Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Երաժշտության շաբաթը Երեւանում» փառատոնի գալա-համերգը՝ հայ աստղերի մասնակցությամբ (ֆոտո)

09:50, 1 հոկտեմբերի

Երեկ երեկոյան՝ սեպտեմբերի 30-ին, Երեւանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ «Երաժշտության շաբաթ Երեւանում» (Music Week in Yerevan) փառատոնի գալա-համերգը՝ հայաստանյան էստրադայի գրեթե բոլոր աստղերի մասնակցությամբ: Համերգից առաջ կարմիր գորգով անցան նրբաճաշակ երգիչներն ու երգչուհիները՝ շլացուցիչ երեկոյան զգեստներով:


Երեք մասից բաղկացած տոնական երեկոն երեք գեղեցիկ զույգ էր վարում. դերասանուհի եւ հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը եւ երգիչ, դերասան Սիմոն Ղանդիլյանը, երկրորդ մասում հանդես եկավ ռուսական հայտնի հաղորդավարուհի Լերա Կուդրյավցեւան եւ շոուի կազմակերպիչ, շոումեն Էմիլ Կարատը, իսկ երրորդ մասում՝ դերասանուհի եւ հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն ու պոետ-երգահան Ավետ Բարսեղյանը:

Համերգի ընթացքում ելույթ ունեցան ինչպես երիտասարդ սերնդի հայտնի հայ երգիչներ եւ երգչուհիներ, այնպես էլ հայրենական էստրադայի լեգենդները. Էռնա Յուզբաշյանը, Սյուզան Մարգարյանը, Գայանե Հովհաննիսյանը, Տիգրան Պետրոսյանը, Արմինկան, Էմմին, Սոնան, Սիրուշոն, Սոֆի Մխեյանը, Էրիկը, Հայկոն, Անահիտ Սիմոնյանը, Արամեն, Ռազմիկ Ամյանը, Գուրգեն Դաբաղյանը, Դի Դիկովսկին, Մերի Մնջոյանը, Անգելինա Գասպարյանը, ինչպես նաեւ Ռուսաստանից հատուկ ժամանած «EXTRAVAGANZA» շոու-բալետը:

Գալա-համերգը լի էր անակնկալներով. հնչեցին մի քանի երգերի պրեմիերաներ Գուրգեն Դաբաղյանի («Դե արի՛»), Արմինկայի («Հեքիաթ») կատարմամբ, հանդիսատեսը լսեց Սոֆի Մխեյանի «2012» երգի անգլերեն տարբերակը, իսկ Սոնան եւ Էմիլ Կարատը կատարեցին «Արդյո՞ք կա սեր» զուգերգը: Բացի այդ, համերգի ընթացքում Սիմոն Ղանդիլյանն անսպասելի պատմեց այն մասին, որ Էմիլ Կարատը հայտնի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հետնորդն է:

Համերգի ընթացքում ամբողջ դահլիճը, հոտնկայս ծափահարելով, հիշեց վերջին տարիներին կյանքից հեռացած ականավոր հայ արտիստներին՝ Հայաստանի ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանին, կոմպոզիտոր Էլվինա Մակարյանին, Հայաստանի վաստակավոր արտիստ Գեորգի Մինասյանին, ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանին, երիտասարդ տարիքում ողբերգական վախճան ունեցած Վարդուհի Վարդանյանին, երգիչ Աշոտ Հախեյանին, շոումեն Մարկ Սաղաթելյանին:

Հատուկ հիշատակի արժանացավ մի քանի օր առաջ վախճանված սիրված դերասան, Հայաստանի ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը:

Փառատոնի կազմակերպիչները եւս մեկ անակնկալ էին պատրաստել. նրանց շնորհիվ երկնքում՝ Ջրհոսի համաստեղությունում, հայտնվեց Ֆլորա Մարտիրոսյանի անունը կրող աստղը, եւ այդ հաստատող ահավաստագիրը շնորհվեց համերգասրահի տնօրեն Ռուզան Սիրունյանին, ում միջոցով հետագայում այն կփոխանցվի Լոս Անջելեսում բնակվող երգչուհու ամուսնուն:

Դեռեւս համերգից առաջ լրագրողներին հաջողվեց անհանգստացնել երգչուհի Էմմիին, ինչպես նաեւ ռուսաստանաբնակ մեր հայրենակցուհուն՝ ջազային երգչուհի Դիանա Դիկովսկուն, ովքեր ներկայացրեցին գալիք համերգի հետ կապված իրենց ոգեւորությունը:

«Ես շատ ուրախ եմ, որ նման միջոցառումներ են անցկացվում, որովհետեւ նրանց շնորհիվ բեմում հաճախ ելույթ են ունենում մեր այն երգիչները, ովքեր այդքան հաճախ չեն երեւում հեռուստատեսությամբ: Եվ, իհարկե, մենք միշտ փառատոնի եւ նրա կազմակերպիչների կողքին ենք հանուն այն տոնի, որն անցնում է քաղաքում այս մի քանի օրերի ընթացքում»,- նշեց Էմմին:

Երգչուհու խոսքով, ինքը վաղուց չի պատրաստվել որեւէ համերգի, ինչպես այս համերգին, եւ համոզմունք հայտնեց, որ մյուս բոլոր երգիչները՝ նույնպես:

Իր հերթին ռուսաստանյան ջազային երգչուհի Դի Դիկովսկին նշեց, որ փառատոնին մասնակցում է իր ընկերների՝ Էմիլ Կարատի եւ Զառա Մխեյանի հրավերով:

«Ես ուրախ եմ, որ մինչեւ հիմա իմ ընկերներն ինչ-որ բան անելու հետաքրքրություն եւ եռանդ ունեն, որովհետեւ Մոսկվայում անընդհատ լսում եմ, որ այստեղ շատ վատ է, շատ վատ է, ու երբ սկսում են ինչ-որ բան անել եւ նրանց աչքերում հետաքրքրություն եմ տեսնում, այդ չափազանց քաջալերում է»,- նշեց Դի Դիկովսկին:

Նշենք, որ «Երաժշտության շաբաթը Երեւանում» (Music Week in Yerevan) փառատոնն անցկացվեց Հայաստանի մայրաքաղաքում սեպտեմբերի 24-30-ը, եւ նրա յուրաքանչյուր օրը նվիրված էր երաժշտական առանձին ժանրի: Այս օրերին սիրված երաժշտությունը կարողացել են վայելել ժողովրդական, ռոք, ջազ, դասական եւ էստրադային երաժշտության սիրահարները:

Փառատոնն անցկացվեց Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ, իսկ այն կազմակերպել էին Emile Karat Studio եւ Forpostart ընկերությունները:

Տեքստը՝ Լիլիթ Պետրոսյանի

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել