System of a Down խմբի մենակատար, ամերիկահայ հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանը նշել է, որ խումբն իր երկու նոր երգերի՝ «Protect The Land»-ի եւ «Genocidal Humanoidz»-ի շնորհիվ մոտ 1 միլոն դոլար է հավաքել Հայաստան համահայկական հիմնադրամի համար, որի հասույթը տրամադրվելու է Արցախին եւ Հայաստանին: Այս մասին գրում է iheart.com կայքը՝ մեջբերով Թանկյանի՝ կալիֆորնիական NBC-ին տված հարցազրույցը, որում հայազգի երաժիշտը շեշտել է, որ խմբի նոր երգերը ոչ մի կապ չունեն նրանց վերամիավորման հետ:
«Մենք որոշեցինք թողարկել այդ երգերը, որպեսզի հարցազրույցների միջոցով ուշադրություն հրավիրեինք Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից՝ արցախահայության դեմ ուղղված ոճրագործություններին, նաեւ անհրաժեշտ գումարային օժանդակություն հավաքելու համար: Այնպես որ՝ այս ամենը չենք արել մեր երաժշտական կարիերայի համար, սա մեր խմբի համար չի արվել, սա մեր մասին չէ, այլ բոլորովին այլ բան»:
Թանկյանը նաեւ հավելել է, որ խմբի անդամներով պատրաստ են այլ աճուրդներ էլ կազմակերպել՝ ի աջակցություն Հայաստանի:
«Երաժշտությունը մի շարք հրաշալի հնարավորություններ է ընձեռում՝ մարդկանց զվարճացնելուց, մինչեւ լավ զգացողությունների փոխանցում: Բայց ես, հատկապես, իմ ուշադրությունը սեւեռում եմ երաժշտության այն կողմի վրա, որն ինձ առաջ է մղում եւ մարտահրավեր նետում՝ արդարությունը բարձրաձայնելու: Ես գնահատում եմ այն արտիստներին, որոնք նման մոտեցում են ցուցաբերում, այդպիսին են նաեւ System of a Down-ի աշխատանքների մեծամասնությունը, եւ ես կարծում եմ՝ մեր երկրպագուները գնահատում են մեր այդ սկզբունքը»,-նշել է Թանկյանը:
Գլխավոր լուսանկարը՝ @reellightpictures
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները