«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին

Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»

Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

Սերգեյ Սլոնիմսկու «Հրեական Ռապսոդիա»-ի հայաստանյան պրեմիերան

10:41, 11 սեպտեմբերի

Կոմպոզիտոր Սերգեյ Սլոնիմսկու դաշնամուրի եւ նվագախմբի համար «Հրեական Ռապսոդիան» երեկ երեկոյան՝ սեպտեմբերի 10-ին, հնչել է Երեւանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգաշրջանի բացմանը:

Նվագախմբի հետ հանդես է եկել նաեւ աշխարհահռչակ դաշնակահարուհի Ջուլիա Զիլբերքվիթը, ում էլ նվիրված է Իսրայելի պետության 60-ամյակի կապակցությամբ գրված այս ստեղծագործությունը:

Համերգի մեկնարկից մեկ ժամ առաջ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը եւ Ջուլիա Զիլբերքվիթը հայ լրագրողներին ներկայացրեցին ստեղծագործությանը եւ իրենց համագործակցությանը վերաբերվող որոշ մանրամասներ:

«Առաջին անգամ չէ, որ մենք համագործակցում ենք հայտնի երաժիշտների հետ, եւ շատ ուրախալի է, երբ նրանք կրկին ցանկություն են հայտնում համագործակցել մեզ հետ: Այս ելույթը մեզ համար մեծ ձեռքբերում է, որովհետեւ Ջուլիան այն երաժիշտներից է, ով ձայնագրվել է լավագույն դիրիժորների եւ նվագախմբերի հետ: Եվ այսօր նա այստեղ է եւ կկատարի այդ ստեղծագործությունը: Կարծում եմ՝ սա մեր համերգաշրջանի համար շատ հետաքրքիր սկիզբ է, գալա-համերգ, եթե կարելի է այդպես ասել»,- նշել է Սմբատյանը:

Նա հավելել է, որ նվագախմբի համերգաշրջանը խոստանում է լինել չափազանց բովանդակալից եւ հետաքրքիր: Այդ ընթացքում նախատեսվում են ելույթներ շատ հետաքրքիր եւ տաղանդավոր երաժիշտների հետ: Իր հերթին դաշնակահարուհին նշել է, որ սա իր առաջին ելույթը չէ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ: Նա ընդգծել է, որ նվագախումբը հրաշալիորեն զգում է ժամանակակից երաժշտությունը:

«Նվագախմբի հետ մենք ելույթ ենք ունեցել անցյալ տարի Օդեսայում: Շատ լավ նվագախումբ է: Երկու անգամ էլ շատ բարդ ստեղծագործություններ ենք կատարել: Հիանալի կապ ենք հաստատել մաեստրոյի հետ, եւ սրանք միայն խոսքեր չեն: Ես ելույթ եմ ունենում տարբեր դիրիժորների հետ: Կան դիրիժորներ, ովքեր այնքան էլ չեն սիրում հանդես գալ մենակատարների հետ: Նվագախումբը հիանալի է նվագում: Այն շատ պրոֆեսիոնալ է: Եվ ինչն է ինձ ամենից շատ դուր գալիս. նրանք շատ, շատ աշխատասեր են»,- նշել է Ջուլիա Զիլբերքվիթը:

Նրա խոսքով, ի տարբերություն բազմաթիվ այլ կոլեկտիվների, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը երբեք կամակորություն չի անում, երբ ինքը խնդրում է կրկնել ստեղծագործությունից որեւէ հատված:

«Ինքը՝ կոմպոզիտորը, չափազանց գոհ էր հայաստանյան պրեմիերայի կապակցությամբ: Ցավոք, նա արդեն տարեց մարդ է՝ 84 տարեկան: Այս ժանրը նա շատ է սիրում: Այս ստեղծագործությունը դաշնամուրի համար նրա առաջին կոնցերտն է»,- հավելել է դաշնակահարուհին:

Ջուլիա Զիլբերքվիթը մեծ համբավ է վայելում որպես մենակատար եւ նվագախմբի երաժիշտ: Նա հանդես է եկել հռչակավոր այնպիսի երաժշտական կոլեկտիվների հետ, ինչպիսիք են Բրուքլինի ֆիլհարմոնիկ, Վիեննայի կամերային, Գերմանիայի սիմֆոնիկ, Կահիրեի սիմֆոնիկ, «Մոսկվայի վիրտուոզներ» պետական կամերային եւ շատ ու շատ այլ նվագախմբերը: Զիլբերքվիթը ելույթ է ունեցել հայտնի այնպիսի բեմերում, ինչպիսիք են նյույորքյան «Քարնեգի Հոլլ»-ը եւ Լինքոլնի կենտրոնի «Էլլիս Հոլլ»-ը:

Դաշնակահարի առաջին ձայնագրությունը՝ The Mystery of Bagatelles-ը, թողարկել է Naxos ընկերությունը, 2007 թվականին: 2008-ին Լեոն Բոթշթայնի եւ Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ Զիլբերքվիթը ներկայացրել է Սլոնիմսկու դաշնամուրի եւ նվագախմբի համար «Հրեական Ռապսոդիան», որ գրվել է Իսրայելի 60-ամյակի առիթով: Այս ստեղծագործությունը նվիրված է հենց իրեն՝ դաշնակահարուհուն:

Լիլիթ Պետրոսյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել