Սեպտեմբերի 24-ի երեկոյան Հայաստանի մայրաքաղաքում մեկնարկեց Music Week in Yerevan (Երաժշտական շաբաթ Երեւանում) փառատոնը: Մեկնարկը նշանավորեց Հանրապետության հրապարակում անսպասելիորեն հայտնված վառ կարմիր ավտոբուսը՝ BAM Dixi Land անվանումով նվագախմբի մասնակցությամբ:
Աբովյան փողոցով Հանրապետության հրապարակ շարժվող ավտոբուսը հանկարծ… սկսեց երգել: Ամբողջ փողոցում հնչում էր բաբաջանյանական «Кружит голову мимоза» հեքիաթային, ռոմանտիկ երգը: Փողոցում քայլող մարդիկ մի քանի րոպե կանգնում էին, նայում ավտոբուսին եւ ժպտալով ձեռքով անում:
Իսկ զմրուխտե պիջակներով երաժիշտներն ու երկու գեղեցիկ երիտասարդ կանայք շարունակում էին թեժացնել տրամադրությունը:
Ավտոբուսն ընթանում էր քաղաքի կենտրոնով՝ Մաշտոցի պողոտա, Բաղրամյան, Կոմիտաս, մինչեւ Հաղթանակ զբոսայգի՝ կատարելով հին, բայց չհնացող ֆիլմերի երգեր:
Իսկ ավելի ուշ, արդեն «Արամ Խաչատրյան» համերգասրահում ժողովրդական երաժշտության համերգից առաջ (որի մի մասը նվիրված էր սիրված երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի հիշատակին) փառատոնի կազմակերպիչները պատմեցին նախագծի մասին՝ նշելով, որ մտադիր են այն կազմակերպել նաեւ հետագայում:
«Շատ հաճելի է, որ այսօր արեւոտ, վառ օր է: Եվ շատ հաճելի է, որ Երաժշտական շաբաթը Երեւանում մեկնարկում է հենց ժողովրդական երգերով»,- նշեց փառատոնի կազմակերպիչներից շոումեն Ամիլ Կարատը: Նա հույս հայտնեց, որ փառատոնն ամենամյա կդառնա:
«Երաժշտությունն այստեղ միշտ սիրված է եղել, պարզապես կցանկանայի, որ նման միջոցառումներին ավելի շատ ուշադրություն դարձնեին»,- նշեց համերգի հատուկ հյուր, Հայաստանի ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթեւոսյանը:
Հիշեցնենք, որ Music Week in Yerevan փառատոնը, որը տեւելու է մինչեւ սեպտեմբերի 29-ը, անցկացվում է քաղաքապետարանի աջակցությամբ, իսկ կազմակերպիչները Emile Karat Studio եւ Forpostart ընկերություններն են: Փառատոնային յուրաքանչյուր օր նվիրված է լինելու երաժշտական որեւէ ժանրի: Սեպտեմբերի 25-ին հնչելու է ռոք երաժշտություն, 26-ին՝ դասական, 27-ին՝ ջազ, 28-ին՝ էստրադա, իսկ սեպտեմբերի 29-ին Ազատության հրապարակում անցկացվելու է գալա համերգ՝ հայկական էստրադային աստղերի մասնակցությամբ:
Լիլիթ Պետրոսյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի եւ Armenpress գործակալության
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:24, 26 մայիսի
Քիմ Քարդաշյանի 10-ամյա դուստրը՝ Նորթը, բուռն ծափահարությունների է արժանացել «Առյուծ արքա» ֆիլմի «Just Can't Wait to Be King» երգի կատարումից հետո09:00, 26 մայիսի
ՄԱՅԻՍԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:36, 25 մայիսի
Վաչե Թովմասյանի ու Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմն արժանացավ Կաննի կինոփառատոնի մրցանակին20:27, 25 մայիսի
Stand Up Level Up–ը նոր ձեւաչափ է հայկական հումորի դաշտում․ Stand Up–ի պրեմիերան, հայտնի հյուրերն ու լուսանկարները19:42, 25 մայիսի
Wine Story. Գինու և կինոյի երեկո. ֆիլմի ժանրին համապատասխան խմիչքի ընտրություն14:45, 25 մայիսի
Սիրուշոն Մոսկվայում է․ երգչուհին Ռուսաստանում հանդես կգա համերգներով14:05, 25 մայիսի
Վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանը համերգով կվերադառնա Երեւան13:17, 25 մայիսի
Բրյունետի համարձակ ու ոճային կերպարները՝ Superstar Illness նոր տեսահոլովակում12:14, 25 մայիսի
Լեդի Գագան հայտնվել է մեքենայի դետալով պատրաստված հանդերձանքով11:31, 25 մայիսի
«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)10:52, 25 մայիսի
Հոլիվուդյան հայտնի դերասան Ջո Մանգանիելոն Հայաստանում է10:30, 25 մայիսի
Էլիզաբեթ Հերլին Christian Dior-ի ներքնազգեստով ցուցադրել է իր՝ տարիքին հակասող կազմվածքը