Այս օրերին Հայաստանի երաժշտական հանրությունը (եւ ոչ միայն) նշում է մեծ վարպետի՝ կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ Առնո Բաբաջանյանի 100-ամյակը։
Ըստ էության, Բաբաջանյանի ծննդյան օրվա հետ ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ։ Ի դեպ, նա ծնվել է հունվարի 21-ին, բայց, քանի որ խորհրդային ժողովրդի համար դա սգո օր էր՝ համաշխարհային պրոլետարիատ Վ․ Ի․ Լենինի մահվան տարելիցը, Առնոյի հայրը ծննդյան վկայականում ամսաթիվը փոխել է հունվարի 22-ին: Այնուամենայնիվ, ոչ թե թվերը կարեւոր են, այլ հիշողությունը:
Հայաստանի երաժշտական հարթակներում այսօր կհնչի նրա անմահ երաժշտությունը՝ դասական եւ էստրադային ստեղծագործությունները։ Հանդիսատեսը մեծարելու է նրա տաղանդն ու շնորհակալություն հայտնելու իրապես անգնահատելի ժառանգության համար, որով մեծացել եւ սովորել է մեր կոմպոզիտորների ոչ մեկ սերունդ։
Առնոյի երաժշտությունը վառ, լուսավոր, խորը եւ անհավանական հայկական է։ Իր կտավներում նա հմտորեն, աննկատ հյուսեց հայկական անուշահամ գույները՝ դրանք դարձնելով անմոռանալի ոչ միայն մեր հայրենակիցների, այլեւ ողջ աշխարհի երաժշտասերների համար։
Եվ խոսքը ոչ միայն երգերի ու էստրադային ստեղծագործությունների, որոնք մինչ օրս լսողության մեջ են, այլեւ ակադեմիական մասին է։ Դրանք մեծ ու փոքր նվագախմբային, կամերային պիեսներ․․․ Պետք է նրանց միայն հնչեցնել, եւ առաջին իսկ նոտաներից պարզ է. դա Առնո Հարությունովիչն է, սա Հայաստանն է։
Կարծում եմ, չափազանցություն չի լինի ասել, որ Բաբաջանյանի երգերը դարձել են մեր կյանքի անբաժանելի մասը. առանց դրանց ոչ մի քաղաքային տոն կամ ընտանեկան խնջույք չի անցնում։ Ով չգիտի «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմից նրա «Год любви» կամ «Твои следы» երգերը: 70-ականներին նրա ստեղծած եւ Անդրեյ Վոզնեսենսկու խոսքերով «Верни мне музыку»-ն անվիճելի հիթ է, եւ ընդհանրապես, ցանկացած վոկալիստի երգացանկում պարտադիր «կետ» է։
Բաբաջանյանին մի անգամ հարցնում են․ «Ինչպե՞ս եք ստեղծում Ձեր հիանալի երգերը»․․․ «Գալիս ա էլի», - պատասխանել է նա:
Մինչեւ հիմա «գալիս ա»․ արդեն նույնիսկ նրանց, ովքեր Առնոյի երաժշտությամբ դաստիարակում են իրենց երեխաներին։ Երաժշտությանը, որը ներշնչում է լավ ճաշակ, ընդլայնում աշխարհընկալումը, սովորեցնում է սիրել սեփական երկիրը, հարազատ Երեւանը։ Եվ նրա սրտում՝ Կարապի լճի մոտ, Վարպետի մասին հիշեցնում է մեկ այլ նշանավոր երեւանցի՝ քանդակագործ Դավիթ Բեջանյանի աշխատանքը՝ հրաշալի հուշարձանը։ Այսօր այնտեղ անպայման ծաղիկներ կլինեն․․․
Ծնունդդ շնորհավոր, Առնո Հարությունովիչ։ Շնորհակալություն...
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ