«Ավստրալիայի Ձայնը» նախագծի մասնակից Մաշա Մնջոյանն իր ինստագրամյան հետեւորդներին հերթական անգամ պատմել է Արցախում ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետեւանքով տեղի ունեցող ոճրագործությունների մասին եւ իր հայ ու արտասահմանցի երկրպագուներին կոչ արել միանալ Ավստրալիայի հայ ազգային կոմիտեի նախաձեռնությանը: Դրա համար անհրաժեշտ է հետեւել երգչուհու օրինակին՝ հրապարակել սելֆի, որտեղ ձեռքով փակել եք ձեր բերանը, լուսանկարի վրա տեղադրել Արցախի դրոշը, կիսվել սոցիալական ցանցերում՝ սթորիի համ հրապարակման տեսքով, նշել ընկերներին եւ օգտագործել #endyoursilence/ «դադարիր լռելուց» հեշթեգը:
Ամեն նման հրապարակման դիմաց Ավստրալիայի հայ ազգային կոմիտեն պատրաստվում է 5 դոլար նվիրաբերել Հայաստան համահայկական հիմնադրամին:
«Սկսած սեպտեմբերի 27-ից Արցախը ենթարկվում է ադրբեջանա-թուրքական հարձակումներին: ԶԼՄ-ները հիմնականում լռում են, կամ էլ՝ ներկայացնում միակողմանի լուսաբանում: Միեւնույն ժամանակ անմեղ քաղաքացիներ, դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ ու պատմական եկեղեցիներ են ռմբակոծվում: Ադրբեջանը երկու անգամ խախտել ու արհամարհել է հրադադարի պայմանավորվածությունը»,-հրապարակմանը կից գրել է երգչուհին:
Посмотреть эту публикацию в Instagram
«Նավթային միլիոններն ու դիվանագիտական սպառնալիքները չպետք է Ավստրալիային հետ պահեն մարդկանց իրավունքները պաշտպանելու պարտավորվածությունից: Մենք պետք է տարածենք մեր խոսքը, այն հասցնենք լրատվամիջոցներին ու կառավարությանը, որպեսզի նրանք դադարեն լռելուց եւ ճանաչեն Արցախը»,-նշել է Մաշան:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով