«Օրացույցում տարին փոխվեց։ Ուզում ես հավատալ, որ ամեն վատը մնաց անցյալում, բայց... Ցավալի է, որ դաժան պատերազմի ու covid-ի պատասխանատուներից եւ ոչ ոք ներողություն չխնդրեց։ Ոչ մի պատասխանատու քայլ չարեց ապաշխարելու համար»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է հաղորդավարուհի Գոհար Գասպարյանը:
«44 օր յուրաքանչյուրիս օջախ մտած ստի հեղինակները շարունակում են ճիշտ նույն դեմքի արտահայտությամբ ստել. մենք տակավին չգիտենք հստակ թվեր։ Պարզ է՝ այդ ամենը չեն ասում, որ սարսափից կտրուկ քայլեր չծնվեն։ Մեզ կործանած անիծյալ «հաղթելու ենք»-ը կարծես շարունակվում է։ Վերջ. այլեւս իրավունք չունենք հավատալ հեքիաթների, պետք է ԻՐԱՏԵՍ ու զգոն լինենք, այլապես վերջնականապես կկործանվենք: Հայի թշնամին նորանոր ախորժակով շարունակում է ամեն օր հող պոկել մեզնից, իսկ մենք իրար ենք բզկտում»,-շարունակել է նա ու հավելել,-«Ես գիտեմ՝ ինչ է եղբոր կորուստը։ Գիտեմ՝ որքան էլ դժվար է, միեւնույն է պիտի շարունակես ապրել, իսկ թե հանուն ինչի, յուրաքանչյուրս ենք որոշում անձնապես։ Կարիք ունենք նորոգվելու, կարիք ունենք անկեղծ լինելու, կարիք ունենք ՆՈՐԻ. պետք է ազգովի update լինենք։ Մենք շնորհալի ու աշխատասեր ժողովուրդ ենք, բայց իմաստությունը հաճախ լքում է մեզ։ Յուրաքանչյուրիս համար Աստծուց իմաստություն եմ խնդրում... Հոր իմաստություն Հիսո՛ւս, տո՛ւր ինձ իմաստություն՝ ամեն ժամ Քո առջեւ բարին խորհելու, խոսելու եւ գործելու: Փրկի՛ր ինձ չար խորհուրդներից, խոսքերից եւ գործերից. եւ ողորմի՛ր Քո արարածներին եւ ինձ՝ բազմամեղիս»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները