Այսօր մեծն մաեստրո, անկրկնելի Շառլ Ազնավուրը դառնում է 97 տարեկան։ Մաեստորն շատ բան է հասցրել. ավելի քան 1000 երգ գրելու կատարել, մեծացնել ու դաստիարակել արժանի երեխաների, իր երկու հայրենիքների՝ Հայաստանի ու Ֆրանսիայի իսկական հայրենասեր լինել… Բայց ամենակարեւորը. նա հասցրեց մեզ սովորեցնել անկեղծություն, մարդկայնություն ու սեր։ Պատահական չէ, որ շատ քննադատներ նրա ձայնը սիրո ձայն են անվանել։ Հենց դրանով էր համակված նրա ամբողջ ստեղծագործությունը՝ լիրիկական ու հեգնական, ողբերգական ու միեւնույն ժամանակ լի թեթեւ տխրությամբ, խորությամբ… Նա կարողանում էր հասնել նույնիսկ նրանց սրտերին, ովքեր իր ստեղծագործության երկրպագուները չէին։ Սա չէ՞ վարպետությունը։
Նա հիմա էլ երգում է մեր ներսում՝ իր հայ նախնիների, փարիզյան կաֆեշանտանների երգիչների, բոհեկաման երեկույթների, ընտանեկան ջերմ հավաքույթների եւ մեծ համերգային բեմահարթակների ձայնով։ Երգում է ֆրանսերենով, հայերենով, ռուսերենով, անգլերենով, իտալերենով...
Ազնավուրն 97 տարեկան է, եւ մենք, ինչպես միշտ, ասում ենք՝ ծնունդդ շնորհավոր, մաեստրո։ Եվ շնորհակալություն սիրո համար։ Օրվա ընթացքում NEWS.am STYLE-ը պարբերաբար կկիսվի նրա երաժշտությամբ, լուսանկարներով, հետաքրքիր փաստերով նրա կյանքից։
Լուսանկարը՝ «ՌԻԱ Նովոստի»
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)