Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Էմմին, Սոֆի Մխեյանը, երգիչ Վրեժ Կիրակոսյանը, դերասան Սոս Ջանիբեկյանը` իրենց աղանդավոր լինելու վերաբերյալ լուրի մասին

13:45, 4 հոկտեմբերի

Հայ աստղերը` Էմմին, Սոֆի Մխեյանը, իրավաբան եւ երգիչ Վրեժ Կիրակոսյանը, ինչպես նաեւ դերասան Սոս Ջանիբեկյանը, բարկացած են իրենց աղանդավոր լինելու վերաբերյալ ապատեղեկատվության տարածման կապակցությամբ:

Այդ մասին հայ աստղերը հայտնել են այսօր` հոկտեմբերի 4-ին կայացած ասուլիսի ժամանակ: 

Նշենք, որ երեկ` հոկտեմբերի 3-ին,  Միացյալ Երիտասարդական Լիգա անվանմամբ կազմակերպությունը հայտարարություն է հրապարակել, որում նշվել են կոնկրետ հայտնի մարդկանց անուններ, որոնք, ըստ այդ կազմակերպության, հնարավոր է, աղանդավոր են: Մի շարք լրատվամիջոցներ հրապարակել են այդ հայտարարությունը առանց հերքման, ինչը նույնպես դարձել է աստղերի բարկության պատճառը:

«Կարծում եմ, որ սա կոնկրետ իրավունքների ոտնահարում է, եւ դրա համար մենք որոշել ենք բարձրաձայն խոսել այդ թեմայի մասին: Ես արդեն, կարծես թե, 2-րդ կամ 3-րդ անգամ եմ հայտնվում կիզակետում, եւ ինձ շատ ավելի բարկացրեց այն փաստը, որ այդ նյութը, որը հայտնվեց համացանցում, հայտնվեց հենց իմ գլխավոր լուսանկարով: Եւ այդ ինձ իսկապես շատ է բարկացնում, եւ դրա համար շատ ավելի լուրջ ենք ուզել վերաբերվել այս հարցին, եւ իմ կողքին նստած են իրավաբաններ, ովքեր շատ լուրջ կզբաղվեն այդ հարցով»,-  հայտնել է  Սոֆի Մխեյանը:

Իր հերթին Էմմին նկատել է, որ վերջին ժամանակահատվածում բլոգերների կողմից շատ է լինում այսպիսի սխալ վերաբերմունք արտիստների կամ ոչ արտիստների նկատմամբ:

«Ի վերջո, կարելի է հասկանալ, որ մենք այդ անունը ձեռք ենք բերել մեր քրտնաջան աշխատանքով, այլ ոչ թե բլոգերների հաշվին: Ինչու են նրանք ուզում մեր հաշվին դառնալ հայտնի բլոգեր», - նշել է երգչուհին:

Նա նաեւ հայտնել է, որ պատկանում է Հայ Առաքելական եկեղեցուն եւ հաճախ եկեղեցի է այցելում, ընթերցում է Աստվածաշունչը, իսկ նրա կողմից առավել սիրված եկեղեցին է Էջմիածնում գտնվող Սուրբ Գայանեն:

Իսկ երգիչ եւ իրավաբան Վրեժ Կիրակոսյանը այդ ապատեղեկատվությունը տարածողներից հերքում է պահանջել, եւ նշել է, որ այն պետք է լինի առանձին աստղերից յուրաքանչյուրի համար:

Իր հերթին դերասան Սոս Ջանիբեկյանը հայտարարել է, որ աղանդներին չի վերաբերվում ոչ լավ, ոչ էլ վատ, բայց եթե նույնիսկ գրեին, որ նա սեւամորթ է, թեեւ նա շատ հարգում է սեւամորթներին, նա նույնպես կբարկանար, քանի որ այդ ամենը ապատեղեկատվությունը:

Նա նշել է, որ պատրաստ է ներել Միացյալ Երիտասարդական Լիգայի անդամներին, քանի որ նրանք երիտասարդ են եւ անխելք քայլ են կատարել, եթե նրանք հրապարակավ հերքեն այդ տեղեկությունները եւ ներողություն խնդրեն:

Արտիստները հայտնել են, որ դիմել են “AM” իրավաբանական կազմակերպությանը, որ շատ լուրջ կզբաղվի այդ խնդրով, եւ այդ ուղղությամբ աստղերի հետագա քայլերը քննարկման փուլում են գտնվում:

Տեքստը` Լիլիթ Պետրոսյանի

Լուսանկարները` Արսեն Սարգսյանի

 

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search