Հայտնի կատակերգու, Ուրախների եւ հնարամիտների ակումբի «Сборная Камызякского края» թիմի անդամ Ազամատ Մուսագալիեը պատմել է ակումբի մեկ այլ անդամի՝ Դենիս Dորոխովի հետ մշտական վեճերի մասին, երբ իրենք տեղափոխվել են «ТНТ»։ Նա կոնֆլիկտի եւ խնդրի լուծման մասին հայտնել է կատակերգու Սլավա Կոմիսարենկոյի «Ժամանակ առ ժամանակ» («Время от времени») փոդքասթի ընթացքում։
Նրա խոսքով՝ «ТНТ»-ում որպես սցենարիստ աշխատանքի ընթացքում իրենց փոխգործակցությունում խնդիրներ են առաջացել։ «Մի խոսքով՝ նստել ենք ինչ-որ բան մտածելու, իսկ Դորոխովը հեշտ շեղվող մարդ է։ Նա չի կարողանում նստել ու գրել ինչ-որ բան, վատ է կենտրոնանում»,- նշել է կատակերգուն։
Մուսագալիեւը պարզաբանել է, որ գործընկերը նման վարքագիծ է դրսեւորել նաեւ Ուրախների եւ հնարամիտների ակումբի ժամանակ, սակայն այդ ժամանակ դա ներելի էր, քանի որ թիմ էր մասնակցում։ «Իսկ այստեղ երկուսիս վրա լուրջ պատասխանատվություն է դրված գրել։ Ես սկել էի փնթփնթալ նրա վրա, իսկ նա՝ պատասխանել ինձ»,- ընդգծել է արտիստը։
Արդյունքում կատակերգուն ճիշտ է համարել դադարեցնել շփումը Դորոխովի հետ թե աշխատանքի շրջանակներում, թե անձնական կյանքում։ «Արի բաժանվենք, դադարենք ընկերություն անել եւ պարզապես գնանք տարբեր ճանապարհներով»,- խոսակցության ընթացքում իր խոսքերն է հիշել նա։
Մուսագալիեւի խոսքով՝ միմյանց հետ այդ նվազագույն կոնտակի շրջանակներում իրենք մոտ հինգ տարի են ապրել։ «Երկուսս էլ իմաստուն ենք վարվել»,- վստահ է նա։ Կատակերգուն վստահ է, որ ինչ-որ պահի իրենք սկսել են ավելի լուրջ վերաբերել աշխատանքային գործընթացներին եւ պատրաստ էին արդյունավետ համագործակցության, ինչի արդյունքում վերականգնել են ընկերական հարաբերությունները։
«Ես նրան շատ եմ սիրում։ Ավելի լավ է առաջ շարժվել, քան հետ վերադառնալ, ինչ-որ բան կոտրել մեր միջեւ։ Նախանձելու եւ մրցակցելու իմաստ չկա։ Միայն օգնելու եւ ուրախանալու իմաստ կա, քանի որ նա միշտ ու ամենուր ուրախացել է ու օգնել ինձ։ Մեր հարաբերությունները կառուցվում են միայն դրա վրա»,- եզրափակել է կատակերգուն։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն