Հագուստը կարող է ինչպես զարդարել, այնպես էլ փչացնել կերպարը։ Կարեւոր է սովորել ճիշտ ընտրել այն ըստ չափսի, գույնի, ձեւվածքի։ Այս նյութում մենք կխոսենք զգեստների մասին, ավելի ճիշտ, մոդելների մասին, որոնք կարող են նույնիսկ բարեկազմ կազմվածքը փչացնել: Հիշեք, թե ինչ ձեւվածքի հագուստից պետք է խուսափեք։
Օդապարի-զգեստները հայտնիություն են վայելում ամռանը: Դրանք թեթեւ են, ընդարձակ, չեն կպչում մարմնին եւ կատարելապես թաքցնում են ցանկացած թերություն։ Բայց, ավաղ, դրանով առավելությունները ավարտվում են։ Պարկաձեւ կտրվածքի մոդելները տեսողականորեն ավելացնում են չափսերը, ինչի պատճառով նույնիսկ փխրուն աղջիկներն ավելի փարթամ տեսք են ունենում։ Բացի այդ, դրանցում մարմինը անձեւ տեսք է ստանում։ Ուշադրություն դարձրեք կիսակիպ ձեւվածքին։ Գոտկատեղի շրջանում փոքր նեղացումը կօգնի կոմպենսացնել ծավալային կտրվածքը:
Բազմաշերտ զգեստները ոչ պակաս վտանգավոր են կազմվածքի համար: Յուրաքանչյուր «հարկ» բաժանում է մարմինը հորիզոնական մասերի, դրանով իսկ զրկելով ձեզ հասակից եւ դարձնելով տեսողական ավելի լայն։ Ընտրելով նման զգեստներ, ուշադրություն դարձրեք ասիմետրիկ ձեւվածքի մոդելների վրա։ Անկյունագծային պրինտը, ընդհակառակը, տեսողական կձգի ուրվագիծը եւ կօգնել ձեզ ավելի սլացիկ եւ բարձրահասակ երեւալ։
Լայն ուսակապերը կրծքավանդակի հատվածում չափից ավելի են ծավալ հաղորդում․ այս բանաձեւը դատապարտված է ձախողման: Նման զգեստը երաշխավորում է, որ ձեր մարմինը մի քանի անգամ ավելի մեծ չափսերի տեսք կունենա:
Փփված մինի զգեստներ, եւ նույնիսկ զանգվածային աքսեսուար պարանոցի հատվածում կստեղծի «խրճիթ հավի ոտքերի վրա» էֆեկտ։ Բարակ ոտքերի ֆոնին իրան, կարծես անհամաչափ լայն լինի։
Մարմինն ընդգրկող զգեստներն ընդգծում են ավելորդ ծավալը եւ նկատելի են դարձնում մարմնի յուրաքանչյուր անկատարություն, հատկապես, եթե այն սինթետիկ կտորից է։ Դժվար թե այս հանդերձանքով դուք կարող եք հանգստանալ։ Վստահ զգալու համար նախապատվություն տուր կիսաընդգծող մոդելների զգեստներին, որոնք չեն կրկնում մարմնի յուրաքանչյուր ծալք։
Աղբյուրը՝ Cosmo.ru
Լուսանկարները՝ GettyImages
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը