Լոս Անջելեսի հայության` ադրբեջանական ագրեսիայի դեմ կազմակերպած ցույցին Անդրեի «Սարի աղջկա» կատարումը շարունակում է մնալ համացանցի` վերջին օրերի ամենաքննարկվող հոլովակը: Ընդ որում` տեսանյութով կիսվում են ոչ միայն հայերը, այլեւ ադրբեջանցիները: Վերջիններն իրենց դժգոհությունն են հայտնում այն բանի համար, թե հայ երգիչը «իրենց» ազգային երգն է կատարում` պնդելով, թե այն հայկական է: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Անդրեն նշեց, որ «Սարի աղջկա» ընտրությունը պատահական չի եղել: Երգիչը 2013 թ-ին կատարելով այդ երգը` միացել է հայկական ժողովրդական երգի համար անցկացվող ակցիային, որի նպատակն է Ադրբեջանին ու Թուրքիային ապացուցել, որ երգը ոչ թե իրենցն է, այլ հայ ժողովրդինը:
««Սարի աղջկա» կատարումը տվյալ պահին կայացված որոշում էր: Ադրբեջանցիները մինչ օրս շարունակում են ապրել սուտ հեքիաթներով, թե իբր Արցախն իրենցն է, Երեւանն իրենցն է... այս պդումներն, իհարկե, ծիծաղելի են, քանի որ արված են մի ազգի կողմից, որը մոտ 100 տարվա պատմություն ունի, եւ ինչպես ասում են` «Կոկա կոլա»-ն անգամ նրանցից հին է:
«Սարի աղջիկը» հին հայկական երգ է, որը ԱՆՄՇԱԿՈՒՅԹ ադրբեջանցիները փորձում են «իրենցը» դարձնել: Հենց այդ պատճառով էլ իրենց իսկ հյուպատոսարանի դիմաց, հենց իրենց աչքի առաջ ինքնաբուխ կերպով երգեցի ՄԵՐ երգը… Այո, մարտական, ազգային-ազատագրական երգերն իմ երակներով են հոսում, բայց «Սարի աղջիկն» այդ պահին ավելի նպատակային ու մարտավարության տեսանկյունից ճիշտ էր: Մերոնք՝ իմ եղբայրներն ու քույրերն, ինձ հետ հավասար երգում էին, ինչը մթնոլորտն ավելի շիկացած ու «հայկական» դարձրեց… Հիմա վերհիշում ու փշաքաղվում եմ… Մենք միասնական ենք, ինչպես երբեք»,-ասում է երգիչը,-«Ես այնտեղ այդ օրը` որպես արտիստ չէի, այս խնդիրն ինձ ուղեկցում է ամբողջ կյանքիս ընթացքում, սա, ուղղակի, ցույց չէր, սա համահայկական խնդրի շուրջ բարձրացրած հարց էր: Մենք դուրս էինք եկել խաղաղ ցույցի, իսկ նրանք իրենց հյուպատոսարանի մոտ անընդհատ բղավում էին, թե Արցախն իրենցն է: Մենք դուրս էինք եկել Տավուշի սահմանին կատարվող ադրբեջանական հարձակումների, հայերի հանդեպ ագրեսիայի ու սպառնալիքների դեմ կոչերով, մինչդեռ նրանք անընդհատ սադրում էին: Ավտոմեքենաներ էին անցնում հայկական դրոշնորով, իսկ այդ ազգի ներկայացուցիչները շշեր էին նետում խաղաղ հայ ցուցարարների վրա: Նրանք շարունակում են պնդել իրենց կեղծ սուտը: Ասում են, թե ադրբեջանցիներին մենք ենք վտարել Արցախից, բայց ինչո՞ւ չեն խոսում այն մասին, թե որքան հայերի են իրենք թողել անտուն: Դրա մասին, ցավոք, հաճախ չի խոսվում: Ի տարբերություն նրանց` մենք ազատագրել ենք, մենք երբեք չենք գրավել»:
Երգիչն իր սոցիալական ցանցերի էջերի միջոցով էլ անդադար բողոքում է ադրբեջանցինրի` ինչպես Տավուշի սահմանին, այնպես էլ աշխարհում հայերին ուղղված ագրեսիայի դեմ: Նրա գրառումներից հետո նրան արգելափակել է անգամ Ալիեւի կինը` Մեհրիբան Ալիեւան:
«Արդեն տասը օր է, ինչ նյութեր եմ ինձ մոտ տեղադրում` հիմնականում միջազգային հարթակների լուսաբանումներ` New York Times, Washington Post, Forbes եւ այլն, ու պարտադիր նշում էի Ալիեւին, նրա կնոջն ու ընտանիքի մյուս անդամներին, իսկ մի քանի օր առաջ նկատեցի, որ այլեւս չեմ կարողանում Ալիեւի կնոջը նշել, քանի որ ինձ արգելափակել է Instagram-ում: Երեկ էլ տեսա, որ ֆեյսբուքյան էջում չեմ կարողանում այլեւս նշել Ալիեւին»,-ասում է արցախցի երգիչը` պնդելով, որ ադրբեջանական ագրեսիան արցախցիների համար նորություն չէ, նրանք երբեք չեն մեծացել ատելության հողի վրա, մինչդեռ հարեւանները մինչ օրս շարունակում են խոսել միայն այդ լեզվով.
«Խնդրի լուծումը միայն մեկն է` Ադրբեջանը պետք է ընդունի Արցախի ազատությունը: Արցախն արդեն իսկ ազատ է ու անկախ, իսկ կընդունեն նրանք այդ փաստը, թե ոչ, դա միայն իրենց խնդիրն է: Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում: Մեր տարածքներն ազատագրվել են նրա համար, որպեսզի մենք հեռու լինենք այդ ազգից»,-եզրափակեց Անդրեն:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով