամների՝ Գայ Սեբաստիանի, Դելթա Գուդրեմի, Բոյ Ջորջի ու Քելլի Ռոուլանդի էմոցիաները Մաշայի՝ All By Myself կատարման ընթացքում: Ժյուրիի 4 անդամները ոչ միայն շրջվել են երգչուհու ելույթի ժամանակ, այլեւ հոտնկայս ծափահարություններով ողջունել նրան: Թեեւ բոլորն էին ցանկանում Մաշային տեսնել իրենց թիմում, հայ երգչուհին ընտրեց Destiny’s Child խմբի նախկին անդամ, աշխարհահռչակ երգչուհի Քելլի Ռոուլենդին:

NEWS.am STYLE-ը Մաշայի հետ զրուցել է Ավտրալիայում բնակվելու, նախագծին մասնակցության, ինչպես նաեւ՝ էմոցիաների ու սպասելիքների մասին:

Մաշան արդեն երկու տարի է, ինչ Ավստրալիայում է: Երգչուհին այնտեղ սովորում է, եւ ինչպես ինքն է նշում՝ չէր կարող ձեռքից բաց թողնել միջազգային հեղինակավոր մրցույթին մասնակցելու հնարավորությունը, իսկ այն, որ ժյուրիի 4 անդամն էլ կշրջվեին իր ելույթի ժամանակ, նրա համար երազանք է եղել.

«Երազում էի կարողանալ երգս նրանց ու հանդիսատեսի սրտերին հասցնել: Շատ մեծ ոգեւորվածություն ապրեցի, երբ բոլորը հոտնկայս սկսեցին ծափահարել: Սա երազանքի իրականացում էր… Նրանցից յուրաքանչյուրի կարծիքն ինձ համար շատ կարեւոր էր, որովհետեւ յուրաքնչյուրն իր գործում արդեն կայացած, հաստատված ու սիրված արտիստ է, նրանք ճանաչված են, ինչպես Ավստրալիայում, այնպես էլ՝ ամբողջ աշխարհում: Ու երբ լսում ես, որ նման մարդիկ այդպիսի լավ կարծիք են կազմում քո մասին, աննկարագրելի զգացողություններ ես ունենում»,-ասում է Մաշան ու մեկնաբանում նաեւ Քելլի Ռոուլենդին ընտրելու փաստը.

«Բոլորի կարծիքն էլ հատ առ հատ հիշում եմ, ոչինչ բաց չեմ թողել, ուղղակի կանոններն այնպիսին են, որ միայն մեկին կարող ես ընտրել՝ որպես մարզիչ: Քելլի Ռոուլենդին բոլորս էլ գիտենք շատ վաղ տարիներից՝ դեռեւս Destiny's Child խմբից: Նրան ընտրեցի, որովհետեւ առաջնային մտածեցի, որ մենք մեր երաժշտական ուղղվածությունով ավելի մոտ ենք ու միմյանց ավելի լավ կհասկանանք աշխատանքի ընթացքում: Նաեւ մի նշանի ուշադրություն դարձրի. «Հայաստանի Ձայնը» նախագի ժամանակ իմ մարզիչը՝ Սոնան, հենց նույն աթոռին էր նստած, ինչ-որ Քելլին, մտածեցի՝ դա էլ է ինչ-որ նշան ինձ համար, որին պետք է հետեւեմ»:

Ի դեպ, Մաշան նշում է, որ Սոնայի հետ միշտ կապի մեջ է եղել: Վերջինը եւս անչափ ոգեւորված է իր մասնակցի հաջողությամբ:

«Սոնան ամեն վայրիկյան իմ կողքին է, այս ամենի մասին դեռ վաղուց գիտեր, միշտ իրար հետ խորհրդակցել ենք: Իհարկե, ինձ համար շատ է ուրախացել, մեծ հպարտություն է ապրում: Նա միշտ կողքիս է՝ ե´ւ ուրախ, ե´ւ տխուր պահերին՝ իմ ընտանիքի անդամների նման: Մեծ ուրախություն ապրեց, երբ լսեց ելույթս, ասում է՝ փշաքաղվել է»:

Անդրադառնալով մրցույթի հայկական տարբերակում իր հաղթանակին ու դրա հետ կապված կարծիքներին՝ Մաշան նշում է.

«Այն փաստը, որ Հայաստանում հաղթել եմ, շատ պատասխանատու ու ռիսկային է ինձ համար: Շատ ավստրալիացիներ, միգուցե, չհամաձայնեն այն փաստին, որ ես մասնակցում եմ՝ լինելով հաղթող, միգուցե, հարց առաջանա՝ ինչո՞ւ եմ հիմա այնտեղ մասնակցում, միգուցե, կարծեն՝ ես խլում եմ հնարավորությունը նորեկներից, բայց սա իմ որոշումն էր. ես չցանկացա ձեռքիցս բաց թողնել այս հնարավորությունը, իսկ թե ինչ կլինի, հետագայում կերեւա: Ես այս պահին չեմ կարող կանխատեսել ոչինչ»:

Մաշան արդեն պատրաստվում է մրցույթի մյուս փուլերին, որոնց մասին առայժմ չի կարող խոսել.

«Այս պահին շատ փակագծեր չեմ կարող բացել, որովհետեւ դեռեւս կան գաղտնիքներ, որոնք չենք կարող բացահայտել, մինչեւ եթեր հեռարձակելը, նույնիսկ, չեմ կարող ասել, թե երբ են տեղի ունեցել «Կույր լսումները», որովհետեւ դա եւս հեռուստատեսային գաղտնիք է: Կարող եմ ասել, որ պետք է սկսենք դուետների փուլը, անհամբեր սպասում եմ, թե ինչ է լինելու, բայց, ամեն դեպքում, ամեն ինչի պատրաստ եմ»:

Ինչ վերաբերում է Ավստրալիայում իր առօրյային՝ Մաշան ասում է.

«Ի ուրախություն մեզ՝ Ավստրալիայում, կարծես, վիրուսը նահանջում է, ու մենք արդեն կամաց-կամաց անցնում ենք բնականոն կյանքի»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Մաշա Մնջոյանի ֆեյսբուքյան էջից, The Voice Australia, Ռոբերտ Քոլոյան

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search