«Թղթե տունը»/La Casa De Papel իսպանական հայտնի սերիալում Բոգոտային մարմնավորող հայազգի դերասան Հովիկ Կեուչկերյանի՝ Արցախին ու հայերին աջակցող յութուբյան հոլովակը հայտնվել է իսպանական El Confidencial Digital կայքի ուշադրության կենտրոնում: Լրատվականը հարցազրույց է ունեցել դերասանի հետ, որի ընթացքում Հովիկը խոսել է ադրբեջանա-թուրքական հարձակումների կիզակետում հայտնված Արցախի մասին, ինչպես նաեւ խոստովանել, որ իր ելույթից հետո ապահովության համար թատրոն գնում է անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ:
Դերասանը հարցազրույցում նշել է, որ գոյություն ունեն «երկու հրեշ՝ ի դեմս Թուրքիայի եւ Ադրբեջանի: Ամեն ինչի հետեւում կանգնած է Թուրքիան, եւ նրանք երկուսով շատ ավելի հզոր են, քան Հայաստանը, նրանք ունեն նավթ եւ տարածում են «կեղծ լուրեր»»:
Կեուչկերյանը բացարձակ սուտ է որակել Ադրբեջանի հայտարարությունն այն մասին, թե հայերն են երեք անգամ խախտել հրադադարի պայմանավորվածությունը.
«Դրա դեմ պայքարելը նույնն է, ինչ, օրինակ, Մադրիդի «Ռեալը» դիմակայեր 10-ամյա դպրոցականների ֆուտբոլային թիմին: Դրա դեմ անհնար է պայքարել, եւ մեզ անհրաժեշտ է միջազգային հանրության օգնությունը»:
Կեուչկերյանը նաեւ շեշտել է, որ երբ ոճրագործությունները չեն դատապարտվում, դրանք կրկնվելու հատկություն ունեն, ինչի վառ ապացույցը 1915-ի Հայոց ցեղասպանությունն է եւ այն չդատապարտելու հետեւանքները: Դերասանը շեշտել է, որ Հայաստանն Արցախի հետ միասին ունի 3,150,000 բնակիչ, մինչդեռ Թուրքիան Ադրբեջանի հետ միասին՝ ընդհանուր առմամբ 92 միլիոն բնակիչ, եւ որ միասին Թուրքիան եւ Ադրբեջանն ունեն 25 անգամ ավելի հզոր եւ տեխնոլոգիապես ավելի զարգացած բանակ, քան հայերը:
Դերասանը նաեւ հավելել է, որ դրան գումարած՝ ադրբեջանա-թուրքական կողմն իր շարքերը համալրել է Սիրիայից բերված վարձկաններով եւ ահաբեկիչներով, որոնք պայթեցնում են ինչպես զինվորներին, այնպես էլ՝ խաղաղ բնակիչներին:Դերասանը պնդում է՝ «Սա ավելին է, քան պատերազմը»: Կեուչկերյանը բացատրում է, որ Հայաստանը պատերազմելու կամ որեւէ տարածք ներխուժելու մտադրություն չունի.
«Կան 3,000,000 հայեր, որոնք, պարզապես, ցանկանում են խաղաղ ապրել և բարգավաճել իրենց հայրենիքում՝ աշխարհի բոլոր հայերի սուրբ հողում: Բայց թվում է, որ եւս մեկ անգամ մեզ այդ իրավունքից ուզում են զրկել »,- ասում է նա:
«Մինչ օրս Էրդողանի Թուրքիան չի ճանաչել ցեղասպանությունը, եւ շարունակում է զբաղեցնել Հայաստանի տարածքի 80%-ը՝ ներառյալ Արարատ լեռը, որը որքան էլ, որ քարտեզներն ու սահմանները տեղադրեն Թուրքիայի սահմանում, մեր սուրբ լեռն է եւ այն միշտ կմնա հայկական»,-շարունակում է դերասանը:
Հայտնի սերիալում Բոգոտային մարմնավորող դերասանը եւս մեկ անգամ կոչ է արել կանգնեցնել Էրդողանին, որը կարող է դառնալ «21-րդ դարի Ադոլֆ Հիտլերը».
«Մենք պետք է մեկընդմիշտ արմատախիլ անենք այդ քաղցկեղը՝ ի դեմս Էրդողանի, քանի դեռ այն չի տարածվել, հակառակ դեպքում, վաղ, թե ուշ, աշխարհը ստիպված կլինի գործ ունենալ 21-րդ դարի Ադոլֆ Հիտլերի հետ»:
Հովիկը նաեւ խոստովանել է, որ YouTube-ում իր կոչի տարածումից հետո ստիպված է զբաղվել նաեւ իր անձի պաշտպանությամբ: Դերասանն արդեն մեկ շաբաթից ավել է՝ թատրոն է գնում անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները