«Արցախի ձայները» խմբի պատանի երգիչ Միշան (երգիչն այժմ հանդես է գալիս Michel Grig անվամբ), որը հայտնի է նաեւ «Նոր Ալիք», «Մանկական Եվրատեսիլ» եւ ռուսական «Голос Дети» նախագծերին իր մասնակցությամբ, շուտով նոր աշխատանք կներկայացնի, որի շուրջ համագործակցում է Արցախյան պատերազմն ակտիվորեն լուսաբանած լրագրող, WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովի հետ:
Արցախցի երգչի ու հայտնի լրագրողի առաջիկա համագործակցության մասին մանրամասների նպատակով NEWS.am STYLE-ը զրուցել է «Արցախի ձայներ» խմբի պրոդյուսեր Լիրա Քոչարյանի հետ, որը նշեց, որ առայժմ շատ փակագծեր բացել չեն կարող, բայց որոշ փաստեր, այնուամենայնիվ, հայտնեց.
«Արցախում տիրող իրադարձություններն, իհարկե, մեծ ազդեցություն են ունեցել Միշայի վրա... Նրա եղբայրն ու հայրը պատերազմի օրերին եղել են առաջնագծում, պատերազմին մասնակցել են նաեւ «Արցախի ձայներ» խմբի իր ավագ գործընկերները... Միշայի ներսում բավական շատ էմոցիաներ են կուտակվել, եւ նրա ցանկությունն էր ստեղծել մի երգ, որն այդ օրերի ու ապրումների մասին է: Ամեն բան ինքնուրույն է փորձում անել, անգամ գործիքավորումը: Այժմ նա Մոսկվայում է, մի քանի նախագծերի շուրջ աշխատում է մեր գործընկերոջ` W-Music International-ի հետ»,-նշեց պրոդյուսերը` հավելելով, որ հենց տվյալ երաժշտական ընկերության մտահաղացումն է եղել երգի աշխատանքներում ընդգրկել նաեւ Պեգովին:
«Երգի մեջ կա ռեփի հատված, եւ մեր գործընկերներն առաջարկեցին, որ այդ հատվածը Պեգովը կարդա»:
Michel Grig-ի ու Պեգովի հանդիպումը Մոսկվայում արդեն կայացել է, նախագծի շուրջ բանակցություններն ընթացքի մեջ են, բայց Լիրա Քոչարյանի խոսքով` առայժմ քննարկումների փուլում.
«Սեմյոն Պեգովի ընտրությունը պատահական չէ. նա արդեն լավ ծանոթ է Արցախին, իր դերակատարումն է ունեցել պատերազմի լուսաբանման հարցում, եւ այդ ամենը հաշվի առնելով` հենց ինքը ցանկություն հայտնեց գրել իր տեքստի հատվածը: Խոսքերի մի հատվածն էլ ռուսերենով հեղինակել է Անտոն Վելինսկին, բայց առայժմ դա միայն սկզբնական տարբերակն է: Հետագա փոփոխությունների մասին կտեղեկացնենք, երբ նախագիծը պատրաստ լինի»,-նշեց նա:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով