Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Music Week in Yerevan՝ օր հինգերորդ. հանդերձարանում Էռնա Յուզբաշյանի հետ

13:26, 29 սեպտեմբերի

Երեկ երեկոյան՝ սեպտեմբերի 28-ին, երեւնյան «Արամ Խաչատուրյան» համերգասրահում՝ «Երաժշտության շաբաթը Երեւանում» (Music Week in Yerevan) փառատոնի շրջանակներում կայացել է հայտնի հայ էստրադային երգչուհի Էռնա Յուզբաշյանի համերգը:

Նախ բեմում հայտնվել է «Հանդերձարանում..» շոու վարող եւ փառատոնի կազմակերպիչ Էմիլ Կարատը, ով շնորհակալություն է հայտնել Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանին համերգին ներկա գտնվելու համար:

Այնուհետեւ նեոնե լույսերով եւ էկրաններով զարդարված բեմի հանդերձարանում հայտնվել է ինքը՝ Էռնա Նիկոլաեւնան: Երեկոն սկսվել է Էմիլ Կարատի բլից-հարցումից: Երգչուհին խոստովանել է, որ հանդերձարանը ընկալում է որպես տրամպլին եւ շատ պահանջկոտ չէ:

«Հարմարավետության մինիմում՝ ջուր, կաթով թեյ: Ամենը հասարակ», - պատասխանել է Էռնա Յուզբաշյանը այն հարցին, թե ինչ է իրեն հարկավոր հանդերձարանում:

Այն հարցին, թե ինչից է ամաչում, երգչուհին պատասխանել է, որ ուտել է սիրում:

Նա նաեւ շնորհակալություն է հայտնել փառատոնում ելույթ ունենալու հրավերի համար, եւ հայտնել է, որ շուտով, ինչպես եւ մաէստրո Կոնստանտին Օրբելյանը, իր հոբելյանն է նշելու, եւ այդ հրավերը որպես իր հոբելյանին մատուցած նվեր է ընկալում:

Երգչուհու խոսքով, իր սիրտն իր դուստրն է զբաղեցրել՝ Ալեքսանդրա Մանեն, իսկ իր տանը ողջ օրվա ընթացքում ռոք է հնչում, քանի որ դուստրը տարվել է այդ երաժշտական ժանրով, եւ օրեր շարունակ «Rammstein» խումբն է լսում:

Իր համերգին երգչուհին կատարել հին ու նոր սիրված երգերը, ինչպես նաեւ Ռոբերտ Ամիրխանյանի ստեղծագործությունները, որոնցի մեկը կատարել է հայտնի ժամանակաից փոփ- երգչուհի Արմինկայի հետ:

Բացի այդ նա երգեր է կատարել հայտնի հայ երգիչների եւ կոմպոզիտորների հիշատակին նվիրված՝ Էլվինա Մակարյանի, Ֆլորա Մարտիրոսյանի եւ շատ ու շատ ուրիշների…

Ինչ-որ մի պահից բեմ բարձրացավ երգչուհու վաղեմի ընկերը՝ հայտնի կոմպազիտոր Արթուր Գրիգորյանը, ով նրան դաշնամուրով նվագակցեց: Համերգի ընթացքում ելույթ ունեցան նաեւ Երգի թատրոնի մենակատարները:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին սկիզբ առած այս փառատոնի եզրափակիչ գալա-համերգը կկայանա սեպտեմբերի 30-ին՝ «Արամ Խաչատուրյան» համերգասրահում հայկական շոու-բիզնեսի գրեթե բոլոր ներկայացուցիչների մասնակցությամբ: Բացի այդ, գալա-համերգի վարողներից մեկն էլինեոլւ հայտնի ռուսաստանյան հեռուստահաղորդավարուհի Լերա Կուդրյավցեւան:

Տեքստը՝ Լիլիթ Պետրոսյանի

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել