«Կրծքազարդ» (մաս I)
«Կրծքազարդ» (մաս II)
Անրին պարզապես նայում էր ծրարին եւ վախենում էր դիպչել: Նա խմեց վիսկին եւ բացեց ծրարը. այնտեղ դպրոցական տետրից ծալված մի թերթ էր եւ կրծքազարդը: Այն նույնը, որ նա նվիրել էր Օֆելյային ծննդյան օրը:
«Իմ սիրելի, իմ միակ…
Գրում եմ եւ չգիտեմ, կտեսնե՞ս, արդյոք, այս նամակը… Ես գիտեմ, իմ օրերը հաշված են, շատ շուտով ես իմ փոքրիկի հետ կլինեմ: Նա երկար սպասեց ինձ այնտեղ՝ երկնքում: Մենք միասին կնայենք քեզ եւ կաղոթենք Աստծուն, որ նա քեզ միայն երջանկություն եւ ուրախություն ուղարկի քո երկարատեւ կյանքում…
Դու ինձ նվիրեցիր իմ կյանքի ամենաերջանիկ օրը, դու ինձ հեքիաթ նվիրեցիր, ես երջանիկ եմ, որ այդ օրն ապրեցի քեզ հետ, ոչ մի բանի համար չեմ զղջում, ամեն ինչ հիշում եմ, մինչեւ վերջին մանրուքը…»:
Հետո Անրին ոչ մի տող չկարողացավ տարբերակել. թերթն ամբողջությամբ լղոզված էր կա՛մ ջրից եւ խոնավությունից, կա՛մ արցունքներից… Թերթի մյուս երեսին կարողացավ միայն կարդալ. «Սիրելի՛ս, ինչ-որ մի օր, երբ կարողանաս, արի՛ իմ շիրմին, ինձ մի փունջ վայրի մեխակ բեր: Հավատա՛, ինձ ոչինչ ավելի քեզանից հարկավոր չէ, միայն մեկ այցելություն…
Քեզ սիրող՝ Օֆելյա»:
Անրին մեկ ումպով խմեց վիսկին, եւ օրորվելով ուղղվեց դեպի դուռը:
Երեւանում ամեն ինչ առաջվա նման էր: Անրին սիրում էր այս քաղաքը: Կյանքը նրան ստիպել էր բազմաթիվ վայրերում բնակվել, բայց Երեւանը նրա համար միշտ այն վայր էր, որտեղ նա կարողանում էր խաղաղություն գտնել:
Այդ գիշերից մեկ ամիս անցավ: Անրին այդ մասին մինչեւ այս առավոտ չէր հիշել: Առավոտյան, երբ խոհանոցում հապճեպորեն սուրճ էր խմում, ննջասենյակում ինչ-որ աղմուկ լսեց: Ներս մտնելով՝ հատակին տեսավ ծրարն ու կրծքազարդը:
«Հավանաբար գրպանիցս է ընկել»,- մտածեց եւ հիշեց Նրա խնդրանքը: Գուցե իրեն հիշեցնո՞ւմ էր այդ մասին:
Անրին մեքենա նստեց. գիտեր, որ նա թաղված է ինչ-որ տեղ Սովետաշենում: Ճանապարհին վայրի մեխակների փունջ գնեց եւ, գերեզմանատան աշխատողների հետ մահացածների տվյալների մատյանը մեկ ժամ ուսումասիրելուց հետո, աշխատակիցներից մեկի ուղեկցությամբ հասավ նրա գերեզմանին:
Աշխատողին հինգ հազար դրամ տալով եւ հետ ուղարկելով՝ Անրին մենակ մնաց: Լռություն էր: Թվում էր՝ ժամանակը կանգ է առել…
Օֆելյայի շիրիմն անխնամ էր. վաղուց այստեղ ոչ ոք չէր եղել: Նրա անունով մարմարե ճաքած քարի կտոր. ահա այն ամենը, ինչ մնացել էր նրանից: Անրին մեխակները դրեց գերեզմանին, քնքշորեն գրպանից հանեց կրծքազարդը եւ դրեց մարմարի վրա: Ինքն իրավունք չուներ այդպես վարվեր նրա հետ: Ինքը գազան է…
Մտքերը նրա գլխում պտտվում էին անհավանական արագությամբ, ականջներում անհասկանալի ձայների գվվոց էր:
- Քեռի, 100 դրամ ունե՞ք հացի համար:
Անրին շրջվեց ձայնի ուղղությամբ: Կողքին փոքրիկ աղջիկ էր կանգնած, 6 տարեկանին մոտ, կարմիր մազերով եւ կանաչ աչքերով, մռութիկը կեղտոտ էր, հագուստը քրջի էր վերածվել:
- Դու ո՞վ ես,- գրեթե անձայն հարցրեց Անրին:
- Ես Արմինեն եմ եւ շատ եմ ուզում ուտել: Երկու օր ոչինչ չեմ կերել:
- Իսկ դու ծնողներ ունե՞ս, Արմինե,- հարցրեց Անրին՝ ապշելով Օֆելյայի հետ աղջկա նմանությունից:
- Ոչ, մայրս մահացել է, իսկ հորս երբեք չեմ տեսել: Ես մենակ եմ: Այստեղ ոչ հեռվում լքված գոմ կա, երեխաներով այնտեղ ենք ապրում,- պատասխանեց աղջիկը՝ անթարթ դիտելով կրծքազարդը:
Անրին ժպտաց.
- Քեզ դուր եկա՞վ կրծքազարդը:
- Այո,- գլխով արեց աղջիկը,- ես այն տեսել եմ երազում: Մայրիկս նվիրեց ինձ այսպիսի նկարով:
- Ես հավատում եմ քեզ, Արմինե ջան: Արի մենք միասին շրջենք խանութներով, քեզ համար զգեստներ գնենք, իսկ հետո գնանք տուն. տատիկն արդեն վաղուց սպասում է մեզ համեղ կարկանդակով,- ձեռքը փոքրիկին երկարեց Անրին:
- Տատիկի մո՞տ,- երեխան անվստահ նայեց Անրիի մեծ սեւ ավտոմեքենային:
- Այո, տատիկի մոտ: Դու պետք է տեսնես նրան, նա քեզ շատ վաղուց է սպասում,- ասաց Անրին՝ զգալով, թե ինչպես է երջանկությունը փոքրիկ քայլերով սողոսկում իր սիրտը:- Մի՛ վախեցիր, ինձ քո հետեւից տատիկն է ուղարկել, նա քեզ վաղուց էր փնտրում:
Աղջիկը վստահող հայացքով նայեց Անրիին, ժպտաց ու կամացուկ բռնեց նրա ձեռքը:
- Ես հավատում եմ քեզ»:
Հեղինակ՝ Նիկոլ Հովնկյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:08, 13 մայիսի
Ինչպես են հարբած բրիտանացի զբոսաշրջիկները փչացնում «Մայորկայի դրախտը»22:15, 13 մայիսի
Սալմա Հայեկը հատուկ կերպարներով է հայտնվել Vogue Arabia-ի 2024 թվականի մայիսի համարի շապիկին21:30, 13 մայիսի
Գիտնականները գտել են ընդամենը 3 րոպեում սառը սուրճ պատրաստելու միջոց20:40, 13 մայիսի
Ինչպես բացահայտել դավաճան ամուսնուն. տեխնոլոգիաները օգնում են19:23, 13 մայիսի
Սաուդյան Արաբիան ցանկանում է «հաղթել» Դուբային՝ կառուցելով աշխարհի ամենաերկար լողավազանը16:23, 13 մայիսի
Լեգենդար Ջուդի Դենչը կդառնա առաջին կինը, ով կմիանա Լոնդոնի տղամարդկանց բացառիկ ակումբին15:22, 13 մայիսի
Քլոե Քարդաշյանը մտածում է նախկին սիրելիից՝ Թրիստան Թոմփսոնից եւս մեկ երեխա ունենալու մասին14:36, 13 մայիսի
Լոնդոնում ջենթլմենների ակումբները քննարկում են այնտեղ կանանց անդամակցությունը14:05, 13 մայիսի
«Հրաշալի երեկո է լինելու»․ Անդրեա Մորիկոնեի ուղերձը՝ Երեւանում Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագրին նվիրված համերգին ընդառաջ13:20, 13 մայիսի
Հոլլի Բերիի սիրելին կիսվել է դերասանուհու համարձակ լուսանկարով12:19, 13 մայիսի
Ջուլիա Ֆոքսը ավելի քան երկու տարի է՝ հրաժարվել է սեռական կյանքից11:57, 13 մայիսի
Անդրեն հերքել է որդի ունենալու լուրերը