Այս տարի` հոկտեմբերի 1-ից 12-ը հանդիսականի առջեւ իր դռները կրկին կբացի Highfest 11-րդ միջազգային թատերական փառատոնը, որը բազում հաճելի անակնկալներ է խոստանում թատրոնի սիրահարներին:
Փառատոնի այս տարվա ծրագրի եւ առանձնահատկությունների մասին այսօր` սեպտեմբերի 25-ին, պատմել է Highfest-ի նախագահ Արթուր Ղուկասյանը:
«Այս տարի 11-րդ Highfest-ն է մեզ մոտ, եւ մեզ համար դա նոր սկիզբ է, այսինքն տաս տարին մեկ աշխատեցինք, աշխատեցինք անձնմոռաց: Եվ այս տարի արդեն նոր սկիզբ է, ռեբրեդինգ է նոր եղել: Ինչպես ամեն տարի ունենք նոր լոգո, դիզայն եւ կոնցեպտ: Եվ այս տարի մեր կոնցեպտն է “Բարձրագույն քիմիա”, այսինքն հնչում է այն գաղափարը, թե ինչից, որ տարրերից է բաղկացած մեր փառատոնը: Կա ե’ւ եռանդ, ե’ւ սեր, ե’ւ հանճար, ե’ւ հույս, ե’ւ համերաշխություն, ե’ւ գործողություն, ե’ւ պար, ե’ւ երազանք», - պատմել է փառատոնի նախագահը:
Նրա խոսքով, փառատոնի բացումը կկայանա Ստանիսլավսկու անվան Պետական ռուսական դրամատիկական թատրոնում, որի բեմահարթակին հանդես կգա բրիտանական “1927” թատրոնը իր”Կենդանիները եւ երեխաները գրավել են փողոցները” ներկայացումով:
Փառատոնի նախագահը նշել է, որ ինչպես եւ ամեն տարի, Highfest-ը լի է լինելու բազմաժանր եւ նորարական ներկայացումներով, որոնք կցուցադրեն ամենահայտնի թատերախմբեր աշխարհի 18 երկրներից` ՌԴ, Արգենտինա, Իրան, Լատվիա, Լիտվա, Մեծ Բրիտանիա, Իտալիա եւ այլն:
Բացի այդ Արթուր Ղուկասյանը այս անգամ խոսել է նաեւ իր վրա դեռ Ռիգայում ամենից անմոռանալի տպավորություն թողած “Միրանդա” ներկայացումից, որը Երեւանի ՆՓԱԿ-ի բեմահարթակում կներկայացնի լիտվական Օսկարաս Կարշունովասի թատրոնը:
Ինչպես միշտ, ներկայացումների մուտքը ազատ է լինելու, եւ հրավիրատոմսերով կլինի միայն առաջին ներկայացման մուտքը:
Բացի այդ փառատոնի կազմակերպիչները նշել են, որ վերջինիս շրջանակներում Երեւանի պետական թատերական եւ կինոյի ինստիտուտի ուսանողների համար վարպետության դասերով հանդես կգան փառատոնի հյուրերը:
Բացի այդ իրենց արվեստի գաղտնիքներից կխոսեն Իրանից ժամանած բեմանկարիչները, ովքեր փառատոնի շրջանակներում անցկացվող ամեն ներկայացումից առաջ դիմակներ կպատրաստեն:
Ընդհանուր առմամբ` Highfest-ի ներկայացումները կբեմադրվեն մայրաքաղաքի 12 բեմահարթակներում, իսկ փառատոնը կունենա 200 մասնակիցներ եւ հյուրեր:
Փառատոնը տեղի կունենա Հայաստանի Մշակույթի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարարանի աջակցությամբ:
Լրացուցիչ տեղեկություններ թատրոնի սիրահարները կարող են ստանալ +37410 536233 հեռախոսահամարով կամ այցելել www.highfest.am կայքը:
Տեքստը` Լիլիթ Պետրոսյանի
Լուսանկարները` Արսեն Սարգսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ