Եվրոպական դատարանը մերժել է Chanel-ի առարկություններն ընդդեմ Եվրոպայում Huawei ընկերության լոգոտիպի գրանցման։ Ապրանքանիշի խոսքով՝ խորհրդանշանը «շատ նման» է նրան, որն օգտագործում է Chanel-ը։ Դատարանը որոշումը բացատրել է նրանով, որ բրենդների լոգոտիպերը բավական շատ տարբերող նշաններ ունեն։
Ընկերությունների միջեւ վեճերը սկսվել են դեռ 2018թ․-ին, երբ Chanel-ը բողոքի նոտ է հղել Եվրոպայում Huawei ապրանքանիշի լոգոտիպի գրանցման դեմ, սակայն առարկությունները չեն բավարարվել։ 2019թ․-ին ապրանքանիշը բողոք է հղել EUIPO՝ վիճարկելու համար որոշումը, սակայն կրկին մերժում է ստացել։ Խորհուրդը պարզաբանել է, որ լոգոտիպերը «տարբեր էլեմենտներ ու կառուցվածք» ունեն, իսկ փաստը, որ լոգոներից յուրաքանչյուրը «երկուական էլեմենտ ունի, որոնք միահյուսված են», բավարար չէ դրանք նմանատիպ ճանաչելու համար։ Այդ ժամանակ Chanel-ը դիմել է Եվրոպական դատարան, որը ապրիլի 21-ին լոգոտիպերի մանրամասն համեմատություն է կատարել։
«Նշանները, որոնց մասին խոսք է գնում, որոշակի նմանություն ունեն, սակայն դրանց վիզուալ տարբերություններն էական են։ Մասնավորապես, Chanel ապրանքանիշի լոգոտիպն առավել կոր, հաստ գծեր ունի եւ հորիզոնական դիրք այն դեպքում, երբ Huawei-ի էմբլեմի ուղղությունն ուղղահայաց է»,- ասված է պարզաբանման մեջ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:23, 20 մայիսի
BMW-ն եւ Նաոմի Քեմփբելը ներկայացրել են յուրօրինակ ամենագնաց, որը ոգեշնչված է սուպերմոդելից15:58, 20 մայիսի
FX-ը եւ Hulu-ն պաշտոնապես հայտարարել են «Սյոգուն»-ի երկրորդ եւ երրորդ եթերաշրջանների մասին15:18, 20 մայիսի
Jacob & Co.-ն ներկայացնում է «Ring of Fire» հազվագյուտ ժամացույցը14:21, 20 մայիսի
Դեւիդ Բեքհեմը տղամարդկանց հագուստի հավաքածուներ կստեղծի Hugo Boss-ի համար13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն10:17, 20 մայիսի
Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու